User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Օրագրեր

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրում եմ, որովհետև սիրում եմ գրել, մեկ մեկ քնելուց առաջ մոտս գրելու անհագ ցանկություն ա առաջանում, եթե էնքան կամքի ուժ եմ ունենում, որ անկողնուցս վեր կենամ, համակարգիչը միացնեմ ու գրեմ, գրում եմ, բայց էս վերջին տարին ու կես էնքան հոգնած եմ լինում, որ փոխարենը նախընտրում եմ քնել

    Գրում եմ համ իմ համար, համ ուրիշների: Ուղղակի տարբեր դեպքեր ու դրվագներ են լինում կյանքում, որոնք ուզում եմ հետագայում էլ վերհիշել ու ինչ-որ տեղ պահվեն ու դեմ չեմ որ ուրիշ մարդիկ էլ կարդան՝ թեկուզ լրիվ անծանոթ: Իմ օրագրերը էդքան օրագրեր չեն, ինչքան բլոգ: Շատ հին օրագրերում ու անկապում եղել են, որ ինտիմ բաներ եմ գրել, որոնք մենակ ես կհասկանայի, բայց դրանք հետո քչացրել եմ: Ես դեմ չեմ եթե իմ գրածները մարդիկ մեջբերում են, կամ քննարկում, ինչ-որ տեղ նաև ուզում եմ, որ գրառումներս ազատ քննարկվեն ու ուրիշ մարդկանց արձագանքներն ու կարծիքները լսեմ:

    Համ էլ իմ համար օրագիր պահելը ստեղծագործություն գրել չի: Ստեղծագործելն բավականին բարդ աշխատանք ա ու նախևառաջ պետք ա ճիշտ «իդեան» ունենամ, որից հետո կգրեմ ստեղծագործությունը, իսկ լավ «իդեա» գտնելը բավականին բարդ ա: Իսկ օրագրային գրառումներս անկապ, կյանքումս պատահած դրվագներն են, որոնք երբեմն մի փոքր ճոխացնում եմ ու կոլորիտ տալիս, բայց ոչ էնքան, որ անհավատալի դառնան

    Համ էլ կարոտեցի օրագրերս, կուզենայի որ էլի սկսեի գրել, միգուցե մի նոր օրագիր բացեի ու ամեն ինչ նոր տողից սկսեի, բայց էս պահին մի տեսակ հավես չունեմ: Թե չէ գրելու ու պատմելու բաներ լիքը կան, կյանքս դեռ չի անհետաքրքրացել
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.05.2016), Smokie (11.06.2016), Նաիրուհի (27.05.2016), Շինարար (27.05.2016)

  3. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի երեկո, նոր անդամ եմ ))) ու այո կարճ ժամանակում նկատելի դարձավ ինձ, որ արձագանքները շատ քիչ են ... գուցե դա կախված է նրանից , որ չեն ու չեք ճանաչում ինձ , բայց հավատացեք մանավանդ նոր անդամի համար, ով ոգևորված հրապարակում է ստեղծագործությունը և տեսնում է նման արձագանք 2 լավագույն դեպքում 3 հոգու կողմից, իսկ դիտողների քանակը եղել
    Է բավականին շատ, հավատացեք սա նորեկների համար մի փոքր վիրավորական է : Համենայնդեպս իմ կարծիքով և ինձ համար : Ես ունեմ մի առաջարկ, էջ բացել խմբի նոր անդամների համար , ու փորձել կապ ստեղծել ավելի հին ու աշխույժ խմբեցիների հետ: Հուսով եմ գոնե նմանատիպ մի բան կկազմակերպվի, կամ գոնե ուշադրություն կդարձվի նրանց , որ նրանք էլ իրենց հերթին հրապարակեն իրենց ստեղծագործությունները թե չէ այստեղ ավելորդ չի լինի հիշենք մի ասացվածք <<Անտարբերությունը անտարբերություն է ծնում>>: )))))

  4. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանում եմ մեկնաբանությունս ավելի շատ անտարբերության մասին է: Ներեղություն եմ խնդրում հիմնական թեմայից շեղվելու համար, ուղղակի հարմար առիթ էր քանի որ դուք էլ մի պահ ակնարկում էիք խմբի ոչ աշխույժ լինելը:

  5. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, Լենկ, ու բարի գալուստ Ակումբ
    Դե որ թեմայից շեղվեցիր, ես էլ մի քիչ շեղվեմ՝ հատուկ նորեկ լինելուդ պատվին

    Կոնկրետ ես կարդացել եմ քո ստեղծագործությունը. ինձ դուր չի եկել, նախընտրել եմ ոչինչ չգրել: «Չարձագանքելը» հաճախ անտարբերություն չի, այլ չհավանել ու քննադատել չուզենալ: Ես չգիտեմ՝ դու քանի տարեկան ես, երբվանից ես գրում, մինչ այժմ ինչ կարծիքներ ես լսել գրածիդ մասին. դրա համար քեզ ավելորդ սթրեսից ազատելու համար նախընտրեցի իմ կարծիքն ինձ պահել: Ու հնարավոր է, շատերն էլ նույն կերպ են վարվել: Եթե մի քիչ նայես մեր ստեղծագործական թեմաները, կտեսնես, որ մենք իրար գրածներին միայն վարդեր չի, որ շաղ ենք տալիս, այլ նաև լավ քննադատում ենք: Իսկ թե նորեկը ոնց կընդունի քննադատությունը, մենք չգիտենք, դրա համար նախընտրում ենք զգույշ լինել:
    Շուտով ստեղծագործական մրցույթ է սկսվելու Ակումբում, կարող ես հետևել մեկնաբանություններին՝ տեսնելու համար, թե էստեղ ոնց են քննարկումներն ընթանում: Իսկ ավելի լավ կլինի, որ ինքդ էլ ակտիվորեն մասնակցես դրանց:

    Նորեկների համար բաց են բոլոր թեմաները. կարող ես գրել ցանկացած թեմայով ինչ ուզենաս, ու ինքդ աշխուժություն մտցնես, կարծում եմ, դա լավագույն ձևն է «ինտեգրվելու»

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.01.2019), Cassiopeia (27.05.2016), Sambitbaba (28.05.2016), Smokie (11.06.2016), Աթեիստ (27.05.2016), Նաիրուհի (27.05.2016), Ուլուանա (29.05.2016), Վոլտերա (28.05.2016)

  7. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լենկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի երեկո, նոր անդամ եմ ))) ու այո կարճ ժամանակում նկատելի դարձավ ինձ, որ արձագանքները շատ քիչ են ... գուցե դա կախված է նրանից , որ չեն ու չեք ճանաչում ինձ , բայց հավատացեք մանավանդ նոր անդամի համար, ով ոգևորված հրապարակում է ստեղծագործությունը և տեսնում է նման արձագանք 2 լավագույն դեպքում 3 հոգու կողմից, իսկ դիտողների քանակը եղել
    Է բավականին շատ, հավատացեք սա նորեկների համար մի փոքր վիրավորական է : Համենայնդեպս իմ կարծիքով և ինձ համար : Ես ունեմ մի առաջարկ, էջ բացել խմբի նոր անդամների համար , ու փորձել կապ ստեղծել ավելի հին ու աշխույժ խմբեցիների հետ: Հուսով եմ գոնե նմանատիպ մի բան կկազմակերպվի, կամ գոնե ուշադրություն կդարձվի նրանց , որ նրանք էլ իրենց հերթին հրապարակեն իրենց ստեղծագործությունները թե չէ այստեղ ավելորդ չի լինի հիշենք մի ասացվածք <<Անտարբերությունը անտարբերություն է ծնում>>: )))))
    Ես էլ ասեմ, որ կարդացել եմ առաջին մի քանի նախադասությունը, չի հետաքրքրել, մնացածը չեմ կարդացել: Կարծում եմ՝ տվյալ դեպքում լռելն ավելի լավ ա, քան բոլորովին անծանոթ մարդու գրելը, թե՝ գիտես ինչ կա, չկարողացա մի երկու տողից շատ առաջ գնալ: Ու ընդհանրապես փորձը ցույց ա տալիս, որ ստեղծագործություններին էսպես թե էնպես քիչ են արձագանքում մարդիկ: Վիրավորվել էլ պետք չի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.05.2016), Աթեիստ (27.05.2016)

  9. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայնդեպս շնորհակալ եմ կարծիքի համար :

  10. #22
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եթե մտել եմ էստեղ ու առաջին գրառումս շեշտում էր այն, որ ցանկանում եմ և քննարկվի և քննադատվի.... հետևաբար հասկանում եմ որ վարդեր շաղ չեք տալու...ինձ հետաքրքիրա էե ինչը դուր չի եկել... 20 տարեկան եմ ... դե իսկ ինչ վերաբերվումա որ շատերին դուր չի եկել ես մի կողմից էլ ուրախ եմ որ ոչ բոլորն են հասկանում ... )))

  11. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա եթե դժվար չէ թեկուզ անզնական նամակով խնդրում եմ գրեք թե ինչն է որ դուր չի եկել ... ))) նախապես շնորհակալ եմ

  12. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լենկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա եթե դժվար չէ թեկուզ անզնական նամակով խնդրում եմ գրեք թե ինչն է որ դուր չի եկել ... ))) նախապես շնորհակալ եմ
    Դժվար ա, շատ դժվար: Ճղի ինչ մինչև հիմա գրել ես, լիքը կարդա ու շատ գրի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.05.2016), մարդագայլուկ (28.05.2016)

  14. #25
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Ձեզ Ոչ վիրտուալ օրագիր ունենալը շա տ հավես ա, հատկապես, երբ մենակ դու ես կարդում: Պլաններ ես կազմում, քո առջև ինչ-ինչ նպատակներ դնում, քեզ առաջադրանքներ տալիս, հետո վերլուծում արդյունքները:
    Ես օրագիր սկսել եմ վերջերս պահել: Սկզբում հիմնականում պլաններ էի կազմում, հետո, շատ ուժեղ տպավորություն թողած դեպքերը գրի առնում: Էդ օրագրիս ճակատագիրը կարճ տևեց, մինչև տետրի կեսը, ընդ որում ինքը հարյուր թերթ էր, ընթացքում դարձավ քառասունի կարգի, մի խոսքով լավ չէի վերաբերում էդ խեղճին Իսկ հիմա երկրորդը արդեն վերջացրել եմ, նորն եմ վերցրել(երրորդը) . <դեղին ֆոն + բանան + մեջը կիվի > դուրս շաատ ա եկել Ուրիշ բան էի ուզում գրեի, ուրեմն էս մի քանի շաբաթների ընթացքում ( ամեն ինչից կտրված ), որոշել էի, որ չեմ գրի սարդոստանիս
    մեջ մոդերատորին կխնդրեմ ջնջի: Դե եկած-չեկած անկապ օրագիր եմ բացում, մեջը անկապ բաներ գրում... Որոշել եմ նաև, որ քննություններս վերջացնեմ գալու եմ նոր թեմա բացեմ, ինձ հետաքրքրող թեմաների վերաբերյալ նյութեր կգրեմ...

  15. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12 տարի է՝ Ակումբում եմ, բայց էդպես էլ չեմ կարողանում անձնական օրագիր բացել, թեև էդ միտքը հաճախ է մոտս առաջանում։ Էդպես էլ ձեռքս չի գնում․ մի ձև շատ ինտիմ բան է էդ անձնական օրագիրը․․․
    Էլ ո՞վ կա ակտիվներից, որ անձնական օրագիր չունի։ Մի քիչ կիսվեք՝ ինչ մտքեր ունեք էս հարցի շուրջ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.06.2018), Tiger29 (24.06.2018), Արշակ (24.06.2018)

  17. #27
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    12 տարի է՝ Ակումբում եմ, բայց էդպես էլ չեմ կարողանում անձնական օրագիր բացել, թեև էդ միտքը հաճախ է մոտս առաջանում։ Էդպես էլ ձեռքս չի գնում․ մի ձև շատ ինտիմ բան է էդ անձնական օրագիրը․․․
    Էլ ո՞վ կա ակտիվներից, որ անձնական օրագիր չունի։ Մի քիչ կիսվեք՝ ինչ մտքեր ունեք էս հարցի շուրջ։
    իսկ դու կիսաանձնական օրագիր բացի կամ հակաանձնական․․․ կամ եսիմ․․․ օրագիր ես ուզում գրել, գտի գո ձևաչափը, ինչ պարտադիր ա դա անել նույնքան անձնական, ինչքան ուրիշները․․․

  18. #28
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դու կիսաանձնական օրագիր բացի կամ հակաանձնական․․․ կամ եսիմ․․․ օրագիր ես ուզում գրել, գտի գո ձևաչափը, ինչ պարտադիր ա դա անել նույնքան անձնական, ինչքան ուրիշները․․․
    Իհարկե պարտադիր չի ուրիշների փորձին հետևել, հատկապես, որ օրագրերն էլ (հենց թեկուզ Ակումբում) շատ տարբեր ձևաչափ ունեն, մեկի մոտ` խիստ անձնական, մեկի մոտ` կիսա, մեկի մոտ էլ` լրիվ ուրիշ մի բան։
    Հարցը ես եմ։ Ու ես ինձ լավ գիտեմ։ Որ անձնական օրագիր ունենամ, ինչ-որ ժամանակ հետո անջատվելու եմ, ինչ ասես գրեմ ։))
    Հետո էլ փոշմանեմ ։)

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.06.2018), Ծլնգ (24.06.2018)

  20. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, որ չկա՝ չկա, էլի: Հեն է, ես նույնիսկ ազատ օրագիր բացեցի: Մեկ է՝ չի գնում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.06.2018)

  22. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրագրեր

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը ես եմ։ Ու ես ինձ լավ գիտեմ։ Որ անձնական օրագիր ունենամ, ինչ-որ ժամանակ հետո անջատվելու եմ, ինչ ասես գրեմ ։))
    Հետո էլ փոշմանեմ ։)
    Այվի ջան, թե մտքովդ անցելա բացես՝ բացի, էլ ինչի՞ ես երկմտում:
    Կակ ռազ քո մոտ ահագին խայտաբղետ ու էֆեկտովա ստացվում ))
    Մեջն էլ ինչ էլ գրես՝ լավ կանես:

    Իսկ մնացած ակտիվ անդամները հնարավորա նաև քո օրինակից հավեսի ընկնելով իրանք էլ բացեն:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.06.2018)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Օրագրեր» բաժնի կանոնները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Օրագրեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 17.03.2019, 12:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •