User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Առակներ, իմաստուն պատմություններ

  1. #76
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը
    (Ռումի)


    Մի անգամ մի մարդ գնաց իր սիրելիի տուն: Նա թակեց դուռը:
    -Ո՞վ է,- հարցրեց Նեն:
    -Ես եմ, քեզ սիրողը:
    -Հեռացիր,- ասաց Սիրելին,- իրականում դու սիրահարված չես:

    Տարիներ անցան, սիրահարվածը նորից եկավ իր սիրելիի տուն և թակեց դուռը:
    -Ո՞վ է,- հարցրեց Նեն:
    Այս անգամ մարդը պատասխանեց.
    - Այդ դու ես:
    - Հիմա, երբ դու, այդ ես եմ,- պատասխանեց Սիրելին,- կարող ես ներս մտնել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.07.2011), Claudia Mori (09.04.2011), einnA (04.02.2011), Malxas (14.04.2011), Mark Pauler (03.02.2011), Quyr Qery (09.04.2011), Արևածագ (04.02.2011)

  3. #77
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ Վարպետի մոտ է գալիս մի կնամոլ։
    – Գիտե՞ս,– ասում է նա,– ես հիմա միաժամանակ հինգ կնոջ հետ եմ։ Դա ինձ ձանձրացրել է, բայց նրանցից որևէ մեկին ընտրել չեմ կարողանում։ Ինչպե՞ս վարվեմ։
    – Մաղիր նրանց անկեղծությամբ։
    – Ինչպե՞ս թե՝ անկեղծությամբ։
    – Քեզ լիովին ազատ զգա ու նրանցից յուրաքանչյուրին ամեն ինչ պատմիր մնացած բոլորի մասին։
    – Բայց դա ինչպե՞ս կարող է օգնել։
    – Փորձիր ու կտեսնես։
    Կես տարի անց կնամոլը նորից է գալիս Վարպետի մոտ.
    – Ես հետևեցի քո խորհրդին։ Շնորհակալ եմ։ Երբ անկեղծացա, իմ կանանցից երկուսն իսկույն հրաժարվեցին ինձ հետ հանդիպելուց։ Դա, կարելի է ասել, խոշոր մաղում էր։ Մնացին երեքը, և հենց այդտեղ էլ սկսվեց ամենահետաքրքիրը։ Ես շատ շուտով հայտնաբերեցի, որ բոլորի հետ հավասարապես անկեղծ լինել ինձ չի հաջողվում։ Մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին՝ միայն կեսը, իսկ երրորդին՝ բացարձակապես ոչինչ։ Միևնույն ժամանակ մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, մինչդեռ մյուսի մասին պատմել լեզուս չէր պտտվում։ Այս ամենն ավարտվեց նրանով, որ հայտնաբերեցի, որ մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, բայց նրա մասին անկեղծանալ ոչ մեկի հետ չէի ուզում։
    – Եվ հենց նրա հետ էլ մնացի՞ր։
    – Այո, ու ինձ հետաքրքրում է, թե ինչպես է գործում այս պարզ մեթոդը։
    – Այն գործում է, որովհետև անկեղծությունը զգացմունքի ցուցիչ է։ Այն շատ արագ մաղում է այն մարդկանց, ովքեր մեզ պետք չեն, ընդ որում՝ կյանքի բոլոր իրավիճակներում։ Միշտ շրջապատիր քեզ այնպիսի մարդկանցով, որոնց հետ ուզում ես անկեղծ լինել, ու բաժանվիր նրանցից, որոնց հետ հարաբերությունները ճնշում են քեզ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (04.02.2011), Chuk (04.02.2011), Claudia Mori (09.04.2011), E-la Via (06.02.2011), einnA (04.02.2011), Mark Pauler (06.02.2011), murmushka (09.04.2011), Արևածագ (04.02.2011), Մանուլ (04.02.2011), Ռուֆուս (04.02.2011), Սլիմ (04.02.2011)

  5. #78
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտահրավեր
    (Առակներ Օշոյի շարադրմամբ)

    Մի փոքր պայքրը հենց այն է, ինչ պետք է: Փոթորիկի, կայծաիկ, ամպրոպի միջով անցնելով` դուք միայն ավելի եք հարստանում, ճիշտ այնպես, ինչպես ուրախության ու երջանկության միջով անցնելիս:

    Սա հինավուրց առակ է: Այն օրերին Աստված դեռ ապրում էր երկրի վրա: Մի անգամ Նրա մոտ եկավ մի հողագործ ու ասաց.
    -Լսիր, Դու գուցե և Աստված ես և միգուցե ստեղծել ես աշխարհը, բայց մի բան ես քեզ պետք է ասեմ. Դու հողագործ չես: Դու հողագործության այբուբենն էլ չգիտես: Քեզ հարկավոր է մի քիչ սովորել:
    - Ի՞նչ ես դու առաջարկում,-հարցրեց Աստված:
    - Ինձ մի տարի տուր, և թող ամեն ինչ այնպես կատարվի, ինչպես ես եմ ուզում, և կտեսնես, թե ինչ կստացվի: Աղքատություն չի լինի:
    Աստված համաձայնվեց և հողագործին մի տարի տվեց:
    Բնականաբար հողագործը միայն ամենալավը խնդրեց` ոչ փոթորիկ, ոչ կայծակ, բերքի համար ոչ մի վտանգավոր բան: Երբ նա արև էր ուզում, արև էր լինում, երբ նա անձրև էր ցանկանում, անձրև էր գալիս ու միշտ այնքան, որքան նա էր ցանկանում: Այդ տարի ամեն ինչ ճիշտ էր, ամեն ինչ մաթեմատիկորեն ճշգրիտ էր: Ցորենը շատ բարձր աճեց:
    Եվ ահա, հողագործը եկավ Աստծու մոտ ու ասաց.
    -Նայիր,այս անգամ այնպիսի բերք կլինի, որ եթե մարդիկ տասը տարի էլ չաշխատեն, ապա ուտելիքը կբավականացնի:
    Բայց երբ բերքը հավաքվեց, ցորենի մեջ հատիկներ չկային: Հողագործն անասելի զարմացած էր: Նա Աստծուն հարցրեց.
    -Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ես ի՞նչն եմ սխալ արել:
    Աստված ասաց.
    -Այն պատճառով, որ առարկություն չկար, կոնֆլիկտ չկար, տարաձայնություն չկար, այն պատճառով, որ դու վերացրիր ամեն վատը, քո ցորենը մնաց փուչ: Մի քիչ պայքրը շատ տեղին կլիներ: Փոթորիկներն անհրաժեշտ են, որոտն ու շանթը հարկավոր են: Դրանք կարթնացնեին ցորենի հոգին:

    Այս առակը հսկայական իմաստ ունի: Եթե դու միայն երջանիկ ես, երջանիկ ես ու երջանիկ, երջանկությունը կորցնում է իր նշանակությունը: Դա նման է նրան, որ ինչ-որ մեկը սպիտակ կավիճով գրի սպիտակ պատի վրա, ոչ ոք չի կարող կարդալ գրվածը: Գիշերը նույնպես անհրաժեշտ է, ինչպես ցերեկը: Հուսահատության օրերը նույնպես անհրաժեշտ են, ինչպես ուրախության օրերը: Ես դա կոչում եմ գիտակցում: Դանդաղորեն, աստիճանաբար, երբ դու նկատես կյանքի ռիթմը, զգաս երկակիության ռիթմը, հակադրությունների ռիթմը, դու կդադարես հարցնել: Դու կտիրանաս խորհրդին: Ապրիր այդ խորհրդի մեջ և մի օր դու կտեսնես, թե որքան մեծ է կյանքի օրհնությունը: Որքան գոյություն, կեցություն կթափվի քեզ վրա ամեն ակնթարթ: Նույնիսկ հուսահատությունը, տխրությունը կմաքրվեն: Չեմ ասում, թե տխրություն չի լինի, նա կգա, բայց նա արդեն քո թշնամին չի լինի: Դու նրա հետ կընկերանաս, որովհետև դու կտեսնես նրա օգուտը: Դու կկարողանաս տեսնել նրա գեղեցկությունը, դու կկարողանաս հասկանալ, թե ինչու նա կա, և ինչու է նա երբեմն անհրաժեշտ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (25.07.2011), Claudia Mori (09.04.2011), Mark Pauler (06.02.2011), murmushka (09.04.2011), Tig (12.04.2011), Արևածագ (06.02.2011), հովարս (11.10.2011)

  7. #79
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժգոհ մարդիկ

    Մի մարդ դրախտ է ընկնում։ Նայում է շուրջը և տեսնում, որ բոլոր մարդիկ ուրախ են, երջանիկ ու բարյացակամ։ Իսկ շուրջն ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կյանքում։ Մարդը ման է գալիս, զբոսնում, ամեն ինչ նրան դուր է գալիս։ Եվ նա հրեշտակապետին ասում է.
    – Իսկ կարելի՞ է տեսնել, թե դժոխքն ինչ է։ Թեկուզ աչքի պոչով։
    – Գնանք, ցույց տամ։
    Նրանք գնում են դժոխք։ Մարդը նայում է ու տեսնում, որ այդտեղ առաջին հայացքին ամեն ինչ կարծես այնպես է, ինչպես որ դրախտում էր. նույն սովորական կյանքն է, միայն թե բոլոր մարդիկ չարացած են, վիրավորված, երևում է, որ նրանք վատ են զգում այդտեղ։ Մարդը հրեշտակապետին հարցնում է.
    – Այստեղ ամեն ինչ կարծես թե նույնն է, ինչպես դրախտում էր։ Էլ ինչու՞ են սրանք բոլորն այսքան դժգոհ։
    – Որովհետև նրանք մտածում են, որ դրախտում ավելի լավ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (09.04.2011), Freeman (09.04.2011), Moonwalker (14.10.2011), murmushka (09.04.2011), Անտիգոնե (09.04.2011), Արևածագ (09.04.2011), Ջուզեպե Բալզամո (09.04.2011)

  9. #80
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդ գիշերը չի կարողանում քնել շոգից ու անընդհատ անհանգիստ այս ու այն կողմ է շարժվում, բայց ալարում է վեր կենալ ու պատուհանը բացել...Վերջում վերցնում է ոտնամանը ու շպրտում է պատուհանին, ջարդում այն, հովանում ու քնում...Առավոտյան արթնանում է, տեսնում է հայելին է կոտրել...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2011), Lusina (12.04.2011), Tig (12.04.2011), Արևածագ (15.04.2011)

  11. #81
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չարը ստեղծած լիներ, այդ դեպքում էլ վիճելի չէր լինի, որովհետև ճիշտ հակառակը կլիներ, այսինքն՝ բարին կլիներ չարի բացակայությունը կամ բարու առկայությունը կբացատրեինք չարի բացակայությամբ, նայած թե որ մեկն ենք համարում նախնական և հետևաբար ընդունում որպես հիմք։
    Իսկ ինչու՞ ենք մենք "նախնական" և հետևաբար որպես հիմք ընդունում բարին կամ մյուս դեպքում ջերմությունը: Հնարավոր է, որ գոյություն ունի ցուրտը, իսկ ջերմությունը ցրտի բացակայությունն է, նմանապես` գույություն ունի չարը, իսկ բարին չարության բացակայությունն է: Այդ "նախնականի" ընտրությունը կախված է յուրաքանչյուր մարդուց, ամեն մեկն ինքն իր համար է ստեղծել այդ նախնականը: Սա նման է այն հարցին, ձուն է սկզբից եղել, թե՞ հավը(իսկ միգուց աքլորը)

  12. #82
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշներին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձևով, որ ինչ առաջինը խնդրի, վերջինին կրկնակի կտա: Եւ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի: Եւ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (25.07.2011)

  14. #83
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդ իր կնոջ հետ արտերի մոտով անցնելիս նրան ասաց.
    - Տեսնո՞ւմ ես, ինչպես են արտերը գեղեցքապես ու պատշաճաբար հնձել:
    - Հնձած չէ, այլ խուզած,- հակառակվեց կինն ամուսնու խոսքին:
    Եւ այսպես ամուսինն ասում էր, թե հնձած է, կինը պնդում էր, թե խուզած է. ամուսինը, բարկանալով, նրան ջուրը նետեց: Արդ, երբ կինն այլևս չէր կարողանում խոսել, հանեց ձեռքը ջրից, մատներով մկրատի ձևով նշան տվեց՝ ցույց տալով մինչև ի մաչ, թե արտը խուզած է: (Հայելի վարուց)

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (05.08.2011)

  16. #84
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

    Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված և փշրված և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ով եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնհարվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (25.07.2011)

  18. #85
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ

    Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության,որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են,որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ,որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի:
    Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (26.07.2011), հովարս (05.08.2011)

  20. #86
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անապատական բնակվում էր միաբնակների վանքին մոտ։ Երբ հիվանդացավ, լուր տվեց վանահորը՝ աղաչելով, որ գա իր մոտ և հաղորդություն տա:
    Իսկ հայրը, իր հետ վերցնելով մի լռակյաց եղբոր (վանականի) գնաց, որպեսզի հաղորդություն տա նրան: Եվ մինչ գնում էին, մի ավազակ, զանգակի ձայներ լսելով, նրանց հետևից մինչ անապատականի կացարանը գնաց և կանգնեց դռան առջև՝ իրեն անարժան համարելով՝ մտնելու նման սուրբ մարդու խուցը: Եվ երբ անապատականը խոստովանեց ու հաղորդվեց, ավազակը, դռնից ոչ հեռու կանգնած, խոնարհ սրտով ասաց.
    - Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի:
    Իսկ անապատականը սրտի հպարտությամբ և ինքնահավանությամբ ասաց.
    - Իրո՞ք ուզում էիր, որ ինձ պես լինեիր:
    Այդ ժամանակ այն լռակյաց, հոգեզարդ եղբայրը, որ իր սրտում ծածուկ Աստծո գաղտնիքը գիտեր, սկսեց դառնապես լալ: Եվ երբ վանահայրն այդ եղբոր հետ վեր կացավ և գնաց, այդ ավազակը կրկին հեռվից հետևեց նրանց՝ աղոթելով Աստծուն, որ տա իրեն ճշմարիտ զղջումն ու ուղիղ գործեր, քանի որ հաստատել էր իր մտքում՝ հոր առաջ խոստովանել և այլևս չմեղանչել, այլ ապաշխարել իր մեղքերի համար:
    Եվ մինչ վազում էր, ընկավ և իսկույն մեռավ: Այս տեսնելով՝ այն եղբայրը հույժ ուրախացավ ու սկսեց ծիծաղել:
    Երբ վանք հասան, հայրը հարցրեց եղբորը, թե.
    - Ինչո՞ւ էիր այդպես լուռ քայլում:
    Նա պատասխան տվեց.
    - Մի օր հրամայեցիր ինձ լռել, և ես էլ այն օրից ի վեր լուռ եմ, բացառությամբ, երբ ինձ որևէ բան են հարցնում:
    - Ապա ինչո՞ւ էիր լաց լինում, երբ այն սուրբ անապատականին հաղորդություն էի տալիս և ինչո՞ւ ծիծաղեցիր, երբ այն չարագործ ավազակը մեր ետևից վազում էր՝ մեզ կողոպտելու կամ սպանելու նպատակով, և իր այդ մեղքի համար էլ մեռավ:
    Պատասխան տվեց եղբայրը.
    - Հա՛յր իմ, լալուս պատճառն այս էր. երբ ճգնավորին հաղորդություն տվիր, այդ ժամանակ ավազակը, դռան ետևում կանգնած, իր սրտում ասաց. «Երանի քո փոխարեն ես լինեի»: Իսկ ճգնավորը սրտի հպարտությամբ պատասխանեց, թե՝ «Այդ հոժարակամ ես խնդրում» և ապա մեռավ ու դատապարտվեց։ Դրա համար էլ լաց եղա: Բայց ավազակը, որ մեր ետևից էր գալիս, հաստատուն որոշել էր մտքում խոստովանել և ոչ թե կողոպտել կամ սպանել մեզ: Եվ երբ վազում էր, ընկավ և մեռավ: Հրեշտակներն ուրախությամբ նրա հոգին վերցրեցին, երկինք տարան, քանի որ նրա զղջումն այնքան խորն էր, որ թե՛ ժամանակավոր և թե՛ հավիտենական պատիժը ջնջվեց:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (05.08.2011)

  22. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոհականության մեջ մեղուները բոլոր կենդանիներից ավելի գերազանց գտնվեցին՝ իրենց հասարակության վրա մի նախագահ ու իշխան կարգելով, ամենայն ակնածությամբ նրան հնազանդվելու համար: Եթե գլխավոր չունենային նրան հնազանդվելու համար, իրենց միաբանությունը քանդվելով կպառակտվեր, և չէին կարողանա իրենց փեթակները մեղրով լցնել:
    Այս օրինակով էլ պատշաճ է իմանալ և բազմաքանակ ժողովըրդին, որը եթե առաջնորդ ու իշխան ունի և նրանց հնազանդվում է, լցվում ու հարստանում է հոգու ու մարմնի ամեն բարիքով, իսկ եթե յուրաքանչյուր անհատ ինքն իրեն է գլուխ ճանաչում, ժողովրդի մեջ անկարգություն ու շփոթություն են տիրում, և մարդիկ ամեն բարիքից զրկվում են՝ նմանվելով իշամեղուների, որոնք ո՛չ գլուխ ունեն, ո՛չ կարգ ու ո՛չ միաբանություն, ուստի և չեն կարողանում մեղր պատրաստել, անարգ են և ամենքի կողմից հալածված:
    Ուրեմն՝ ժողովուրդը գլխավորներ պիտի ունենա և հոժարակամ սիրով հնազանդվի նրանց, որպեսզի բարեվայելուչ կարգուկանոնով ու շինությամբ ազգն օրեցօր պայծառանա, հոգևոր ու մարմնավոր բարեմասնությամբ բարգավաճի:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (28.07.2011)

  24. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ առյուծը գալիս է վագրի մոտ և ասում.
    -Ո՞վ է այս անտառի տերը:
    -Իհարկե միայն դու, տե՛ր,- պատասխանում է վագրը,- դու ես արքան:
    -Հետո առյուծը գնում է արջի մոտ, կոպիտ հրում և հարցնում.
    -Ո՞վ է էստեղ տեր: Ո՞վ է անտառի տիրակալը:
    Արջն ասում է.
    -Կարիք չկա հարցնելու: Իհարկե դու ես բոլոր կենդանիների արքան:
    Հետո առյուծը գնում է փղի մոտ ու նույն հարցը տալիս.
    -Ո՞վ է այստեղի տերն ու տիրակալը:
    Փիղը բռնում է առյուծին և մի 50 մետր հեռու շպրտում: Սա կպչում է քարին ու
    արյունոտված, կապտուկներով, թուլացած վեր կենում ու ասում.
    -Եթե դու ճիշտ պատասխանը չգիտես, չի նշանակում՝ այդպես պիտի վարվես:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 31.07.2011, 12:17:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.07.2011), Moonwalker (31.07.2011), Արևածագ (01.08.2011)

  26. #89
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գեներալի բաժին էր ընկել մի կապիտան, ով միշտ հարբած էր։ Կապիտանը շատ լավ
    մարդ էր. բոլոր հարբեցողները գրեթե միշտ լավ մարդիկ են` հրաշալի մարդիկ են.
    պարզապես նրանք կարճ ճանապարհն են ընտրել: Եվ այսպես՝ գեներալն ասում է
    -Դուք լավ մարդ եք, և ես գնահատում եմ ձեզ, բոլորը ձեզ սիրում են, իսկ դուք իզուր
    վատնում եք ձեր կյանքը: Եթե դուք կարողանաք չխմել, շուտով գնդապետ կդառնաք:
    Կապիտանը ծիծաղում է և ասում.
    -Ի՞նչ իմաստ ունի: Չէ՞ որ երբ ես հարբած եմ, ես արդեն գեներալ եմ: Այնպես որ
    չարչարանքը չարժե արդյունքին։ Սթափ ես ընդամենը գնդապետ կդառնամ, իսկ երբ
    խմած եմ, ես միշտ գեներալ եմ:

  27. #90
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (01.08.2011)

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 948
    Վերջինը: 16.07.2017, 21:00
  2. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  3. Պոեզիա. Առակներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.11.2011, 12:34
  4. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  5. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •