Այ ես էլ եմ մտածում..Uluana-ի խոսքերից
դժվար է..
թվում է թե ոչմեկ չի անցնի փորձությունը.. կամ .. լռիվ վիշապ չի դառնա.. մի որոշ պահով..
ամենաքիչը պետք է աստծու ձայնը մեջտ խոսա.. կամ տենց մի բան..![]()
Այ ես էլ եմ մտածում..Uluana-ի խոսքերից
դժվար է..
թվում է թե ոչմեկ չի անցնի փորձությունը.. կամ .. լռիվ վիշապ չի դառնա.. մի որոշ պահով..
ամենաքիչը պետք է աստծու ձայնը մեջտ խոսա.. կամ տենց մի բան..![]()

Գոյություն ունի՞ արդյոք չարը
(ժամանակակից զրույց)
Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց.
- Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։
Մի ուսանող համարձակ պատասխանեց.
- Այո, Աստված է ստեղծել։
- Աստված ստեղծել է ամեն ի՞նչ։
- Այո, պարոն,- պատասխանեց ուսանողը։
Պրոֆեսորը հարցրեց.
- Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն Աստված հենց ինքը չա՞րն է։
Ուսանողը, այդպիսի պատասխան լսելով, լռեց։ Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից։ Նա պարծեցավ ուսանողների մոտ, որ ինքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Աստծո հանդեպ հավատը միֆ է։
Մեկ ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց.
- Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ, պրոֆեսո՛ր։
- Իհարկե,- պատասխանեց պրոֆեսորը։
Ուսանողը վեր կացավ և հարցրեց.
- Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞։
- Դա ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի։ Դու երբևէ չե՞ս մրսել։
Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա։ Նա ասաց.
- Իրականում, պարոն, ցուրտը գոյություն չունի։ Ֆիզիկային օրենքների համաձայն, այն, ինչ մենք ցուրտ ենք անվանում, ջերմության բացակայությունն է։
Առարկան կամ մարդուն կարելի է ուսումնասիրել՝ ելնելով այն բանից, թե արդյո՞ք օժտված է էներգիայով, կամ էներգիա արձակու՞մ է։ Բացարձակ զրոն (-460°՝ ըստ Ֆարենհայթի) ջերմության լրիվ բացակայությունն է։ Այդ ջերմաստիճանում ողջ մատերիան դառնում է իներտ և հակազդելու անընդունակ։ Ցուրտը գոյություն չունի՛։ Մենք այդ բառը ստեղծել ենք, որպեսզի բնութագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում։
Ուսանողը շարունակեց.
-Պրոֆեսո՛ր, խավարը գոյություն ունի՞։
- Իհա՛րկե, գոյություն ունի։
- Դուք դարձյալ սխալվում եք, պարո՛ն, խավար նույնպես գոյություն չունի։ Իրականում խավարը լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը։ Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի սպիտակ լույսը տարրալուծենք բազմաթիվ գույների և ուսումնասիրեք յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները։ Դուք չեք կարող չափել խավարը։ Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել խավարի աշխարհը և լուսավորել այն։ Դուք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ Դուք չափում եք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։
Ի վերջո, երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.
- Պրոֆեսոր, չարը գոյություն ունի՞։
Այս անգամ պրոֆեսորը անվստահ պատասխանեց.
- Իհարկե, ինչպես արդեն ասացի։ Մենք ականատես ենք դառնում նրան ամեն օր։ Դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ՝ ողջ աշխարհով մեկ։ Այս օրինակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարի դրսևորումներ։
- Չարը գոյություն չունի, պարո՛ն, կամ, համենայնդեպս, այն գոյություն չունի Նրա համար։ Չարը պարզապես ԱՍՏԾՈ բացակայությունն է։ Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից՝ Աստծո բացակայությունը բացատրելու համար։ Աստված չի ստեղծել չարը։ Չարը ո՛չ հավատ է, ո՛չ սեր, որոնք գոյություն ունեն, ինչպես լույսն ու ջերմությունը։ Մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է չարը։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։
Պրոֆեսորը նստեց իր տեղը։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.04.2006, 18:44:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Amarysa (09.04.2010), KiLa (10.04.2010), Monk (10.01.2009), Sambitbaba (04.07.2014), Աշոտ Երկաթ (11.04.2012), հովարս (27.04.2011), Մանուլ (04.05.2010)
Այսինքն ցուրտ գոյություն ունի, ջերմության բացակայությունը, կոչվում է ցուրտ: Գոյություն ունի ջերմության բացակայություն, մենք անուն ենք տվել դրան պարզապես, ինչպես կարող էինք ցուրտի տեղը ասել. "Վայ հիմա ջերմություն չկա", բայց ասում ենք "Վայ ցուրտ ա":
Իսկ միգուցե բարին է չարի բացակայությունը, վիճելի հարց ա:

Մրրիկ, քո ասածը բոլորովին չի հակասում վերը գրվածին։ Բանն էլ հենց այն է, որ մարդ ամեն ինչի բացակայության համար մի բառ հորինել է՝ խոսքն ավելի կարճ ու ավելի որոշակի դարձնելու համար։ Հավատա, որ եթե «ցուրտ» բառը հորինած չլինեին, դու միանգամայն բնական կհամարեիր ու հանգիստ կօգտագործեիր հենց քո ասած "Վայ հիմա ջերմություն չկա" արտահայտությունը։Մրրիկ-ի խոսքերից
«Ցուրտ» բառի օգտագործումը, ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր բառերը, պարզապես պայմանականություն է, ուրիշ ոչինչ։
Ոչ, վիճելի չէ, քանի որ Աստված բարին է ստեղծել, ոչ թե չարը։ Եթե չարը ստեղծած լիներ, այդ դեպքում էլ վիճելի չէր լինի, որովհետև ճիշտ հակառակը կլիներ, այսինքն՝ բարին կլիներ չարի բացակայությունը կամ բարու առկայությունը կբացատրեինք չարի բացակայությամբ, նայած թե որ մեկն ենք համարում նախնական և հետևաբար ընդունում որպես հիմք։Մրրիկ-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Չարին Աստված է ստեղծել, բայց մարդն է իշխանություն տվել՝ հեռանալով Աստծուց: Հետևաբար չարն Աստծո բացակայությունն է:
Ան ջան, մի ժամ փորձում էի էդ ամեն ինչը Հովիկին բացատրել, բայց չէր հաջողվում: Երբ մարդիկ փակում են իրենք իրենց Աստծո մասին չլսելու համար, մեր ցանկացած ասածն էլ նրանց համար անտրամաբանական է հնչելու:
Freeman (24.06.2010)
Լավ էդ դեպքում ես աչքիս չվիճեմ, որովհտև մեկ ա չեմ էլ փորձելու հասկանալ, համոզված լինելով, որ դե էդքան էլ տենց չի էլի:

ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ
Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։
Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։
Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
- Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ինչու՞ ենք մենք "նախնական" և հետևաբար որպես հիմք ընդունում բարին կամ մյուս դեպքում ջերմությունը: Հնարավոր է, որ գոյություն ունի ցուրտը, իսկ ջերմությունը ցրտի բացակայությունն է, նմանապես` գույություն ունի չարը, իսկ բարին չարության բացակայությունն է: Այդ "նախնականի" ընտրությունը կախված է յուրաքանչյուր մարդուց, ամեն մեկն ինքն իր համար է ստեղծել այդ նախնականը: Սա նման է այն հարցին, ձուն է սկզբից եղել, թե՞ հավը(իսկ միգուց աքլորը)![]()
Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշներին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձևով, որ ինչ առաջինը խնդրի, վերջինին կրկնակի կտա: Եւ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի: Եւ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:
հովարս (25.07.2011)
Մի մարդ իր կնոջ հետ արտերի մոտով անցնելիս նրան ասաց.
- Տեսնո՞ւմ ես, ինչպես են արտերը գեղեցքապես ու պատշաճաբար հնձել:
- Հնձած չէ, այլ խուզած,- հակառակվեց կինն ամուսնու խոսքին:
Եւ այսպես ամուսինն ասում էր, թե հնձած է, կինը պնդում էր, թե խուզած է. ամուսինը, բարկանալով, նրան ջուրը նետեց: Արդ, երբ կինն այլևս չէր կարողանում խոսել, հանեց ձեռքը ջրից, մատներով մկրատի ձևով նշան տվեց՝ ցույց տալով մինչև ի մաչ, թե արտը խուզած է: (Հայելի վարուց)
հովարս (05.08.2011)
ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված և փշրված և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ով եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնհարվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»
հովարս (25.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ