Ինչքան ասեցի թվեր չդնեմ, որ վերնագրերով գրենք, մեկ ա էլի թվերին ենք մնում![]()
Ինչքան ասեցի թվեր չդնեմ, որ վերնագրերով գրենք, մեկ ա էլի թվերին ենք մնում![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 30.05.2016, 16:35:
Աթեիստ (30.05.2016)
ivy (30.05.2016)
Սկզբից մի տեսակ ծանր էր գնում: Մի տեսակ շատ էին գեղեցիկ նկարագրություններն արտահայտությունները, ինձ թվաց, թե բառարանային գործ եմ կարդալու: Բայց հետո «տարավ», ընկղմվեցի, իսկ էդ արդեն եքա բան ա: Դառավ անմիջական գործ, անկեղծ մի տեսակ, ու զգացնել տվող: Մի խոսքով լավն էր: Եթե անգամ մյուս գործերի մեջ բաներ լինեն, որ ավելի հավանեմ, սրան քվեարկելու եմ: Լավ սկիզբ էր, տեսնենք մյուսներն ինչ կլինեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (30.05.2016)
Սկսեցինք ուրեմնՔիչ մը երկար ու մանրամասն եմ գրելու ամեն գործի մասին:
1. Իմպրեսսիա
Ընդհանուր կարծիք
Ոնց հասկացա սա էր ակումբցու նվիրված պատմվածքը: Կարդալու ամբողջ ընթացքում Դավիդ Լինչի "Lost Highway"-ն էր աչքիս երևում, լրիվ նույն մթնոլորտն էր: Սկիզբն ու վերջն ընդհանրապես խաբար չէին իրարից էս պատմվածքում: Ոնց որ ամեն մի պարբերություն առանձին մեկը գրած լիներ, չգիտեմ, հնարավոր ա հատուկ էր արված: Մի քանի ուղղագրական վրիպակ աչքովս ընկավ, բայց դրա վրա երևի կարելի ա աչք փակել: Հա տենց էլ չհասկացա ինչն էր պակասում էն սկզբում, մի բան սխալ էր էդ նախադասության մեջ: Մեկ էլ այ մարդ ինչի եք գիրք սփոյլ անում :/ հիշում եմ Ֆաբիանը Սամն էր ժամանակին խորհուրդ տվել ակումբցիներից մեկին ու ասել էր, որ անսպասելի է վերջը լինում: Ընդհանուր կարելի ա ասել ոչ շատ հավանել եմ, ոչ էլ հակառակը:
Շարադրանքը
Ոնց որ արդեն ասվեց շատ ծանր էր, շարադասությունը էն չէր, երևի դա էլ էր հատուկ արված, կամ էլ ոնց որ թարգմանություն լիներ: Գլուխը դրեց ձեռքերին ու սուզվեց ինքն էլ` քնի Ֆաբիա՞նը:- այ էս նախադասությունը ոչ մի կերպ չհասկացա կամ էլ ճիշտ շեշտադրումով չկարողացա կարդալ:
Դուր եկած նախադասություն
Դուր չեկած նախադասությունԵվ անմիջապես ստացավ ամենապարզ, ամենաազնիվ և միակ ճշմարիտ պատասխանը. - Վերջնակետում:
- ոնց որ սա փոխի պատմվածքի ընդհանուր շունչը, թարսի պես էլ վերջին նախադասությունն է: Մեկ էլ Բհիշմայի մասին բացատրությունը ոնց որ վիքիպեդիայի ոճով գրված լիներ, կարելի էր մի թեթև փոխել ասելու ձևը:- Ինչ տարբերություն, թե որտեղ դու ինձ ստեղծեցիր, - ասաց նա, չգիտես` քնած, թե՞ արթուն:
Դրական կողմերը
Ահագին զուսպ գործ էր, եթե մի քիչ շատ էմոցիայով գրված լիներ, լավ կտուժեր, բայց էնպես չի որ թաքնված էմոցիաներ չկային: Հրաբուխը, ժայթքումն ու ժայթումը հավես էին, կազդուրիչն ու կիթառի ածելի լարերը՝ էլի հավես էին: Սյուրռեալիզմ կար մեջը, բայց չարաշահված չէր, իսկ դա էլի ահագին բարձրացնում է որակը:
Բացասական կողմեր
Գործի ընդհանուր կիսատությունը, պարբերությունների՝ իրար չհամապատասխանելը, ծանր շարադրանքը, սփոյլը:
Ու ոնց արդեն ասեցի, ամբողջ ընթացքում աչքիս էս պատկերն էր
![]()
Blessed the poison which brings the end
boooooooom (02.06.2016), GriFFin (30.05.2016), Աթեիստ (30.05.2016)
Նախ ասեմ, որ ոչ մեի նախաբանը դուրըս չեկավ։ Պակասող բանը պակասը ոչ մի կերպ չզգացի։
Իմպրեսսիա
Թեթև կարդացի, հեչ էլ թե Իմպոյին նման չէր ։)
Ծովանկար
Շարադրանքն անիմաստ բարդացրած էր, դուրըս չեկավ, որ համարյա մինչև վերջ մտածում էի, թե կախվողները չղջիկներ են։ Վերջն էլ անհասկանալի էր։
Օր
Լավ էր շարադրած, չհաշված վերջը։ Եթե սյուժե չկա, ընթացքը պտի սենց գրավի ։)
Առաջին «Ուռագանը»
Կարճ էր, հերոսները լավ ներկայացված չէին։ Վարորդի հետ խոսող տղան ու վախեցողը լրիվ տարբեր մարդիկ էին։ Բան չասեց։
Վերջին թռիչքը
Սյուժեն վերջի ուղղակի խոսքի հետ կապ չուներ։ Անկապ «ջուրը» շատ էր։ Ասենք «Պատերազմը վաղ թե ուշ կավարտվի, բայց էական ի՞նչ կփոխվի դրանից։» Պատերազմի ավարտը տեղով էական փոփոխություն ա։ Հաջորդ նախադասությունը՝ «Հարկավոր էր ավարտին հասցնել գործը։» Չհասկացա, թե ինչ էր ուզում սրանով ասել հեղինակը։ Վստահ եմ, որ եթե մարդը գիտի որ քիչ հետո էդ պակասող փայտիկի կարիքն էլ չի լինելու, սենց մտքերով չի գնա մեռնի։
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը
Կարար ավելի ուժեղ լիներ։ Էն ֆիլմերի նման ա, որ նայում ես, շատ լավ միջուկ են գտել, բայց բուն ֆիլմը էնքան պրմիտիվ ա ստացվել, որ 10 րոպեից էլ չես ուզում նայես։ Մանավանդ որ վերնագիրն էլ տեղով սպոյլեր էր։
Քլինթ Իսթվուդ
Եսի՞մ, ոնց որ էլի լավ սյուժեն փչացրած լինեն։ Սյուժեյի անսպասելի շրջադարձերը ցանկալի ա, որ բացի անսպասելին, նաև տրամաբանական լինեն։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (02.06.2016)
Նորմալ լինելու անտանելի թեթևությունը
Կունդերայի հայտնի ստեղծագործության հետ վերնագրի նմանությունը լավն էր, բայց էդ «նորմալ» բառը ախր հեչ գեղարվեստական չի, էն էլ վերնագրում: Չնայած հասկանում եմ, էդ էր պահանջում միջի գաղափարը:
Իսկ գաղափարը լավն էր. այ տենց են վերացնում «տարբերվողներին» ու բերում գորշ միջակության:
Բայց դե ախր «ախտորոշում», «բուժում», բժիշկ-մժիշկ արդեն էնքան եմ տեսել, որ կոնկրետ ինձ արդեն հետարքիր չի ու բավականին միագիծ:
2. Ծովանկար
Ընդհանուր կարծիք
Վերնագիրն ավելի լուսավոր գործ էր ենթադրում կարդալ, չնայած պատմվածքում արյունոտ/դաժան բառեր չկային, փոխարենը լիքը պուպուշները կային ( ծով, փարոս, ճոճվող, տղագուլպա), մեկ ա լուսավոր չէր ինքը ու ինչքան տեղ ուներ մենակության մասին էր` ոնց զգացի: Սկզբում որ կարդում էի, ինձ թվաց առօրեական պատմություն է, դրա համար բացատրություններ էի ման գալիս, թե ով ոնց, բայց պարզվեց աբսուրդ է ամբողջը, դրա համար չխորացա էլ իզուր:
Շարադրանքը
Թեթև էր կարդացվում, չնայած կային նախադասություններ, որ երկու անգամից նոր տեղ էին հասնում
Դուր եկած նախադասություն
էս պահը վերջն էր- Սևի կողքինը վերցրեք: Տղամարդկային է:
Դուր չեկած նախադասություն
Միայն մի բան էր պակասում-ից հետո եկող նախադասությունը շատ անհաջողն ա: Այսինքն զգացվում ա, որ հեղինակը չի իմացել ոնց սկսի, որ մրցույթի պայմաններին համապատասխան լինի, դրա համար էլ աստղանիշեր ա դրել, իբր առանձնացրել ա, բայց դե երևում ա, որ չի բռնում մեկը մյուսին
Դրական կողմերը
Սիրուն տեսարաններ էր նկարագրված, տղայի միամտությունը ու իր գործի մասին անտեղյակությունը պատմվածքը սարսափ ժանրից հանում էր, Փարոսը որպես տարածք վերցնելը ^___^
Բացասական կողմեր
Առաջին նախադասության պահը, որն արդեն ասեցի, վերջը շատ արագ ա լինում ու իմ կարծիքով էլի վռազի մեջ ա գրած ու կարար մի քիչ ուրիշ լիներ, գուլպաների պահը մի քիչ շատ հեքիաթային էր էդ ընդհանուր մռայլ ֆոնի վրա
Էս սրա կարճամետրաժ մուլտը կամ կինոն եմ ուզում
Blessed the poison which brings the end
Առաջին «Ուռագանը»
Էս միակ աշխատանքն էր, որ «փնթի» էր ու վրիպակների, տառասխալների խմբագրում էր պահանջում, ինչն էլ արել եմ էստեղ տեղադրելուց առաջ: Իհարկե լավ է, որ հեղինակը ցանկացել է մասնակցել նախագծին, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե ինքն իր գրածը մի անգամ կարդար, մաքրեր, նոր ուղարկեր:
Իսկ ընդհանուր, առանձնապես բան չասող գործ էր. ոչ մի տպավորություն չթողեց: Արագ կարդացվեց, անցավ:
3. Օր
Ընդհանուր կարծիք
Ամենաշատ հավանածս գործն է մրցույթի, երկու անգամ եմ կարդացել, որովհետև բովանդակությունը շատ խիտ էր, քանի որ անընդհատ տարբեր գործողություններ էր նկարագրում ( էլի սյուռ ոճի մեջ էր ): Էն ֆիլմի մասին անմիջական խոսելը հավես տրյուկ էր, բայց դա ռիթմից մի պահ գցեց, լավ ա` շուտ տեղն ընկավ ու կարևորը սփոյլերի պահը զգուշացվեց ( բայց դե ինչ օգուտ, եթե կարդացի ): Մի տեսակ կասկածներ ունեմ, որ Ընոյինգն է գրել: Երևի մենակ էս գործին էլ քվեարկեմ, տեսնեմ դեռ:
Շարադրանքը
Թարգմանության շարադրանք էր, բայց ցցված մասեր չուներ, լավ հարթ էր ու համեմատաբար հեշտ կարդացվող
Դուր եկած նախադասություն
շատ անմիջական էր, մանավանդ հետապոկալիպսիսըԻնքնատիպությամբ չեմ փայլի, եթե խոստովանեմ, որ շատ եմ սիրում լուսաբացին նախորդող մթնշաղի ժամերին հեծանիվ քշելու «հետապոկալիպսիսային» զգացողությունը. շուրջբոլորդ գրեթե ոչ մի կենդանի արարած, դատարկ ու կիսախավար փողոցներ։
Դուր չեկած նախադասություն
Ֆեյսբուքյան անցուդարձը նկարագրող նախադասությունները, լրիվ ավելորդ էին
Դրական կողմերը
Թեթևությունը, արագ շրջադարձերը, մտքի հավես ու ոչ էդքան չարաշահող թռիչքը, պատմվածքի ավարտը
Բացասական կողմեր
Ֆիլմը մեջբերելու պահը, ուրիշ բացասական կողմ տենց չուներ
Հեղինակին շնորհակալ եմ![]()
Blessed the poison which brings the end
4.Առաջին «Ուռագանը»
Ընդհանուր կարծիք
Է դե լավ էլի
Շարադրանքը
Որպես այդպիսին ոչմիբան չեմ կարա ասել էս գործի շարադրանքի մասին, որովհետև անընդհատ ընդհատվում էր միտքը
Դուր չեկած նախադասություններ
հեղինակ, էս ինչ է՞ր:- Սա շատ լուրջ ա, ինչ կոնսեսուս, իշխանությունը հինգ կամ վեց տոկոս, ... միշտ խոսում խոսում են, պատրաստվում են, դուք հլա խոսում եք, ես ասել եմ ամբիցիա չունեմ, ինչքան փող ա պետք, համարի, միգուցե մտածեք ասում եմ, օրինակ ուժ է եղել, ես ասում են եղբայր, դուք հասկանու՞մ եք...
Քիսո անունից սկսած վատ նախադասություն էր, հետն էլ` անդուրՔիսոյի լեզուն հայտնվեց շատ մանրամասն լվացված բերանիս մեջ:
վերևինի պեսԱրտաշնչում ենք իրար շրթունքների վրա
Դրական կողմերը
Կարճ էր
Բացասական կողմեր
Հեղինակը ինքն էլ չի հասկացել, ինչ ա ուզում գրի, ոչ սկիզբ ուներ, ոչ ընթացք, ու ընդհանուր սխտորի հոտ էր գալիս պատմվածքից: Կներես հեղինակ ջան
Blessed the poison which brings the end
boooooooom (03.06.2016)
Մյուսները հետո, բայց ընդհանուր տպավորությունն ասեմ մրցույթից. շատ ինքնատիպ գործեր են, մեկը մյուսից փախած, աչքիս բոլոր հեղինակները իրար հետ մի տեղ նստած ինչ-որ բան են ծխել, հետո գրել
Blessed the poison which brings the end
boooooooom (03.06.2016), ivy (31.05.2016), Sambitbaba (31.05.2016), Աթեիստ (31.05.2016)
շնորհակալ եմ Իմպրեսսիայի հեղինակին, շոյված եմ շատ
որոշ տեղերում ինձ տեսա, որոշ տեղերում՝ էնքան էլ չէ, բայց կարևորն էն ա, որ հեղինակը փորձել ա ու մտածել ա էդքան
զարմացել ու հուզվել էի, երբ իմացա, որ պատմվածքներից մեկի հերոսներից մեկն էլ ես եմ, կամ ավելի ճիշտ՝ հերոսներից մեկի պրոտոտիպը
շնորհակալություն
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Sambitbaba (04.06.2016)
Կարող է իրո՞ք...
Ես էլ, օրինակ, սենց, հերթով կարդալով գալիս եմ, ուզում եմ գոնե մեկից մի բան հասկանալ... Ասում եմ, լավ, սրա մասին էլի կմտածեմ հետո, - ու էդպես ասելով ահա եկել-հասել եմ վերջին ու հա մտածում եմ...
Բայց ամենաշատը վերջինի մասին եմ մտածում`
"Քլինթ Իսթվուդի"
Երեք անգամ կարդացի... Ու ոչինչ չեմ հասկանում: Արդեն կարդացած հատվածը ուղեղս չի կարողանում իր մեջ պահել, որ հաջորդ կարդացածս բերեմ-կպցնեմ սրան...
Ւսկ կարող է, այդ հատվածնե՞րն են ինչ-որ սխալ կերպ բաժանված իրարից... կամ, ասենք, ոչ թե սխալ, այլ... ոչ թե ինձ համար, կամ... ինձ խառնելու համար, - ինչը նույն բանն է...
Հա, երրորդ անգամ կարդալուց հայտնաբերեցի Մատրյոշկային... Ու պատմվածքն ինձ համար հենց այդ Մատրյոշկայի պես մի բան դարձավ, այսինքն, մեկը բացում ես, մեջը մեկն էլ կա, հետո էլի մեկը, հետո էլի...
Բայց երբ որոշեցի բացել դրանք, պարզվեց, որ բոլոր այդ բացվող Մատրյոշկաներն ամուր սոսնձված էն ու չեն բացվում:
Թող ների ինձ հեղինակը, բայց ոչինչ ասել չեմ ուզում: Որովհետև կարող է իրոք, լավ պատմվածք է գրել, բայց ես, ուղղակի, նու, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Նույնիսկ այնքան, որ այդպես էլ չգիտեմ. բոլորը մեռա՞ն, թե բոլորը կենդանի մնացին... Ուրախ կլինեի, որ հեղինակը բացահայտվելուց հետո բացատրեր:
Եվ ինձ տեղն է, եթե այդ բացատրությունից հետո գլուխս պատեպատ տամ, թե ինչու չքվեարկեցի...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
boooooooom (03.06.2016), Աթեիստ (31.05.2016), Նաիրուհի (31.05.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ