Ինձ թվում ա նրանք ովքեր ասում են սերը ռադ անելու բան ա ավելի շատ ունեն դրա կարիքը ու ավելի շատ են մտածում դրա մասին։
Լեո (29.05.2016)
Էս ի՜նչ համատարած գործնականություն ա տիրում։
Փաստորեն, մեջներիդ հնաոճը ես եմ, հա՞։ Չգիտեի, որ էսքան յուրահատուկ եմ էս հարցում, բայց ինձ համար սերը միանշանակ ավելի կարևոր ա, ու սա երբեք երկմտանքի առարկա չի եղել։ Առանց սիրո/սիրած մարդու մնացած ամեն ինչը զգալի չափով իմաստազրկվում ա ինձ համար։ Եթե սեր, սիրած մարդ չլինի կյանքումս, բացարձակապես ոչ մի բան ու ոչ ոք չի կարող էդ բացը լրացնել։ Հա, ինչ խոսք, աշխատանքը կարող ա օգնել, որ մարդ ժամանակ չունենա իր անսեր վիճակը խորությամբ ու լիարժեք գիտակցելու, տառապանքին շատ տրվելու, բայց ոչ մի կերպ չի կարող չեղարկել էն հանգամանքը, որ կյանքումդ ամեն դեպքում լուրջ դատարկություն կա։ Իհարկե, հասկանում եմ, որ տարբեր մարդկանց դեպքում տարբեր չափով ա գործում նկարագրածս, բայց չեմ հավատում, որ որևէ մեկը կարող ա սիրած մարդ կողքին չունենալու պարագայում աշխատանքի շնորհիվ իրեն լիարժեք երջանիկ զգալ։ Հա, գիտեմ, որ մարդիկ կգտնվեն, որ կպնդեն, թե իրենք շատ էլ լիարժեք երջանիկ են զգում կամ զգացել իրենց առանց սիրած մարդու, բայց, մեկ ա, չեմ հավատում. ըստ իս, դա ընդամենը ինքնախաբեություն ա ու տվյալ պահին անհասանելին անցանկալիի տեղ անցկացնելու ձգտում։ Հաճախ նման մոտեցման ա հանգեցնում նաև վրա–վրա անպատասխան սեր կամ անհաջող սիրային հարաբերություններ ունեցած լինելը, երբ մարդն ինքն իրեն (նաև շրջապատին) փորձում ա համոզել, որ առանց սիրո ավելի լավ ա, ու աշխատանքն ավելի կարևոր ա։ Հա, բոլորս էլ գիտենք, որ իրականում երկուսն էլ խիստ կարևոր են, բայց սիրելն ու սիրված լինելը մարդու ամենաբնական ու տարրական պահանջներից ա, ու թող ոչ ոք գլուխ չգովի, թե ինքը «վեր» ա էդ «կախվածությունից»
։
Հա, անհաջող/անառողջ/անպատասխան սերը լրիվ ընդունակ ա գցելու մարդու ինքնագնահատականը, ճիշտ էնպես, ինչպես որ անհաջող աշխատանքը կարող ա գցել, իսկ հաջողված սերը, որպես կանոն, բարձրացնում ա ինքնագնահատականը, ինչպես որ հաջող աշխատանքը։ Էնպես որ էստեղ խնդիրը ոչ թե սեր երևույթն ա ընդհանրապես, այլ դրա ինչպիսին լինելը։...սերը գցում ա ինքնագնահատականս, իսկ լավ աշխատանքը բարձրացնում![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սերը ծխելու նման մի բանա, քանի ծխում ես, չես պատկերացնում քո կյանքն առանց ծխելու, քեզ լիարժեք չես զգում առանց սիգարետի, որ սիգարետ չի լինում քո տեղը չես գտնում, բայց դա տևումա կարճ ժամանակ, ու հետո որ էտ պահերն անցնումա, հասկանում ես թե ինչքան հիասքանչա կյանքն առանց ծխելու: Հասկանում ես թե ինչից ես զրկված եղել ))) Նույն ձև իմ մոտ էտ կախվածությունից ազատվելն էր: Ու պատկերացրու հիմա կյանքն ուղղակի հիասքանչ է առանց սեր կոչվող զգացմունքի: Ոնց որ երկրորդ անգամ ծնված լինես :Դ Դա ասենք բացատրելու չի, էտ պիտի սեփական փորձով ըմբռնես:
Չեմ ասում կարիերան ու աշխատանքն են կարևոր, բայց երբ որ քեզ հաճելի գործով ես զբաղվում, էտ էլա դառնում քո ազատ ու լիարժեք կյանքի մի մաս, առավել ևս որ աշխատանքում էլ դու ես քո համ տնօրենը, համ աշխատողը: Ազատ գրաֆիկ, ազատ կյանք: Ապրի ու արա ինչ երբ ուզում ես, վայելի կյանքդ առանց կախվածության:
Համենայն դեպս համեմատելու բան ունեմ ու երբ հիշում եմ էն օրերը երբ կախված էի այդ ամեն ինչից ու հիման եմ համեմատում, ջոկում եմ թե ինչ եմ ձեռք բերել հրաժարվելով այդ կախվածություններից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ