Ընդունել ինքն իրեն
(Առակներ Օշոյի շարադրմամբ)
Դուք չեք կարող լինել ոչ այլ բան, քան այն, ինչ կաք: Թուլացեք: Գոյությանը դուք հարկավոր եք հենց այնպիսին, ինչպիսին կաք:
Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է, որովհետև չի կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում, որովհետև չի կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել, ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ, որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան ստացավ.
- Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ, երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ, դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:
Դու այստեղ ես այն պատճառով, որ գոյությանը հարկավոր ես այնպիսին, ինչպիսին կաս: Հակառակ դեպքում մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու յուրահատուկ, էական, չափազանց կարևոր ինչ որ բանի մարմնացում ես: Քեզ ինչո՞ւ է անհրաժեշտ Բուդդա լինել: Եթե Աստված ուրիշ բուդդա էլ ցանկանար, նա այնքան բուդդաներ կստեղծեր, որքան կցնականար: Բայց նա միայն մի Բուդդա ստեղծեց, այդքանը բավական է: Այդ ժամանակվանից նա ուրիշ Բուդդա կամ Քրիստոս չի ստեղծել: Մտածիր, թե Աշխարհը ինչպիսի ուշադրություն է հատկացրել հենց քեզ:
Դու ընտրյալ ես` ոչ Բուդդա, ոչ Քրիստոս,ոչ Կրիշնա: Նրանց գործն արված է, նրանք կատարել են իրենց ներդրումը գոյության մեջ: Այժմ դու այստեղ ես, որ կատարոս քո ներդրումը: Նայիր քեզ, դու կարող ես միայն ինքդ լինել... անհնար է , որ դու դառնաս ինչ-որ մեկ ուրիշը, դու կարող ես ուրախանալ և ծաղկել կամ էլ կարող ես թոշնել,եթե չես ընդունում ինքդ քեզ:
Էջանիշներ