Մրցույթ եք ուզում, դե եկեք անենք:
Գրեք, քվեարկեք, քննարկեք, կռվեք, իրար միս կերեք, սիրեք իրար կամ մատնեք էս ամենը կատարյալ անտարբերության. ոնց ուզում եք, որոշողը դուք եք:
Ես միայն ուրախ կլինեմ, եթե ակտիվ անցնի:
Մրցույթին կարող են մասնակցել ակումբում գրանցված բոլոր անդամները:
Ներկայացված արձակ գործերը պիտի համապատասխանեն երեք պայմանի.
1. Ստեղծագործությունը պիտի սկսվի հետևյալ նախադասությամբ. «Միայն մի բան էր պակասում»:
2. Ստեղծագործությունը պիտի վերջանա ուղղակի խոսքով:
3. Չափը՝ 500-800 բառ:
Մրցույթն անցկացվելու է փակ անուններով. հեղինակները պարզ կդառնան միայն քվեարկության ավարտից հետո:
Աշխատանքներն ուղարկելու վերջնաժամկետը՝ 29.05.16 (կիրակի), Երևանի ժամանակով՝ երեկոյան 10:
Մրցույթը կսկսվի նույն օրը՝ ուշ երեկոյան:
Աշխատանքներն ուղարկեք իմ էլ. հասցեին՝ iparika(at)gmail(dot)com
Բոլորին բարի ստեղծագործական օրեր
Էջանիշներ