Նորմալ լինելու անտանելի թեթևությունը
Մի հատ էլ ստեղ զարմացա, որ անունների օտար լինելուց դժգոհություններ կան: Էլի չի՞ զգացվում, որ սեթինգը, համենայնդեպս, Հայաստանը չի: Չգիտեմ՝ հեղինակը կոնկրետ աշխարհագրական դիրք նկատի ունեցել ա, թե չէ, եթե ունեցել ա, ուրեմն վատ ա ստացվել, որովհետև չի հասկացվում՝ կոնկրետ որտեղ ա, երևի ԱՄՆ կամ ՄԹ: Համենայնդեպս, մի հատ դրեք էս սաղ պատմությունը հայկական իրականության մեջ. Հայաստանում ե՞րբ են դասատուները տենց մանրամասն հաշվետվություններ ուղարկում ծնողին: Ծնողը ե՞րբ ա էրեխուն առանց երկար-բարակ մտածելու տանում հոգեբույժի մոտ, դեռ մի հատ էլ դեղախեղդ անում, էլ չեմ ասում ֆլեյտայի մասին: Չնայած ահագին կարծիքներ են հնչել գործի պարզունակության մասին, բայց ինձ թվում ա Քլինթ Իսթվուդի ու Առաջին ուռագանի պես սա էլ ա չհասկացված գործերից մեկը: Ստեղ մի ամբողջ քննադատություն ա հնչում ինչ-որ պետության կրթական ու առողջապահական համակարգի հասցեին, իսկ ոմանք ասում են՝ անունները հայկական չեն:
Էջանիշներ