Հետաքրքիր է, ու՞ր են բոլորը...
Հետաքրքիր է, ու՞ր են բոլորը...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Եթե գոնե մի 20- 25 ձայն չհավաքվի, ուրեմն իմաստ չունի էլ քվեարկություններով նախագծեր անցկացնելը: Ամեն անգամ մտածում ես՝ ակտիվ կանցնի, բայց դե չէ:
Ոչինչ, ուրիշ բաներ կանենք. մեկ էլ տեսար՝ դրանք ավելի հետաքրքիր անցնեն
Օր
Հետաքրքիր էր ու լավ էր գրված: Ինչքան մոտենում էի վերջին՝ էդքան կարծում էի, որ ոչ մի առանձնահատուկ պատմություն չի լինի, ուղղակի կմեկնաբանվի մի սովորական օր, սովորական առօրյայով, կյանքով: Բայց էլի իր պատմած ամեն մի փոքրի դիտարկումով ու միջադեպով՝ շատ հետաքրքիրն ու լավն էր: Համ էլ պատմություն ոնց էլ լինի կար քիչ թե շատ:
Կարդալուց առաջ միամիտ աչքովս ընկավ Բյուրի ենթադրությունը, որ Annoying-ն ա գրել ու ինքնաբերաբար արդեն էլ ուրիշ կերպ չէի պատկերացնում՝ իրան էի տեսնում որպես պատմվածքի հերոս: Համ էլ իրոք նման ա իր ոճին:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Իմպրեսսիա
Լավն էր՝ շա՜տ լավը: Եւ ինչի՞ հենց ամենասկզբից, հենց վերնագրից մտքովս չէր անցել, որ սա ա ակումբցուն նվիրված պատմվածքը: Սիրուն էր ըընթացքը ու շատ հետաքրքիր: Մենակ վերջում էն արյան հատվածները բնականաբար չսիրեցի:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (04.06.2016)
Վերջին թռիչքը
Թվում էր, թե մի քիչ խառն ա, տեղ-տեղ անհասկանալի` համենայն դեպս իմ համար: Չէ, աչքիս միայն թվում էր:
Սա էլ հավանեցի, հետաքրքիր էր, լավը ու տխուր: Վերջում ուզեցի Գուրգեն ձյաձյային հարցնեմ էդ ի՞նչ հեքիաթ էր փայտի կտորի մասին ու... ի մեծ ուրախություն ինձ՝ չհասցրեցի նայել, հիշեցի, որ Պինոքիոն էր էդպես սկսվում: Բայց չեղած թագավորին չէի հիշում:
Մի թեթև կասկածում էմ, որ գիտեմ հեղինակին, բայց 85%-ով սխալվում եմ, մեկ ուրիշ կասկածյալ էլ ունեմ
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Քլինթ Իսթվուդ
Վերնագիրը հիշացրեց Gorillaz-ի հայտնի երգը, որն էլ հի՜ն դերասանի անունով ա: Հենց ինչ որ չափով ծանոթ լինելու փաստը հավանաբար դրդեր առաջիններից մեկը սա կարդալ, եթե թիզերը չլիներ: Հիմա էլ` վերնագրին նայելով սա վերջերը չգլորեցի, մեկ էլ շունիկներին:
Նորմալ առաջ էի գնում, չէի վատանում ու հասկանում էի, չնայած Ժյուլին հասնելուց, նոր վերջնականապես հասկացա, որ հանրահայտ գրողների անուններն են գուցեև կերպարները (դե բնականաբար հետո կլոնը ինչ-որ բաներ հուշեց), մեկ էլ Էռնեստն էի ուղղակի ասոցացրել մեծ գրողի հետ: Հետո դե հասան տհաճ, դաժան, ու անհասկանալի տեսարանները: Կարդում էի ու զզվելի խառնաշփոթից բացի նաև հասկանում, որ հեղինակը վառ երևակայություն ունի ու այն արտահայտելու մեծ տաղանդ: Թեկուզ հենց այդ վերջինի համար իրեն մեծ ծափեր: Չհավանեցի, բայց հարգեցի, էնպես որ չկրակես
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Առաջին «Ուռագանը»
Սա էլ չհասկացա: Էլի ինտիմ ու խառըխըշտիկ բաներ: Կարճ էր՝ դրա համար սա ընտրեցի: Ու ընդհանրապես չհասկացա էդ «Ուռագանը» ի՞նչ էր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Օր, Վերջին թռիչքը, Նորմալ լինելու անտանելի թեթևությունը, Քլինթ Իսթվուդ - էս բոլորը կամ նույն մարդն ա գրել ով դրսում ա ապրում, կամ բոլորի հեղինակները ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ ուզում են համաշխարհային գրական ասպարեզ դուրս գալ հենց վաղը )
Հակառակ դեպքում չեմ հասկանում ինչը կարա ստիպի առանց որևէ պատճառի հերոսներին անվանել Ուիլիամ, Ռեյ, Ջոզի, Մեթյու, Գիյոմե, Էդդի, Դեյվ ու էլի լիքը տարօրինակ անուններ ) կարդալուց ոչ մի կերպ չեն տպավորվում էս անունները մոտս։
boooooooom (03.06.2016), John (02.06.2016), Շինարար (01.06.2016)
Ու էս վերևում նշածներս համարյա բոլորը թարգմանության տպավորություն են թողնում, կարծես ուրիշ լեզվով գրված լինի, հետո թարգմանած հայերեն։
Հասկանում եմ, դրա համար նշել եմ. առանց որևէ պատճառի։
Ինչի՞ համար են էս գործողությունները դրսում կատարվում, ի՞նչ պատճառ կա դրա համար։
Կամ հեղինակը դրսում ա ապրում, կամ հեղինակն ուզում ա իր գրածը հասցնի էդ դրսի մարդկանց, կամ լավ կանի գրի էն միջավայրի մասին որտեղ ապրում ա, եթե լուրջ պատճառ չունի գրելու մեկ այլի մասին։
Սա ա ասածս ընդամենը։
boooooooom (03.06.2016), Շինարար (01.06.2016), Ուլուանա (02.06.2016)
Ծովանկար
Պարզ, մատչելի, թեթև պատմվածք: Ու ինչքան էլ դաժան թեմա էր, բայց նկարագրությունն ու ընդհանրապես ամբողջ պատմվածքը ոչ մի բացասական լիցք չհաղորդեց՝ հաճույքով կարդացի: Համ էլ էս ստեղծագործության հեղինակն էլ երևակայության պակաս չունի, ո՞նց ա նման սյուժե անցել մտքով՝ հալալ ա: Ու շատ սիրուն ա ներկայացրել դա:
Վերջին խմբագրող՝ Smokie: 01.06.2016, 15:29:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (03.06.2016)
Հասկանում եմ Արէայի ասածը, բայց էստեղ մի հարց էլ կա, մենակ դրսում ապրել-չապրելու ազդեցությունը չի: Եթե ասենք մարդ լրիվ երևակայական դաշտ է ստեղծում՝ առանց կոնկրետ ժամանակի, առանց կոնկրետ տարածքային պատկերացման (երկիր և այլն) ու իր կերպարներն էլ լրիվ երևակայական են, ինչ անուն ընտրի: Էս դեպքում ինչի՞ պիտի հայկական անունները ավելի ընդունելի լինեն: Ես ընդհակառակը գտնում եմ, որ հայկական անունները երևակայական իրավիճակի պարագայում ավելի քիչ են հարմար, որովհետև հայկականի հետ գալիս են նաև որոշակի ակնկալիքներ՝ կապված իր ազգային բնութագրի հետ: Ու հատկապես լեզուն պիտի լավ բնական լինի՝ հայկական բարբառին մոտ: Բայց ինչի՞ պիտի ես ստիպված լինեմ իմ երևակայական միջավայրի գրական հերոսին հայ սարքել, եթե ես ընդհանրապես չեմ ուզում իրեն որևէ հստակ ազգություն տալ: Դրա համար նեյտրալ անուններ ընտրելը, որ տարբեր ազգերում կարող են լինել, երևի լավագույն տարբերակն է էս դեպքում:
Իրականում, շատ հետաքրքիր հարց է, թե էդ պահը ով ոնց է ընկալում:
Վոլտերա (01.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ