Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Հումանիտարները պակաս փողաբեր չեն: Օրինակ շատ դեպքերում ծնողները ստիպում են երեխաների զբաղվել երաժշտությամբ, իմ ապրած երկրներում իսկ բժիշկ կամ ուսուցիչ լինելը մի պատիժ ա: Իմ իրականությունը ոչ մի կերպ ներս չի թողնում ալտերնատիվներ, հատկապես էսպիսի: Էդ խնդիրը ուռճեցված ա թվում իմ տեսանկյունից:
Դրա համար եմ ասում՝ սեթինգը կարևոր ա: Սովետի ժամանակ սաղ աղջիկներին ստիպում էին դաշնամուրի գնալ, ու որ հյուր էր գալիս, պարտադիր պիտի «մի բան նվագեր»: Բայց էս ուրիշ սեթինգ ա, ուրիշ աշխարհ ա: Էս ուրիշ աշխարհում ստանդարտը ծրագրավորող լինելն ա, մնացած բաները պիտանի չեն: Բժիշկ լինելը բարդ ա, բայց փողաբեր ա: Ուսուցիչն էլ չգիտեմ ինչու ա էնտեղ, երևի կրթական համակարգին քլնգելու համար, որ ֆիզիկայի դասատուն անգլերենի գիտելիք ա գնահատում, իսկ ընդհանրապես դասատուի գործը ոչ թե բան սովորացնելն ա, այլ ռամկաների մեջ պահելը: Մեկ էլ չեմ կարծում, թե սեթինգը մեր օրերում ա, ավելի շատ ապագայոտ ա էրևում, որտև մեր օրերում դժվար որևէ տեղ տենց չնվագելու, գիրք չկարդալու ու զանազան այլ բաներ չանելու օրենքներ լինեն: Ավելի շատ շոշափվում ա էն հարցը, թե ինչի կբերի, եթե հիմիկվա տենդենցը շարունակվի, ասենք, ԱՄՆ–ում, ոչ թե թե ոնց ա հիմա: