Շնորհակալություն Այվիին հետաքրքիր մրցույթի համար։ Կարծիքներն ու մեկնաբանությունները նույնպես հետաքրքիր էին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Նիկեայի տպավորությունը «Ծովանկարից»,
«Ես սիրեցի գուլպայագործ տղային: էն, որ կարդում ու ուզում ես գնալ-գտնել էդ կորած փարոսը ու գրկել գունատ, նիհար, թափանցիկ կապտասպիակավուն աչքերով տղային… »
Ինչ պարզ ու անմիջական… երևի հենց թափանցիկ աչքեր են հարկավոր էսպես տեսնելու համար։ Ինձ որ այս ստեղծագործության հատուկ ոչինչ չասեց, թող ների ինձ հեղինակը, բայց ահա ևս մի օրինակ, թե ինչպես նույն գործը ինչ տարբեր կարող է ընկալվել տարբեր ընթերցողների կողմից։
Շնորհավորում եմ Սամիթբաբային, Վոլտերային և Սկեպտիկին։
Իսկ դուք՝ Տարօրինակ փոքրիկ աղջիկ, Լիզբեթ և Առանց խոսքի, չվհատվե՛ք ։) Հիշում ե՞ք Էքզյուպերիին՝ «Փոքրիկ իշխանի» հեղինակին։ Էսպիսի մի միտք կա իր «Գիշերային թռիչք» գրքում։ «Պարտությունը մի գրավական է, որը մոտեցնում է իսկական հաղթանակին։» Էնպես որ …բայց իրականում այստեղ կարծես թե պարտվողներ չկան, այ թե ինչ օյին խաղաց Այվին մեր գլխին![]()
Էջանիշներ