Փողի հետևից չընկնես, գլուխդ կախ աշխատիր և փողը ինքը կընկնի քո հետևից:
Փառքի հետևից չընկնես, գլուխդ կախ աշխատիր և փառքն ինքը կընկնի քո հետևից:
Բայց երբ հասնես փառքիդ գագաթնակետին, կարողացիր դիմանալ դրան և չտարվել դրանով, քանզի այնտեղ՝ վերևներում, պառնասներ չկան, այնտեղ միայն քամիներն են վխտում:
Ա. Էլբակյան
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Ապրում էին մի ճահիճում գորտն ու արագիլը: Ու բացի նրանցից ոչ մի կենդանի էակ չկար ճահճում:
Երկար մտածելուց հետո, արագիլը առաջարկում է գորտին ամուսնանալ, ու միասին ապրել:Իսկ գորտը,որ նույնպես սիրում էր արագիլին, ու սպասում էր նրա առաջարկին, հպարտանում է ու մերժում արագիլին: Արագիլը հեռանում է գլխիկոր, բայց հույսով սպասում է ,որ մի օր գորտը կգա իր մոտ:
Ամիսներ անց,գորտը հասկանալով իր հիմարությունը, ու հոգնելով միայնությունից, առաջարկում է արագիլին ամուսնանալ, իսկ սա չկարողանալով հաղթահարել իր գոռոզությունը, մերժում է գորտին: Գորտը հեռանում է, բայց հուսալով ,որ արագիլը նորից կգա:
Որոշ ժամանակ անց, կրկնվում է նույն պատմությունը:
Եվ գորտն ու արագիլը այդպես էլ մինչև կյանքի վերջ միմյանց մերժելով, չկարողանալով հաղթահարել իրենց գոռոզությունը, մեռնում են միայնության մեջ, վերջին պահին ափսոսալով իրենց անիմաստ կյանքի համար:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Հայ-ի պատմության նմանատիպ մի պատմության մասին եմ ուզում հիշեցնել, որը բոլորս գիտենք որպես դժբախտ, բայց և գեղեցիկ մի սիրո պատմություն՝ խոսքս Ռոմեո ու Ջուլետի մասին է, որն ահա թե ինչպես մեկնաբանեց իմ ընկերներից մեկն ու մի լրիվ այլ իմաստ և երանգ ստացավ ինձ համար այդ սիրային հիասքանչ պատմությունը: Ահա այդ մեկնաբանությունը. սերը մահանում է, երբ գլուխ է բարձրացնում թշնամանքը, իսկ Ռոմեոի ու Ջուլետայի տոհմերի միջև թշնամանք կար և չնչին մի դիպվածը կարող է պատճառ հանդիսանա, որ վեր հանվի ներքինում կուտակված լարվածությունն ու թշնամանքը և վերջ ի վերջո մի այնպիսի գեղեցիկ ու հիասքանչ սիրո կործանման պատճառ դառնա, ինչպիսին Ռոմեոյի և Ջուլետայի Սերն էր:
Հ.Գ. Այնպես որ մի կուտակեք Ձեր մեջ թշնամանք ու դժգոհություն՝ արտաքինից ցույց տալով իբր ամեն բան լավ է՝ ներքուստ թշնամանք ու դժգոհություն ավելացնելով, հիշեք, որ որքան էլ քարի պես ամուր լինի Ձեր սերն ջրի անվերջ կաթոցքն կկարողանա ծակել նաև այդ ամուր քարը:
Վերջին խմբագրող՝ ihusik: 10.03.2007, 04:17:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մի մարդ իր տղային տանում է իմաստունի մոտ, որ մի քիչ իմաստնություն սովորի: Այս ծեր իմաստունն ապրում էր մի չքնաղ պալատում, ու քանի որ իր մոտ միշտ այցելուներ էին հավաքված լինում, որպեսզի տղան սպասելուց չձանձրանա, երկու գդալ է տալիս նրան, որոնց մեջ եթերայուղ է լցնում ու ասում.
– Վերցրու այս գդալներն ու շրջիր իմ պալատում, տես ի՞նչ գեղեցկություններ ես դու այնտեղ գտնում: Բայց այնպես արա, այնպես քայլիր, որ գդալների եթերայուղը չթափես:
Գնում է տղան՝ աչքը գդալներից առանց կտրելու, պտտվում է պալատով մեկ, շրջում գեղատեսիլ նկարներով զարդարված սրահներում, ծաղկափթիթ այգիներով ու ի վերջո վերադառնում իմաստունի մոտ:
–Դէ, –ասում է Իմաստունը, ի՞նչ տեսար դու իմ պալատու՞մ:
–Ոչինչ,–պատասխանում է տղան,–ես յուղը չթափելու համար այնպես էի տարվել այս գդալներով, որ ոչինչ էլ չհասցրի նկատել:
–Դու պետք է այնպես անեիր, որ և՛ յուղը չթափեիր, և՛շրջապատիդ գովելին ու գեղեցիկը նկատեիր: Այդպես էլ կյանքում է…
Հատված
Պաոլո Կոելիո «Ալքիմիկ»
Freeman (24.06.2010)
Ամենքս էլ երևի գիտենք Նարցիսի մասին առասպելը. նա մի ինքնասիրահարված տղա էր, որ ժամերով նստում էր գետի ափին ու ջրին նայելով՝ հմայվում էր իր գեղեցիկ պատկերով: Ու մի օր էլ այդպես ինքնամոռաց գետն է ընկնում ու խեղդվում:
Նրա մահից հետո գետը եչկա~ր հեծեծում է ու լացում: Մի օր էլ հարցնում են գետին.
_ Ինչու՞ էս այդքան սգում այդ տղայի համար: Ի վերջո նա քո համար չէր, որ այդքան երկար նստում էր ափիդ ու հմայվում:
Գետը պատասխանում է.
– Որովհետև ամեն անգամ երբ նա կռանում էր ինձ վրա, ես նրա աչքերում իմ արտացոլանքն էի տեսնում:
Monk (10.01.2009), Sambitbaba (04.07.2014)
Երկու հրեշտակ միասին զրուցում են թե որտեղ պահեն մարդկանց բացարձակ ազատ և երջանիկ լինելու գաղտնիքը, ոպեսզի նրանք չնվանվեն աստվածներին: Մեկն առաջարկում է պահել օվկիանոսի խորքում, մյուսն ասում է, որ մարդիք խելացի են մի բան կստեղծեն ու կահսնեն օվկիանոս խորքը և այնտեղից կհանեն այն, որոշում են տիեզերքում պահել, հետո նորից մտածում են որ կգա ժամանակ որ մարդը մի բան կհնարի որ հասնի տիեզերք: Նրանք մտախոհ նստում են այդ պահին մի փոքրիկ հրեշտակ ասում է պահեք այն մարդու սրտի խորքում նա երբեք այնտեղ չի նայում:
Երկու ընկեր ճանապարհ են գնում, ճանապարհի կեսին նրանք վիճում են ու մեկը վիրավորում է մյուսին, նա ավազին գրում է իմ ընկերն այսօր վիրավորեց ինձ, նրանք գնում են ու հանդիպում մի օազիսի վազում են մտնում լիճը ընկերներից մեկտ լողալ չի իմանում և ընկերը փրկում է նրան: Առաջին ընկերը քարի վրա գրում է իմ ընկերն այսօր փրկեց իմ կյանքը: ԵՎ երբը երկրորդ հարցնում է ինչու առաջին անգամ ավազին գրեցիր իսկ երկրոդ անգամ քարին, նա պատասխանում է այդպես է ընկերները պետք է վատ արարքները գրեն ավազին որպեսզի ժամանկը մաքրի ու տանի այն, իսկ լավ արարքները պետք է գրեն քարին որպեսզի ոչին չմաքրի այն:
Մի ծեր և երիտասարդ ճգնավոր ստիպված են լինում դուրս գալ իրենց մենախցից որպեսզի գնան քաղաքից հաց բերեն իրենց և մնացած ճգնավորների համար: Ճանապարհին գետի մոտ նրանք մի կնոջ են հանդիպում որը խնդրում է իրեն գետն անցկացնել: Նրանք կնոջը պետք է անցկացնեին ուսերին դրած, բայց կնոջ դիպչելը մեղք էր նրանց համար, կնոջը չօգնելը կրկնակի մեղք ու նարնք որոշում են անցկացնել: Գետի կեսը ծերն է անցկացնում հետո երիտասարդը: Գետն անցնում են կինը շնորհակալությունէ հայտնում և գնում: Նրանք շարունակում են քայլել երիտասարդ ասում է բայց մենք դիպանք այդ կնոջը ծերունին չի պատասխանում: Անցնում է մեկ ժամ նա նորից նույն հարցն է տալիս ծերունին լուռ է: Անցնում է ևս մեկ ժամ երիտասարդը կրկնում է հարցը: Ծերունին պատասխանում է որդյակ ես այդ երիտասարդին թողել եմ գետի ափին դու ինչու ես 2 ժամ ուսերիդ բերում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.05.2007, 18:29:
Time is a great teacher, but unfortunately it kills all its pupils
Sambitbaba (04.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ