User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Աշխատա՞նք, թե՞ սեր

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխատա՞նք, թե՞ սեր

    Էս հարցը մի քիչ էն ծեծված կարիերա, թե ընտանիք հարցին ա նման, բայց էնքան էլ էդ չի: Բացատրեմ նախապատմությունը: Ուրեմն անցյալ գիշեր երեք հոգով խմում էինք (երկու կին, մի տղամարդ), երեքս էլ համալսարանում ենք աշխատում, բայց տարբեր ֆակուլտետներում: Մեկ էլ որտեղից որտեղ հոգեբանը (տղամարդը) սկսեց խոսել գործազրկությունից ու սինգլ լինելուց: Ասում ա՝ աշխատանք ու կողքին զուգընկեր ունենալն ինչ-որ առումով հասարակության առաջ պտիչկա դնելու պես մի բան ա: Ու ինչքան էլ ասեն, թե ինչքան լավն ես դու, ինչ լավ մասնագետ ես, մեկ ա, եթե գործազուրկ ես, ամեն ինչ աչքիդ սև ա էրևալու: Բայց ասեց, որ կանանց համար սինգլ լինելն ավելի սև ու վատ երևույթ ա, ինքնագնահատականն ա ընկնում-բան, քան գործազուրկ լինելը: Էստեղ երկուսս էլ չհամաձայնեցինք: Ժամանակին կնոջ համար կարևոր ա էղել կողքին տղամարդ ունենալը հենց թեկուզ ֆինանսական տեսանկյունից: Բայց հիմա, երբ կանայք անկախ են, հենց գործազրկությունն ա ամենաահավոր մղձավանջը: Ու երկուսս էլ մեր փորձից ասեցինք, որ տղամարդ չունենալն առանձնապես կատաստրոֆիկ չի էղել մեր կյանքում, բայց մի երկու ամիս գործազուրկ լինելն ամենակոշմար փորձն ա, որ երբևէ ունեցել ենք:

    Ու հետաքրքիրն էն ա, որ երկուսս էլ ակադեմիայում ենք աշխատում ժամանակավոր պայմանագրերով, այսինքն՝ անընդհատ գործազրկության ռիսկի տակ ենք ու էդպես լինելու ենք առաջիկա մի քանի տարում:

    Ու տենց, էկա տուն ու մտածեցի՝ թեմա բացեմ, տեսնեմ՝ ակումբցիների համար որի՞ բացակայությունն ավելի ողբերգական. աշխատանքի՞, թե՞ սիրո/հարաբերության/ամուսնության: Ու ինչու՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (28.05.2016)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,423
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանք Մենակությունից չնեղվող մարդու համար առանց անձնականի ավելի հեշտ է, քան առանց աշխատանքի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համար միշտ աշխատանքի բացակայությունն ավելի ողբերգական ու կարևոր ա եղել ու միշտ էլ կմնա երևի, որովհետև սերը գցում ա ինքնագնահատականս, իսկ լավ աշխատանքը բարձրացնում
    i wanted to destroy something beautiful

  5. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատա՛նք և սե՛ր

    Ըստ իս երկուսի բացակայությունն էլ «ողբերգական» ա: Երկուսն էլ կենսական նշանակություն ունեն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (29.05.2016), Տրիբուն (28.05.2016)

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,191
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    73 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լիքը փող ու սեր

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (29.05.2016), Մուշու (28.05.2016)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերն ու՞մ ա պետք, փող, մենակ փող

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (28.05.2016)

  11. #7
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,247
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերն ու՞մ ա պետք, փող, մենակ փող

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    լավ էլի Ռուֆուս ախպեր, ո՞ւմ ա պետք էտ փողը, եթե պիտի գաս տուն կոֆեն մենակ խմես
    A long time ago, in a galaxy far, far away...

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ էլի Ռուֆուս ախպեր, ո՞ւմ ա պետք էտ փողը, եթե պիտի գաս տուն կոֆեն մենակ խմես
    Ավելի շատ կոֆե առնելու

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (28.05.2016), Մուշու (28.05.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,067
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերն ու՞մ ա պետք, փող, մենակ փող

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Գրածիդ տակ Մարդագայլուկի շնորհակալությունը չկա։ Խիստ հիասթափվեցի։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (29.05.2016)

  16. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,709
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9 ամիս ա գործազուրկ եմ, 4 ամիս ա սինգլ եմ ու ապրում եմ կյանքիս ամենակայֆ ժամանակաշրջաններից մեկը

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.05.2016), Mr. Annoying (30.05.2016), S.L.V. (28.05.2016), Նաիրուհի (29.05.2016), Նիկեա (29.05.2016), Ռուֆուս (29.05.2016)

  18. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    9 ամիս ա գործազուրկ եմ, 4 ամիս ա սինգլ եմ ու ապրում եմ կյանքիս ամենակայֆ ժամանակաշրջաններից մեկը
    Բա փող որտեղի՞ց ես ճարում: Ասա էլի

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (30.05.2016), Մուշու (28.05.2016)

  20. #12
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերն ու՞մ ա պետք, փող, մենակ փող
    100% Սերը սուտի բանա մարդու կողմից հորինված: Փողը գոնե ռեալ բանա:

  21. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,849
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա նրանք ովքեր ասում են սերը ռադ անելու բան ա ավելի շատ ունեն դրա կարիքը ու ավելի շատ են մտածում դրա մասին։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (29.05.2016)

  23. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,088
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ համատարած գործնականություն ա տիրում ։

    Փաստորեն, մեջներիդ հնաոճը ես եմ, հա՞։ Չգիտեի, որ էսքան յուրահատուկ եմ էս հարցում , բայց ինձ համար սերը միանշանակ ավելի կարևոր ա, ու սա երբեք երկմտանքի առարկա չի եղել։ Առանց սիրո/սիրած մարդու մնացած ամեն ինչը զգալի չափով իմաստազրկվում ա ինձ համար։ Եթե սեր, սիրած մարդ չլինի կյանքումս, բացարձակապես ոչ մի բան ու ոչ ոք չի կարող էդ բացը լրացնել։ Հա, ինչ խոսք, աշխատանքը կարող ա օգնել, որ մարդ ժամանակ չունենա իր անսեր վիճակը խորությամբ ու լիարժեք գիտակցելու, տառապանքին շատ տրվելու, բայց ոչ մի կերպ չի կարող չեղարկել էն հանգամանքը, որ կյանքումդ ամեն դեպքում լուրջ դատարկություն կա։ Իհարկե, հասկանում եմ, որ տարբեր մարդկանց դեպքում տարբեր չափով ա գործում նկարագրածս, բայց չեմ հավատում, որ որևէ մեկը կարող ա սիրած մարդ կողքին չունենալու պարագայում աշխատանքի շնորհիվ իրեն լիարժեք երջանիկ զգալ։ Հա, գիտեմ, որ մարդիկ կգտնվեն, որ կպնդեն, թե իրենք շատ էլ լիարժեք երջանիկ են զգում կամ զգացել իրենց առանց սիրած մարդու, բայց, մեկ ա, չեմ հավատում. ըստ իս, դա ընդամենը ինքնախաբեություն ա ու տվյալ պահին անհասանելին անցանկալիի տեղ անցկացնելու ձգտում։ Հաճախ նման մոտեցման ա հանգեցնում նաև վրա–վրա անպատասխան սեր կամ անհաջող սիրային հարաբերություններ ունեցած լինելը, երբ մարդն ինքն իրեն (նաև շրջապատին) փորձում ա համոզել, որ առանց սիրո ավելի լավ ա, ու աշխատանքն ավելի կարևոր ա։ Հա, բոլորս էլ գիտենք, որ իրականում երկուսն էլ խիստ կարևոր են, բայց սիրելն ու սիրված լինելը մարդու ամենաբնական ու տարրական պահանջներից ա, ու թող ոչ ոք գլուխ չգովի, թե ինքը «վեր» ա էդ «կախվածությունից» ։

    ...սերը գցում ա ինքնագնահատականս, իսկ լավ աշխատանքը բարձրացնում
    Հա, անհաջող/անառողջ/անպատասխան սերը լրիվ ընդունակ ա գցելու մարդու ինքնագնահատականը, ճիշտ էնպես, ինչպես որ անհաջող աշխատանքը կարող ա գցել, իսկ հաջողված սերը, որպես կանոն, բարձրացնում ա ինքնագնահատականը, ինչպես որ հաջող աշխատանքը։ Էնպես որ էստեղ խնդիրը ոչ թե սեր երևույթն ա ընդհանրապես, այլ դրա ինչպիսին լինելը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (29.05.2016), Մուշու (29.05.2016)

  25. #15
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ինչ խոսք, աշխատանքը կարող ա օգնել, որ մարդ ժամանակ չունենա իր անսեր վիճակը խորությամբ ու լիարժեք գիտակցելու, տառապանքին շատ տրվելու, բայց ոչ մի կերպ չի կարող չեղարկել էն հանգամանքը, որ կյանքումդ ամեն դեպքում լուրջ դատարկություն կա։ Իհարկե, հասկանում եմ, որ տարբեր մարդկանց դեպքում տարբեր չափով ա գործում նկարագրածս, բայց չեմ հավատում, որ որևէ մեկը կարող ա սիրած մարդ կողքին չունենալու պարագայում աշխատանքի շնորհիվ իրեն լիարժեք երջանիկ զգալ։ Հա, գիտեմ, որ մարդիկ կգտնվեն, որ կպնդեն, թե իրենք շատ էլ լիարժեք երջանիկ են զգում կամ զգացել իրենց առանց սիրած մարդու, բայց, մեկ ա, չեմ հավատում. ըստ իս, դա ընդամենը ինքնախաբեություն ա ու տվյալ պահին անհասանելին անցանկալիի տեղ անցկացնելու ձգտում։ Հաճախ նման մոտեցման ա հանգեցնում նաև վրա–վրա անպատասխան սեր կամ անհաջող սիրային հարաբերություններ ունեցած լինելը, երբ մարդն ինքն իրեն (նաև շրջապատին) փորձում ա համոզել, որ առանց սիրո ավելի լավ ա, ու աշխատանքն ավելի կարևոր ա։ Հա, բոլորս էլ գիտենք, որ իրականում երկուսն էլ խիստ կարևոր են, բայց սիրելն ու սիրված լինելը մարդու ամենաբնական ու տարրական պահանջներից ա, ու թող ոչ ոք գլուխ չգովի, թե ինքը «վեր» ա էդ «կախվածությունից» ։


    Հա, անհաջող/անառողջ/անպատասխան սերը լրիվ ընդունակ ա գցելու մարդու ինքնագնահատականը, ճիշտ էնպես, ինչպես որ անհաջող աշխատանքը կարող ա գցել, իսկ հաջողված սերը, որպես կանոն, բարձրացնում ա ինքնագնահատականը, ինչպես որ հաջող աշխատանքը։ Էնպես որ էստեղ խնդիրը ոչ թե սեր երևույթն ա ընդհանրապես, այլ դրա ինչպիսին լինելը։
    Սերը ծխելու նման մի բանա, քանի ծխում ես, չես պատկերացնում քո կյանքն առանց ծխելու, քեզ լիարժեք չես զգում առանց սիգարետի, որ սիգարետ չի լինում քո տեղը չես գտնում, բայց դա տևումա կարճ ժամանակ, ու հետո որ էտ պահերն անցնումա, հասկանում ես թե ինչքան հիասքանչա կյանքն առանց ծխելու: Հասկանում ես թե ինչից ես զրկված եղել ))) Նույն ձև իմ մոտ էտ կախվածությունից ազատվելն էր: Ու պատկերացրու հիմա կյանքն ուղղակի հիասքանչ է առանց սեր կոչվող զգացմունքի: Ոնց որ երկրորդ անգամ ծնված լինես :Դ Դա ասենք բացատրելու չի, էտ պիտի սեփական փորձով ըմբռնես:

    Չեմ ասում կարիերան ու աշխատանքն են կարևոր, բայց երբ որ քեզ հաճելի գործով ես զբաղվում, էտ էլա դառնում քո ազատ ու լիարժեք կյանքի մի մաս, առավել ևս որ աշխատանքում էլ դու ես քո համ տնօրենը, համ աշխատողը: Ազատ գրաֆիկ, ազատ կյանք: Ապրի ու արա ինչ երբ ուզում ես, վայելի կյանքդ առանց կախվածության:

    Համենայն դեպս համեմատելու բան ունեմ ու երբ հիշում եմ էն օրերը երբ կախված էի այդ ամեն ինչից ու հիման եմ համեմատում, ջոկում եմ թե ինչ եմ ձեռք բերել հրաժարվելով այդ կախվածություններից:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատա՞նք, թե՞ ուսում
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.07.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •