Մեջբերում S.L.V.-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ մեկի հանդեպ թույն չեմ շնչում ) Իմ հակա տրամադրվածությունը բուն էտ հասկացողության դեմա, ոչ թե մարդկանց:

Թե խիա թունավոր, հենա վերևում գրել եմ ) Խոսքն իմ մասին չի, ոչ էլ իմ փորձի, այլ ուսումնասիրությունների: Հենա վերևում գրել եմ:
Մեկ էլ ինչ կլինի, ասա տեսնեմ՝ էդ ինչ ուսումնասիրություններ են, որ ասում են՝ սերը թունավոր ա: Կարդացի մնացած գրառումներդ էս թեմայում: Դու կախվածությունից, տոքսիկ հարաբերությունից ես խոսում, ոչ թե նորմալ, առողջ սիրուց, երբ կախվածություն չի առաջանում, երբ երկու անձն էլ իրենց համար անկախ ապրում են, բայց միասին են ու ունեն նաև ընդհանուր կյանք:

Մեկ էլ որ փորձից ես խոսում... Ախր եթե մի փորձով տենց հիասթափվել ես սիրուց, ուրեմն շատ միամիտ մարդ ես Ես ոչ թե մի, այլ հեչի պես մի ութ-ինը հատ վատ փորձ եմ ունեցել իմ կյանքում, բայց դա չի խանգարել, որ դասեր քաղեմ դրանից ու ավելի լավ հասկանամ՝ ինչ եմ ուզում: