User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Առակներ, իմաստուն պատմություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ պատմության նման մի բան էլ ես գրեմ :

    Դասախոսը կանգնած էր իր փիլիսոփայության լսարանում, և նրա դիմաց որոշ իրեր էին դրված: Երբ դասը սկսվեց, նա լուռ բարձրացրեց մայոնեզի մի մեծ ու դատարկ տարա և սկսեց այն լցնել գոլֆի գնդակներով: Հետո նա հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն էր: Ուսանողները ասացին, որ այն լիքն էր:
    Հետո դասախոսը վերցրեց խճաքարերի մի տուփ, և խճաքարերը լցրեց տարայի մեջ: Թեթևակի թափահարեց տարան: Խճաքարերը լցվեցին գոլֆի գնդակների մեջ եղած ազատ տարածության մեջ: Հետո նա նորից հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն է: Ուսանողները համաձայնեցին, որ լիքն է:
    Այնուհետև դասախոսը վերցրեց մի տուփ ավազ և տուփի պարունակությունը դատարկեց տարայի մեջ: Բնականաբար, ավազը լրացրեց մնացած ազատ մասը: Նորից հարցրեց, թե արդյոք տարան դատարկ է: Ուսանողները միաձայն պատասխանեցին. «Այո՛»:
    Հետո դասախոսը սեղանի տակից հանեց երկու բաժակ սուրճ և դատարկեց տարայի մեջ` լցնելով ավազահատիկների միջև եղած ազատ տարածությունը: Ուսանողները ծիծաղեցին:
    - Հիմա, - ասաց դասախոսը, երբ ծիծաղը դադարեց, - ես ուզում եմ` դուք հասկանաք, որ տարան ներկայացնում է ձեր կյանքը: Գոլֆի գնդակներն ամենակարևոր բաներն են` ձեր ընտանիքը, ձեր երեխաները, ձեր առողջությունը, ձեր ընկերները, ձեր սիրելի զբաղմունքները. բաներ, որոնց շնորհիվ արդեն լի կլիներ ձեր կյանքը, եթե ուրիշ ոչինչ չունենայիք: Խճաքարերը մյուս բաներն են, որոնք նշանակություն ունեն ձեզ համար. ձեր աշխատանքը, ձեր տունը, ձեր մեքենան: Ավազահատիկները խորհրդանշում են մնացած մանր-մունր բաները:

    - Եթե դուզ սկզբից լցնեիք ավազը, - շարունակեց նա, - այլևս տեղ չէր մնա խճաքարերի և գոլֆի գնդակների համար: Այդպես է նաև կյանքում. եթե դուք ձեր ամբողջ ժամանակը և էներգիան ծախսեք մանր-մունր բաների վրա, դուք երբեք ժամանակ չեք ունենա ձեզ համար կարևոր բաների համար: Ուշադրություն դարձրեք այն ամենի վրա, ինչ կարևոր է ձեր երջանկության համար: Խաղացե՛ք ձեր երեխաների հետ: Ժամանակ գտե՛ք բժշկական ստուգումների համար: Ձեր կնոջը հրավիրեք ինչ-որ տեղ ճաշելու: Միշտ ժամանակ կմնա տունը մաքրելու համար: Սկզբից հոգ տարեք գոլֆի գնդակների համար. այն բաների, որոնք իսկապես կարևոր են: Սահմանե՛ք ձեզ համար առաջնահերթությունները: Մնացածը պարզապես ավազ է:

    Ուսանողներից մեկը ձեռք բարձրացրեց և հետաքրքրվեց, թե ինչ նշանակություն ունի սուրճը:
    Դասախոսը ժպտաց.
    - Ուրախ եմ, որ հարցրիր: Դա պարզապես ապացուցում է, որ նշանակություն չունի, թե որքան հագեցած կարող է թվալ քո կյանքը, միևնույնն է` միշտ էլ տեղ կգտնվի ընկերոջդ հետ մի գավաթ սուրճ խմելու համար :
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 24.04.2010, 16:44:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.06.2010), cold skin (04.07.2010), E-la Via (27.01.2011), einnA (04.02.2011), Gayl (06.07.2010), Lusina (18.01.2011), prof-de-Francais (23.08.2010), Արևհատիկ (24.04.2010), Լեռնցի (04.10.2010), Հենրիկ Բաբաջանյան (25.04.2010), Ուլուանա (24.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 948
    Վերջինը: 16.07.2017, 21:00
  2. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  3. Պոեզիա. Առակներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.11.2011, 12:34
  4. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  5. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •