User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Առակներ, իմաստուն պատմություններ

  1. #46
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Առաջնորդի կրտսեր դուստրը…

    Մի անգամ երկու նավաևկողներ որոշեցին շուրջերկյա ճանապարհորդություն կազմակերպել, որ գտնեն իրենց ճակատագիրը: Իրենց նավով հասան մի կղզու, որի ցեղերից մեկի առաջնորդը երկու դուստր ուներ: Մեծ աղջիկը գեղեցկուհի էր, իսկ կրտսերը` ոչ այնքան:

    Նավարկողներից մեկը մյուսն ասաց.
    - Վերջ, ես գտել եմ երջանկությունս, մնում եմ այստեղ ու կամուսնանամ առաջնորդի դստեր հետ:
    - Այո, դու ճիշտ ես, առաջնորդի մեծ դուստրը գեղեցկուհի է: Դու ճիշտ որոշում ես կայացրել, ամուսնացիր:
    - Դու ինձ չհասկացար, ընկերս: Ես ամուսնանում եմ առաջնորդի կրտսեր դստեր հետ:
    - Խելագարվե՞լ ես, դե նա… այնքան էլ լավը չի, էլի…
    - Դա է իմ որոշումը:

    Նավարկողը շարունակեց իր ճանապարհը` իր երջանկությունը գտնելու հույսով, իսկ մյուսը գնաց առաջնորդի մոտ: Այդ ցեղում հարսի համար կովեր էին վճարում: լավ հարսնացուն տաս կով «արժեր»:
    Եվ ահա, բերեց նա առաջնորդի մոտ տասը կով:
    - Առաջնո՛րդ, ես ցանկություն ունեմ դստերդ հետ ամուսնանալու ու տալիս եմ նրա համար տասը կով:
    - Լավ ընտրություն է: Իմ մեծ դուստրը գեղեցկուհի է, ու նա տաս կովի արժանի է: Ես համաձայն եմ:
    - Չէ, առաջնորդ, դու լավ չհասկացար: Ես ցանկանում եմ կրտսեր աղջկադ հետ ամուսնանալ:
    - Կատակու՞մ ես: Բայց չէ՞ որ նա այնքան էլ լավը չի…
    - Ես ուզում եմ հենց նրա հետ ամուսնանալ:
    - Լավ, բայց որպես ազնիվ մարդ, ես չեմ կարող վերցնել տասը կով, նա այդքանի արժանի չէ: Ես կվերցնեմ երեք կով, և ոչ ավելի:
    - Ոչ, ես ուզում եմ վճարել հենց տասը կով:

    Եվ այսպես նրանք ամուսնացան:
    Մի քանի տարի անցավ, մյուս նավարկողը նորից անցնում էր նույն կզղու մոտով ու որոշեց այցելել իր ընկերոջը, տեսնել որպիսությունը: Քայլում էր ափով, երբ նկատեց, որ իրեն մոտենում է անսահման գեղեցկության տեր մի կին:

    Նա հարցրեց, թե ինչպես գտի իր ընկերոջը, և կինը ցույց տվեց: Գալիս ու տեսնում է` ընկերը նստած է, շուրջբոլորը բալիկներ են վազվզում:
    - Ինչպե՞ս ես ապրում:
    - Ես շատ երջանիկ եմ:

    Ներս է մտնում այն նույն գեղեցիկ կինը:
    - Ծանոթացիր, սա իմ կինն է:
    - Ինչպե՞ս: Դու երկրորդ անգա՞մ ես ամուսնացել:
    - Ոչ, սաայն նույն կինն է:
    - Բայց ինչպե՞ս պատահեց, որ նա այսքան փոխվեց:
    - Իսկ դու նրանից հարցրու:

    Նա մոտեցավ կնոջն ու հարցրեց.
    - Ներիր անտակտությանս համար, բայց ես հիշում եմ` ինչպիսին էիր դու… դե ոչ այնքան գեղեցիկ: Ի՞նչ պատահեց, որ դու այսպիսի աննկարագրելի գեղեցիկ դարձար:
    - Պարզապես մի օր ես հասկացա, որ տասը կովի եմ արժանի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.01.2010), Sambitbaba (04.07.2014)

  3. #47
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մի քանի արևելյան պրիտչա…

    Ամեն ինչ քո ձեռքերում է


    Հին ժամանակներում ապրում էր մի Վարպետ` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի օր մտածեց. «Իկս կա՞ մի այնպիսի հարց, որին մեր Վարպետը չէր կարողանա պատասխանել»: Նա գնաց մի մարգագետին, բռնեց ամենաեղեցիկ թիթեռին ու թաքցրեց նրան իր ձեռքերում: Թիթեռը թաթիկներով կպչում էր նրա ձեռքիրից ու աշակերտին խուտուտ էր տալիս: Ժպտալով նա մոտեցավ Վարպետին ու հարցրեց.
    - Ասեք` ինչ թիթեռ է ձեռքերումս: կենդանի՞, թե՞ մեռած:

    Նա ամուր սեղմում էր ձեռքերը ու պատրաստ էր ամեն վայրկյան ավելի ուժեղ սեղմել իր ճշմարտության համար:

    Առանց աշակերտի ձեռքերին նայելու Վարպետն ասաց.
    - Ամեն ինչ քո ձեռքերում է…


    Կավի կտորը


    Աստված ստեղծեծ մարդուն կավից, ու իր մոտ դեռ չօգտաործված կավի կտոր մնաց.
    Նա ասաց.
    - Ի՞նչ ստեղծեմ քեզ համար մնացած կավի կտորով:
    - Ստեղծի՛ր ինձ համար երջանկություն, - խնդրեց մարդը:

    Աստված, ոչինչ չպատասխանելով, մարդու ձեռքի մեջ դրեց չօգտագործված կավի կտորը…



    Թիթեռներն ու կրակը


    Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասավ.
    - Կրակը լույս է տալիս:

    Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց.
    - Կրակն այրում է:

    Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ ան, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:

    Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.04.2010), Freeman (24.06.2010), Gayl (27.01.2010), Sambitbaba (04.07.2014)

  5. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մի առակ կա, որ ամեն անգամ էս թեման հիշելիս, ուզում եմ պատմել, հետո մոռանում եմ։ Բայց հիմա կպատմեմ, քանի չեմ մոռացել։ Շատ եմ սիրում...

    Երկու վանական (չշփոփել նույնանուն հայտնի ակումբցու հետ) ճամփա են ընկնում դեպի ուխտատեղի։ Գնում, գնում, հասնում են մի գետի, որի ափին կանգնած է լինում երիտասարդ մի աղջիկ։ Տեսնելով տղամարդկանց՝ աղջիկը խնդրում է նրանց իրեն օգնել, անցկացնել գետը։ Վանականները, որ երբևէ կնոջ կպած չկային, մի պահ վարանում են։ Այնուհետև նրանցից մեկը մոտենում է աղջկան, նրան նստեցնում ուսերին և անցկացնում գետը։ Մյուս վանականը մռայլվում է, բայց ոչինչ չի ասում։ Աղջիկը հեռանում է, նրանք էլ շարունակում են ճանապարհը, բայց ժամ առ ժամ դժգոհ վանականի դեմքն ավելի ու ավելի է խոժոռվում, քայլվածքը՝ ծանրանում։ Վերջապես երկու օր անց նա դիմում է ընկերոջը.
    – Եղբայր իմ, պիտի խոստովանեմ, որ աղջկան կպնելը քո կողմից անթույլատրելի հանդգնություն էր։ Ինչպե՞ս կարող էիր նման բան անել։
    Օրիորդին օգնած վանականը պատասխանում է.
    – Ես նրան ընդամենը մի քանի վայրկյան եմ ուսերիս պահել, իսկ դու արդեն երկրորդ օրն է՝ ուսերիցդ չես իջեցնում...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (27.01.2010)

  7. #49
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մխիթար Գոշ – Ձկները

    Ձկներին մեղադրում է իրենց թագավորը ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին:Եվ ձկները համարձակվելով ասեցին.<Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու և դու կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար:Ուստի և մենք քեզանից սովորելով հանդգնում ենք>:


    Անծեղը անտառում սովորաբար միշտ աղաղակում է, մանավանդ կենդանիներ տեսնելիս:Երբ ձագը կամեցավ դրա պատճառն իմանալ մայր անծեղը պատասխանեց.< Որպեսզի թշնամիներս ինձ միշտ արթուն տեսնեն և չմտածեն վրաս հարձակվելու, որսալու նպատակով>:


    Աղվեսն ու որսորդը

    Որսորդը շներով հետապնդում ու նեղում էր աղվեսին:
    Աղվեսը դարձավ ու ասաց.
    - Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչու ես ինձ նեղում:
    Որսորդն ասաց.
    -Որպեսզի հանեմ քո մորթին:
    Աղվեսը կանգնեց ու ասաց.
    -Տեր Աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (27.01.2010)

  9. #50
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Ասողին լսող է պետք, խուլ էշին զանգակը ինչ՞ կանի
    Այգեկցի(կարծեմ)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #51
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Քո սեփական խելքով առաջնորդվիր

    Երբ այծերը դուրս են գալիս գոմից, Վասկա այծն առաջ է ընկնում և մյուսները հետևում են նրան:Հենց հովիվն աչքը կտրում է այծերից, Վասկան քայլերն ուղղում է դեպի կաղամբի այգի: Մի օր այծերից մեկը որոշում է գնալ Վասկայի հետևից, որ իմանա, թե ուր է գնում նա: Նրանք անցնում են թփուտը, հետո ճեղքելով ցանկապատը, մտնում են այգի և սկսում ագահաբար կաղամբ ուտել:
    Տերը տեսնելով այծերին, ընկնում է նրանց հետևից:Վասկան, որ լավ գիտեր հետդարձի ճանապարհը, արագ դուրս է գալիս այգուց և սկսում է փախչել: Բայց տերը հասցնում է բռնել երկրորդ այծին, և մի լավ քոթակելուց հետո բաց է թողնում:
    Երեկոյան երկու այծերը հանդիպում են, և այն մեկը, որը հետևել էր Վասկային ասում է.
    - Լա~վ փախար: Ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր և չօգնեցիր:
    - Ես չէի քեզ տարել, դու ինքդ էիր եկել, ինքդ էլ փախչեիր,- ասաց Վասկան և ավելացրեց,- իսկ մի՞թե դու քո սեփական խելքը չունես:
    Այծը զարմացած նայեց Վասկային ու հեռացավ:


    Երգիչներց լավագույնը

    Բոլորին էլ քաջ հայտնի է, որ արծիվը համարվում է թռչունների արքան և բոլորը նրան են ենթարկվում:
    Եվ մի անգամ, երբ ագռավը արծվին կերակուր էր մատուցում, արծիվը հրամայեց ագռավին գտնել մի լավ երգչի, որ ինքն ուտելուց հետո մեղմ հնչյունների ներքո քնի:
    Ագռավն ընկավ մտորումների մեջ, թե ո՞ւմ կարելի է հրավիրել երգելու:Եվ նրա գլխում մի միտք ծագեց. իր թոռնիկից լավ ոչ մեկը չի կարող երգել: Նա գնաց ու բերեց թոռնիկին, որն էլ սկսեց երգել:Արծիվը, որ արդեն քնել էր, վեր թռավ, աչքերը բացեց ու ասաց.
    - Այս ո՞ւմ ես բերել, և դու կարծում ես, որ այս կռկռոցի տակ ես կարող եմ քնել:
    Իսկ փոքրիկ ագռավը, բերանը լայն բացած ողջ ուժով երգում էր: Ագռավն էլ հիացական հայացքով նայում էր թոռնիկին:

    Ինչքան, ոչ հիշում եմ Վլադիմիր Դալն է գրել:

  11. #52
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Աշակերտները որոշում են փորձել իրենց ուսուցչի գիտելիքները՝ մտածելով, որ կգտնվի մի հարց, որի պատասխանը նա չի իմանա:Ցույց են տալիս փակ բռունցքը և ասում. <<Եթե դու այդքան իմաստուն ես,ապա պետք է իմանաս թե ինչ կա բռունցքիս մեջ>>: Ուսուցիչը պատասխանում է <<Ամեն ինչ քո ձեռքերում է>>: Իսկ աշակերտի ափի մեջ թիթեռնիկ էր, եթե շատ սեղմեր, այն կմահանար, իսկ ափը բացեր՝ ազատություն կտար: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Իսկ ես կուզեի ավելացնել. <<Թե ուզում ես երջանիկ լինել, եղի'ր>>
    Վերջին խմբագրող՝ Selene: 10.11.2008, 19:56:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #53
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    Հին իռլանդական առակում ծեր ագռավը խրատ է տալիս իր թոռ ագռավին.
    -Ահա, տեսնում ես կարտոֆիլի դաշտը այնտեղ համով կարտոֆիլ կա:Բայց ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել:Եթե փայտը ձեռքին մարդ կտեսնես` թռիր- փախիր:Մարդը կկրակի փայտից ու կսպանի քեզ:Եթե առանց փայտի մարդ կտեսնես և եթե այդ մարդը կռացավ ու գետնից քար վերցրեց` փախիր, նա քարը քո վրա է նետելու, հասկանու՞մ ես:
    -Հասկանում եմ,- ասում է թոռ ագռավը ու ինքը էլ իր հերթին հարցնում է ծեր ագռավին:
    -Ի՞սկ եթե քարը մարդու ծոցում է:
    Կարևորը ծոցում քար չպահելն է:Թոռ ագռավը դա գիտեր:Եվ մեզ էլ պատգամում է իմանալ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #54
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    ՄԻ ԲԱՆ ԷԼ ԵՍ ՊԱՏՄԵՄ»»»
    Երկու մարդ ճանապարհ են գնում և հանդիպում են մի վարար գետի, որը կարող էին անցնել միայն լողալով…Նրանցից մեկը գետն անցնելիս ոչինչ չի խոսում և կարողանում է հասնել մյուս ափին, երկրորդն էլ աղոթում է նոր մտնում գետը և խեղդվում…Այն աշխարհում հանդիպում է Աստծուն և հարցնում, թե ինչու մահացավ, չէ որ աղոթեց, իսկ մյուսը ողջ մնաց , բայց չաղոթեց…Աստված պատասխանեց նրան.
    Նա անցավ, քանի որ ամբողջ կյանքում աղոթել է,իսկ դու միայն նեղության պահին հիշեցիր աղոթքն առ Աստված..............................Հետևություններն արեք ինքներդ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.06.2010), Հենրիկ Բաբաջանյան (25.04.2010)

  17. #55
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուղղակի առակ

    Վարդան Այգեկցի

    ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ
    Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
    Եվ քուռակը մոր հետ գնում էր ու հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. "Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս": Մայրն ասաց. "Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես": Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. "Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում":
    Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. "Ո՜վ մայր, տես, թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն ինչպես խոզից":
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.01.2010), Արևածագ (11.04.2010), Արևհատիկ (27.01.2010), Ֆոտոն (22.01.2010)

  19. #56
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուղղակի առակ

    ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

    Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
    - Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

    Առակը ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:


    ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

    Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եւ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված: Միայն մի եղեգ կար` կանգուն և անարատ: Թագավորն ասաց.
    -Ով եղեգ, ասա ինձ. թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրված են:
    Եվ եղեգն ասաց.
    -Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ և հողմը նրանց փշրեց: Իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ:


    ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

    Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

    Առակը ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:


    ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

    Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

    Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:


    Նրանք ովքեր չեն աղոթում


    Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի: Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ: Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքեր հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը: Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց.
    - Սիրելի բարեկամ, այնտեղ, գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք:
    - Ո՛չ, - պատասխանեց գյուղացին, - այդպես ասել չեմ կարող:
    - Լավ, - հաղթականորեն ասաց քաղաքացին, - միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը;
    - Այդպես էլ չի կարելի ասել, - եղավ պատասխանը, - տեսե՛ք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ իր յոթ ծծկերներով և նրանք չեն աղոթում, բայց սովորաբար միշտ գոհանում են աստծուց իրենց տրված սննդի ու ջրի համար:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (27.01.2010), Gayl (27.01.2010), Արևհատիկ (27.01.2010), Դեկադա (27.01.2010), Մարկիզ (31.01.2010)

  21. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մոդերատորական։ «Գրականություն» բաժնում գտնվող «Ուղղակի առակ» թեման, որն իրականում կոնկրետ առակ ներկայացնելու համար էր բացված, բայց սխալմամբ վերածվել էր առակների շտեմարանի, միացվել է «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում վաղուց գոյություն ունեցող «Առակներ, իմաստուն պատմություններ» թեմային։ Կրկնվող առակները ջնջվել են ու ջնջվելու են։ Խնդրում եմ այսուհետև ուշադիր լինել, և թեմայում արդեն տեղադրված առակը երկրորդ անգամ չտեղադրել։ Անեկդտոտների թեման չդարձնենք։ Կարծում եմ՝ նախքան տեղադրելը դժվար չէ առակի վերնագրով կամ բանալային բառերով որոնում անելն ու պարզելը՝ կա այն տվյալ թեմայում, թե ոչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (27.01.2010)

  23. #58
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    Անկեղծություն և բնականություն
    (ձեն առակ)

    Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին.
    – Ուսուցիչ, վերջերս ես ու ընկերներս քնարկում էինք անկեղծության ու բնականության թեման, բայց դրա հետևանքով իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար։ Ուսուցիչը ժպտաց.
    – Եվ ո՞րն է քո հարցը։ Ի՞նչն է խառնվել քո գլխում։
    – Ամենագլխավորը, որը ես չեմ կարողանում հասկանալ, անկեղծության ու բնականության տարբերությունն է։ Իմ կարծիքով, դրանք նույն բանն են։
    – Նույն բանը չեն,– ասաց ուսուցիչը,– Անկեղծ մարդը կարող է և բնական լինել, մինչդեռ բնականը միշտ անկեղծ է։
    – Ների՛ր, Ուսուցիչ, բայց դեռևս չհասկացա։
    – Անկեղծ լինելիս դու չես թաքցնում զգացմունքներդ, մինչդեռ բնական լինելիս դու դրանց մասին չես մտածում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.01.2010), E-la Via (08.04.2010), Jarre (30.01.2010), Yeghoyan (31.01.2010), Արևհատիկ (30.01.2010), Դեկադա (30.01.2010), Հենրիկ Բաբաջանյան (25.04.2010), Սլիմ (04.02.2011)

  25. #59
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    Բացարձակ ճշմարտություն
    (արևելյան առակ)

    Մի փիլիսոփա իր աշակերտներին ասում է.
    -Բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։
    Աշակերտներից մեկը հարցրեց.
    -Ուսուցիչ, իսկ ձեր ասածը բացարձա՞կ ճշմարիտ է։
    -Իհարկե ոչ, ծիծաղեց ուսուցիչը....

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.01.2010), E-la Via (08.04.2010), Yeghoyan (31.01.2010), Yevuk (08.04.2010), Անտիգոնե (29.01.2011), Արևհատիկ (30.01.2010), Դեկադա (30.01.2010), Ուլուանա (30.01.2010)

  27. #60
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առակներ, իմաստուն պատմություններ

    Սա մեկ անգամ տեղադրել եմ բլոգումս: Հետո ջնջել եմ: Ափսոսս եկավ, որոշեցի տեղադրեմ կրկին: Կարծում եմ, թեմայից դուրս չէ, բայց մի քիչ երկար է:

    Ուրեմն՝ մի շա՜տ հարուստ, ազդեցիկ ու գործունյա մարդ է ապրում: Այս շա՜տ հարուստ ու ազդեցիկ մարդուն ունենում է մի շա՜տ լավ, խելոք, ընկերասեր ու ընկերների համար ապրող որդի: Այս տղան շա՜տ ընկերասեր է լինում, շա՜տ… Իր հնարավորությունների չափով միշտ օգնում է ընկերներին, ապրում է նրանցով: Մեծ գումարներ է ծախսում նրանց վրա: Դե հայրը հարուստ է, նա էլ փողի կարիք չունի: Հայրը որդուն հաճախ է հանդիմանում.
    - Որդիս, պետք չէ լինել այդպիսին: Ընկերներդ քեզ չեն սիրում, քեզ չեն ընդունում: Ընկերներդ քո մեջ գնահատում են… Չէ, ընկերներդ քեզ գնահատում են միայն… քո փողի մեջ… Մի եղիր այդպիսին: Մի օր կզղջաս ու կզգաս, որ սխալվել ես… Ուշ կլինի…
    Որդին հորը չի լսում, միշտ ականջի հետև է գցում նրա խոսքերը… Ուշադրություն չի դարձնում:
    - Հայր, իմ ընկերները լավն են: Ինձ նվիրված տղաներ են:

    … Անցնում է որոշ ժամանակ: Հայրը ծանր հիվանդանում է: Արդեն մահվան մահճում նա կանչում է որդուն և ասում.
    - Որդիս, ես միշտ մտածել եմ քո մասին, քեզ պահել, մեծացրել եմ, քեզ ապահովել եմ ամեն ինչով… Բայց… Կյանք է, հնարավոր է՝ գա մի պահ, երբ դու կհուսահատվես և այլևս չես ուզենա ապրել…
    - Լավ էլի, պապ: Էս ի՞նչեր ես ասում…,- փորձում է ընդհատել հորը որդին:
    - … լսիր ուշադիր, տղա ջան, մի ընդհատիր, հորդ գոնե հիմա՝ մեռնելիս, լսիր… Երբ չուզենաս այլևս ապրել, երբ կզգաս, որ երկրագնդին դու այլևս պետք չես ու քո ապրելն անիմաստ է… Կիջնես նկուղ… ու այն, ա՛յ այն սենյակը, որի դուռը միշտ փակ է եղել… Հա, կմտնես այնտեղ: Այնտեղ կան քո անիմաստությանը վերջ տալու համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ աթոռ ու… առաստաղից ամուր կախված օղակ արած պարանը… Կկանգնես աթոռին, օղակը կգցես պարանոցդ ու աթոռ ոտքերիդ տակից կհրես… Մի ակնթարթում դու քո անպիտանության ու աննպատակության զգացումից կզրկվես… Սա էլ՝ սենյակի բանալին: Վերցրու ու պինդ պահիր, չկորցնես…
    - Լավ էլի, պապ……

    Հայրը մահանում է: Որդին շարունակում է ապրել շվայտ ու հիմար կյանքով՝ ապրելով միայն իր ընկերներով: Էհ, դե բնական է: Մի օր էլ հոր աշխատած փողերը վերջանում են… Աստիճանաբար տղան հասարականում է… Որոշ ժամանակ անց առաջվա մեծ հնարավորություններ ունեցող երիտասարդից բան չի մնում… Ընկերները քիչ- քիչ սկսում են արհամարհել, հաճախակի հեգնում են, ծաղրում:

    Մի օր ընկերներով որոշում են մեկնել ուտել- խմելու… Դե փող են հավաքում: Էս երիտասարդն էլ այնքան սնանկացած է լինում, որ ոչ մի կոպեկ չի կարողանում ավելացնել ընդհանուր գումարին: Ընկերներով գումարը հավաքելուց հետո՝ որոշում են հենց մեր երիտասարդին էլ ուղարկել հաց ու միս գնելու: Վերջը, հավաքած գումարը տալիս են նրան: Երիտասարդը գնում է խանութ, գնում է միսն ու հացը, տեղավորում է տոպրակի մեջ ու քայլելով ետ դառնում:
    Ճանապարհին… Մեկ էլ… Մի գամփռ շուն, զգալով թարմ մսի հոտը, հարձակվում է, երախով խլում մսով ու հացով տոպրակն ու փախչում… Երիտասարդը վազում է, փորձում է մի բան անել… Դե ի՞նչ պետք է անի… Քոռ ու փոշման, գլուխը կախ գնում է ընկերների հավաքատեղին առանց մսի ու հացի…
    - Ու՞ր է այն, ինչ որ ասել էինք՝ պիտի բերես…,- զարմացած հարցնում են ընկերները…
    - … Ճանապարհին մի թափառական շուն հարձակվեց, տոպրակը ձեռքիցս խլեց ու փախավ… ես էլ չկարողացա բռնել ու տենց …, - պատասխանում է երիտասարդը…
    - Հա՜հա՜հա՜… Շունը միսն ու հացը տարա՞վ… Գժվե՞լ ես, արա, ինչ ես՞ խոսում, - ասում է մի ընկերը…
    - Արա, բայց դու հո սուտասան չես՞… Փող էր պետք, ասեիր՝ փող ա պետք, կտայինք,- ասում է մյուս ընկերը…
    - Բայց զգու՞մ եք, տղերք, անբարոյականությունն ու՜ր է հասնում… Շունը մարդու ձեռքից հացը խլի… Էն էլ ի՞նչ շուն: Թափառական: Հա՜հա՜հա՜…
    Եվ այսպես բոլորը միասին ծաղրում են մեր երիտասարդին՝ չհավատալով նրա ոչ մի խոսքին: Մեր երիտասարդն էլ, չդիմանալով ծաղր ու ծանակին, գլխիկոր գալիս է տուն: Նստում է մի անկյունում լացում է, հասկանում է իր վիճակի անելանելիությունը, վերջապես համոզվում է, որ ինքն այլևս ոչ մեկին պետք չէ… և հանկարծ հիշում է հոր խոսքերը… Տեսնում է, որ հայրը ճիշտ էր: Հիմա իսկը ժամանակն է… Պետք է վերջ տալ այդ անիմաստ ու տաղտկալի կյանքին: Ոչինչ չկա, չի մնացել կյանքի հետ կապող… Պետք է վերջ տալ կյանքին:

    Տղան վերցնում է բանալին, իջնում նկուղ, բացում է այն սենյակի դուռը, որի մասին ասել էր հայրը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նկարագրել էր հայրը… Աթոռ, ամուր ու հաստ պարան օղակով…

    Երիտասարդը կանգնում է աթոռին, օղակը գցում է պարանոցը… և… ոտքով աթոռը հրում է…

    Մեկ էլ հանկարծ առաստաղը փլվում է, երիտասարդն ընկնում է գետնին… ու վերևից թղթադրամներ են թափվում նրա գլխին… Թղթադրամնե՜ր… Այն էլ ինչքա՜ն շատ… Այնքան, որքան երևի ինքը ծնված օրվանից չէր ծախսել… Փաստորեն, հայրը խաբե՞լ էր, թե մեռնելու է…

    … Անցնում է որոշ ժամանակ: Մեր երիտասարդը վերջ է տալիս իր նախկին կենասակերպին: Ամուսնանում է, ապրում է երջանիկ, խաղաղ ու հանգիստ կյանքով: Հին ընկերների հետ երբեմն, ոչ հաճախ հանդիպում է, զրուցում, բայց նախկինի նման շատ չի շփվում:

    Մի օր էլ իր բոլոր ընկերներին հնարվիրում է ճաշկերույթի իր տուն: Լա՜վ սեղան է բացում… Խորովածի համար կրակ է վառում… ու երիտասարդներով հավաքվում են կրակի մոտ, մի- մի բաժակ գցում են… Այստեղ տանտերը մի բահ է բերում, որի մետաղյա հատվածի մի փոքր մասը բացակայում է, կարծես՝ պոկված լինի… Վերցնելով բահը ու բոլորի ուշադրությունը հրավիրելով պոկված մասի վրա՝ երիտասարդ տանտերը հարցնում է.
    - Տղերք, մի հարց ունեմ: Տեսնենք՝ ով կպատասխանի: Ո՞վ կարող է ասել… Ինչն է պատճառը, որ այս բահի մետաղյա հատվածն այսպես պոկվել է: Պատասխանեք, տղերք ջան, կարևոր է…
    - Երևի հողի մեջ ցցած է եղել. ժանգոտել ու փտել, պոկվել է,- ասում է ընկերներից մեկը:
    - Չէ, ճիշտ չէ,- պատասխանում է տանտերը:
    - Հա՜, ես իմացա… Հաստատ մի ավելի ամուր երկաթով հարվածել են բահի մետաղյա մասին, պոկվել է…,- ասում է մեկ այլ ընկեր:
    - Ո՜չ, ճիշտ չէ…
    - Հա՜, ես կարծես իմացա…
    Տարբեր պատասխաններ են հնչում, տարբեր կարծիքներ, բայց բոլոր հնչող պատասխաններից հետո երիտասարդը, գլուխը բացասաբար օրորելով, նշում է, որ ճիշտ չէ…
    - Լավ, եղբայր: Հանձնվում ենք, ասա՝ տեսնենք ի՞նչն է պատճառը… Խորովածն արդեն ուզում է լինի…,- ասում է ընկերներից մեկը:
    - Լավ, եթե հանձնվում եք ու այլևս կարծիքներ չկան, պատասխանեմ… Ուրեմն՝ այսպես: Բահի երկաթյա մասից այս հատվածը բացակայում է, որովհետև բահը եղել է նկուղում, իսկ մեր նկուղում մկներ կան… Մուկն է կերել:
    Ընկերները մի պահ շշմում են, միմյանց երեսի են նայում… Բայց, գլուխները դրականորեն տմբտմբացնելով, համաձայնության նշաններ ցույց տալով, իրենց ընկերոջ խոսքին հավատացող հայացքներ ընդունած, տանտիրոջ ընկերները գրեթե միաբերան ասում են, որ հնարավոր է.
    - Հա, իհարկե, հնարավոր է: Մուկը շատ կեղտոտ կենդանի է:
    - Հա՜, մկներն ահավոր են, դրանք պողպատ էլ կուտեն:
    - Հա, հա հնարավոր է, ինչու՞ չպիտի մուկը կարողանա երկաթ կրծել…
    Այս խոսքերը լսելուց հետո՝ երիտասարդ տանտերը աջ ձեռքով վերցնում է բահը, ձախով կրակի վրա թշթշացող ու խորովվող մսի մի կտոր ու, նայելով ընկերներին, հարցնում է.
    - Տղերք, բա եթե ըստ ձեզ, հնարավոր է, որ մուկը երկաթ ուտի, շունը չի՞ կարող մարդու ձեռքից միսը խլի ու փախչի…

    - …Գնացեք իմ հոր տնից,: Դուք ինձ ի՞նչ ընկեր:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2010), Gayl (31.01.2010), գյումրեցի աղջիկ (15.02.2010)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 948
    Վերջինը: 16.07.2017, 21:00
  2. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  3. Պոեզիա. Առակներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.11.2011, 12:34
  4. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  5. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •