User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Խնդրահարույց արձաններ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խնդրահարույց արձաններ

    Վերադառնալով արձանների թեմային՝ կարճ ասեմ իմ մոտեցումը:

    Ես ընդհանրապես դեմ եմ մարդկանց արձաններ, հատկապես գլուխներ տեղադրելուն էստեղ-էնտեղ, խոսքս՝ իրական մարդկանց մասին ա, մասնավորապես՝ իշխանության կրողների՝ քաղաքական, ռազմական, հոգևոր և այլն, բացառությամբ էն դեպքերի, երբ պատմություն ա անցել, և էդ մարդիկ արդեն կիսաառասպելական կերպարներ են դարձել: Ասենք՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան չարժե էլի, իսկ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Արգիշտի Առաջին, Անդրանիկ ու Գարեգին Նժդեհ կարելի ա, որովհետև էս մարդիկ արդեն առասպել են դարձել: Բայց ամեն դեպքում էդպես սլացիկ կանգնած, ահեղ արձանների դարն անցել ա:


    Շատ կարևոր ա, որ արվեստի գործը իր մեջ շարժում պարունակի, գործողություն, կյանք լինի մեջը, ոչ թե անշարժություն: Ասենք, ոնց են Նիկոլայ Նիկողոսյանի արձանները՝ Նալբանդյան, Չարենց, մարդու հավես ա գլիս, Քոչարի մասին էլ էլ չասեմ:

    Հետո կնախընտրեմ, որ մարդկանց արձանի փոխարեն իրանց գործերը պատկերվեն, եթե խոսքը մշակութային գորճիչների մասին ա, ասենք՝ Թումանյանի փոխարեն Հին օրհնություններ, Անուշներ, Գիքորներ, քաջ Նազարներ, Թմբկաբերդի առումներ, չգիտեմ՝ Մաթևոսյանի փոխարեն՝ Մենք ենք, մեր սարեր կամ Աղուն, խի՞ չէ որ... կամ բեռնաձիեր, էնքան բան կարելի ա մտածել, չնայած մշակութային գործիչներին էլի արժե, բայց էլի շարժման մեջ, իրանց գործը արտահայտող, ասենք Մաթևոսյանը չլինի գլուխը ծուռ, ոնց Վանաձորի արձանն ա, թեկուզ կյանքում էդպես ա եղել, այլ լինի ըմբոստացող, ոնց որ իր գործերն են:


    Հետո ինձ թվում ա՝ արձաններ քաղաքներում ու գյուղերում տեղադրելը պիտի միայն ավագանով չորոշվի, ես չգիտեմ՝ հանրաքվե անենք ինչ անեք, որ էդ ռաբիզ, անճաշակ մասսան որոշումներ չկայացնի:

    Իմ տպավորությամբ Նժդեհի արձանի հեղինակը դաստիարակվել է Կոբզոնի երաժշտության ներքո, իսկ Բաբաջանյանի արձանի հեղինակը Սպիտակցի Հայկոյի ու Թաթուլի:

    Չգիտեմէ էն ինչ էսօր անում են մեր քաղաքների մշակութային տեսքի հետ, դա հանցագործություն ա, էլի եմ ասել ու կկրկնեմ, էն որ ասում են Դաիշ, Դաիշ, գիտե՞ք ինչ ա, մշակութային հուշարձաններ են քանդո՞ւմ, մեր տեղական դաիշականները ի՞նչ պակաս են, քիչ մի քանդում են, տեղը էնպիսի անճաշակություններ են վեր խոյացնում:


    Չգիտեմ, թվում ա, թե հա ակումբում ասեցինք, եփ եկանք, ու ի՞նչ, եսիմ, ես էլ չգիտեմ ինչ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.05.2016), Mr. Annoying (28.05.2016)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ, Շին ջան, ասենք ես արձաններ շատ եմ սիրում՝ հատկապես հետաքրքիր լուծումներով արձանները: Եթե զարմանում ես Երևանի արձանաշատության վրա, պետք ա իտալական քաղաքները տեսնես, որտեղ ամեն քայլափոխին արձաններ են կանգնեցրած: Բնականաբար Երևանի արձանները համեմատելի չեն էնտեղի արձանների հետ, որոնք կարող ա համաշխարհային կարևորության պատմամշակութային գլուխգործոցներ լինեն՝ օրինակ օրիգինալ Միքելանջելո, Ջոտտո, Չելլինի և այլն, բայց փաստն էն ա, որ էդ արձանները քաղաքի կոլորիտի անբաժան մասն են կազմում:

    Օրինակ Առնո Բաբաջանյանի արձանը երբ նոր էին բացել, սարսափելի ձևով դուրս չէր գալիս, բայց հիմա երևի աչքս ա սովորել ու կարապի լիճն առանց էդ արձանի ոչ մի կերպ չեմ պատկերացնում: Շատ եմ սիրում Կասկադի աբստրակտ ու երբեմն աբսուրդային արձանները, բայց գիտեմ, որ շատերին դրանք դուր չեն գալիս: Տանել չեմ կարողանում Ռոսիայի մոտի Անդրանիկի արձանը: Ռոդենի արձանը մինչև հիմա չեմ ընկալել, որովհետև էնքան անհարմար տեղ են դրել, որ հնարավոր չի մոտիկանալ ու նորմալ դիտել, թե ինչ ա:

    Կերպարների ու կոլորիտային արձանները դուրս գալիս են, օրինակ Կարա Բալայի արձանը, նարդի խաղացողի արձանը, Աբովյան փողոցի ջարդոններից սարքած ռոբոտները ու Կինո Մոսկվայի դիմացի արձանները շատ լավն են: Իսկ Բաբաջանյանի ու Նժդեհի արձանների հետ կապված առաջին տպավորություններս բացասական են, բայց տենց ռադիկալ քայլերի կողմ չեմ: Թող մնա, եթե չսիրվեց, տարիներ հետո կհանեն, մի ուրիշ բան կդնեն:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.05.2016), Cassiopeia (27.05.2016), Mr. Annoying (28.05.2016), Աթեիստ (28.05.2016), Մուշու (31.05.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,815
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե հա, ամեն ինչի հետ էլ հարմարվում ենք

  6. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,790
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաճախ արձանին նայելուց պատկերացնում եմ էն Վարպետին, որ երկար ժամանակ աշխատել ա էդ արձանի վրա ու ինձ համար ավելի կարևոր ա որ աշխատանք երևա, հետաքրքիր լուծումներ երևա, լույսի ու ստվերի հետաքրքիր/ճիշտ "խաղեր"։ Ու պարտադիր չեմ համարում, որ մեծամասնությանը դուր գա։ Հիմա էդ մարդն էլ էդքան ա կարողանում Եկեք հարգենք քանդակագործին։ Ես ավելի շատ աշխատանքն եմ գնահատում, քանդակագործի քաջությունն եմ գնահատում․․․
    Կարճ
    Կոնկրետ

  7. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    44
    Գրառումներ
    8,627
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հաճախ արձանին նայելուց պատկերացնում եմ էն Վարպետին, որ երկար ժամանակ աշխատել ա էդ արձանի վրա ու ինձ համար ավելի կարևոր ա որ աշխատանք երևա, հետաքրքիր լուծումներ երևա, լույսի ու ստվերի հետաքրքիր/ճիշտ "խաղեր"։ Ու պարտադիր չեմ համարում, որ մեծամասնությանը դուր գա։ Հիմա էդ մարդն էլ էդքան ա կարողանում Եկեք հարգենք քանդակագործին։ Ես ավելի շատ աշխատանքն եմ գնահատում, քանդակագործի քաջությունն եմ գնահատում․․․
    Եթե իրա տան հայաթում ա դնելու, էլի ինչ որ տեղ հարգենք։
    Բայց ստեղ են հետևի քֆուրը կարդալուց հետո ոչ թե ուզում եմ հարգեմ, այլ իրան քրֆեմ։
    Արձանի պահով։ Լավ հիշում եմ, որ Առնո Բաբաջանյանի արձանն էլ շատերը չէին հավանում, բայց ես հենց սկզբից սիրեցի դա։ Գուցե նաև էն պատճառով, որ նրան դեմքով ճանաչում էին։ Իսկ էս Բաբաջանյանին դեմքով երբեք չեմ ճանաչել։ Արձանն իմ համար տհաճ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,755
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քֆուրի պահով ես էլ ասեմ: Քանի որ դա մեր այգին ա ու երեխեքին տանում էի էնտեղ խաղալու, էլ նման ռիսկի չեմ գնա: հիմի տղես կարդալ գիտի ու աջ ու ձախ ինչ պատահի կարդում ա, իսկ ես ոչ մի բացատրություն չեմ կարող գտնել էդ գրությանը:

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր արձաններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քանդակագործություն
    Գրառումներ: 126
    Վերջինը: 03.06.2017, 13:56
  2. Զվարճալի արձաններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 21.08.2010, 14:41
  3. Տարօրինակ արձաններ
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.02.2008, 19:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •