Արէա-ի խոսքերից
Հիմա, որ գրում եմ, այսինքն որ սկսել եմ ավելի ուշադիր կարդալ, թե ով ում ա հավանում ու ինչից հետո, երկրորդ դեպքն էլ ա ընկալելի դառնում, բայց առաջին անգամ կարդալուց ահավոր շատ հոգնեցնում ա էս պահը։
Դրա համար եթե նախատեսված ա, որ ընթերցողները հայեր են լինելու, ու ինչ-որ լուրջ պատճառ չկա, որ գործողությունները Հայաստանի փոխարեն մեկ ուրիշ երկրում կատարվեն, իմաստը չեմ հասկանում օտար լոկացիա ու հերոսներ ընտրելու։
Ասենք, ոնց որ մի ֆրանսիացի գրող, առանց որևէ պատճառի գրի Մոսկվայում կատարվող մի իրադարձության մասին, ռուս հերոսներով, որը շատ հեշտությամբ կարող էր կատարվել Փարիզում ֆրանսիացի, կամ ֆրանսիայում բնակվող այլազգի հերոսների մասնակցությամբ։ Չպիտի՞ պատասխանի հարցին, թե գործողություններն ինչո՞ւ են Մոսկվայում կատարվում։
Էջանիշներ