Շինարար-ի խոսքերից
Ես գրում եմ, որովհետև հավես ա, բաներ կա, որ ուզում եմ պատմեմ, բաներ կա՝ ակնարկեմ և այլն: Մենակ ակումբում ունեմ, առաջ ֆեյսում ստատուսներ էլ էի գրում, ինձ համար օրագրին հավասար բան ա, բայց ակումբում ավելի ազատ եմիհարկե, ավելի անկապ, դե մենք մերոնցով ենք, հիմա էլ ֆեյսում համարյա չէ, որովհետև մեծ թվով ընկերներ հայերեն չեն կարդում հիմա ու հատկապես էն ընկերները, ում հետ ամենօրյա կամ հաճախակի շփման մեջ եմ, մի տեսակ, եթե ինչ-որ բան իրենց հետ ընդհանուր միջավայրում պիտի կիսեմ, նաև պիտի իրենց համար լինի, տենց մնացել ա ակումբը, որտեղ հաստատ գիտեմ՝ բոլորը հայերեն կարդում են:
Մի տեսակ արդեն սովորություն էլ ա դարձել, լիքը լինում ա, որ մտածում եմ, բայց էդպես էլ չեմ գրում, որովհետև արձագանք չկա, շատ քիչ մարդ ա կարդում, ով էլ կարդում ա, շատերին երևի էդքան հետաքրքիր չի, որովհետև առաջվա ստացածս ռեակցիայի հինգ տոկոսն էլ հիմնա չեմ ստանում, բայց հասկանում եմ, երևի շատ անկապ, կենցաղային, անիմաստ բաներ եմ պատմում:
Էջանիշներ