Դեռ մենակ էս մի աշխատանքի մասին չեմ գրել:
Սկզբի տարբերակում չկար *-ով մեկնաբանությունը, թե ումն է մեջբերված բանաստեղծությունը: Բայց հետո հեղինակը մտածեց, որ էդքան էլ կոռեկտ չի մեջբերում անել՝ առանց գրելու, թե ումն է տեքստը: Ու էդպես որոշեցինք աստղանիշ ներմուծել: Վոլտը դա «սփոյլեր» էր անվանել: Իրականում, չգիտեմ, առանց դրա կնկատվեր արդյո՞ք, որ ստեղծագործությունը Լիլին էր նվիրված կամ եթե անգամ չնկատեին, ինչ կփոխվեր դրանից: Չգիտեմ, գուցե և սփոյլեր էր, գուցե և չէ:
Պատմվածքը լավն էր, իրականի ու երևակայականի ինչ-որ միջանկյալ գոտում էր, սյուռ պատկերներով, հետն էլ մի ձև շատ զգացմունքային:
Բայց իմ ամենահավանած աշխատանքը չէր, դրա համար չքվեարկեցի իր օգտին:
Այվ, սփոյլերը Ֆաբիանն էր. դա նկատի ունեի: Ասում է, թե գիրքը ոնց է ավարտվում:
Էջանիշներ