User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ավտոբուսային փիլիսոփայություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավտոբուսային փիլիսոփայություն

    Իմ տունը ավտոբուսի վերջին կանգառի մոտ է: Ամեն առավոտ ես դատարկ ավտոբուսի առաջին ուղևորն եմ: Ամեն անգամ ավտոբուսում ինձ համար նստելու տեղ կա:

    Ուղղակի տխուր է, երբ առավոտ ոչ մեկին բարի լույս չես մաղթում ու քո բաժին բարի լույս-ը չես ստանում: Իսկ ինձ, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք բարի լույս չի ասում: Ու ես, բացի ինձանից, ուրիշ ոչ մեկին բարի լույս չեմ ասում: Ես մենակ եմ: Ես մենակ եմ այնքան, ինչքան մենակ է մեր մոլորակում յուրաքանչյուրը, ինչքան մենակ է բոլոր մոլորակներից յուրաքանչյուրը:

    Ավտոբուսը շարժվում է: Գնում է առաջ, մինչև հասնում է հաջորդ կանգառին ու, ասես շունչ քաշելու համար, կանգնում: Դռները լայն բացվում են, ու բարձրանում է ինչ-որ մեկը, ում երևի տանից դուրս գալուց առաջ գրկել ու համբուրել են: Դա երևում է նրա աչքերում: Նա նայում է ինձ, ժպտում ու նստում լուսամուտի կողքին: Ես կհիշեմ քո ժպիտը: Ավելի ճիշտ` կփորձեմ չմոռանալ:

    Հետո էլի առաջ ենք շարժվում: Հայելու միջով հետ են վազում շենքերն ու խանութները: Իրականում իրենք առաջվա տեղում էլի մեխված են, մենք ենք առաջացել: Բայց երբ մի պահ մոռանում ես, որ շարժվողը դու ես, սկսում է թվալ, թե իրականում նրանք են հետ գնացել:

    Ավոտբուսը քիչ-քիչ լցվում է: Մեծ ու փոքրեր, ծերեր ու երիտասարդներ, երջանիկներ ու դժբախտներ… բոլորը ինչ-որ տեղ են շտապում… ոմանք ժպտում են, ոմանք վաղուց չեն ժպտացել, իսկ մի մասն էլ երևի ընդհանրապես չգիտի ժպտալ: Ոմանք իջնելիս շնորհակալություն են հայտնում, մյուսները արագ փոխանցում են հարյուր դրամն ու անհետանում կանգառում հավաքված լիքը անանուն ու անդեմ մարդկանց մեջ, ոմանք ստանում են ուրիշի փոխարեն…

    Օրվա տարբեր ժամերին ավտոբուսի բեռնավորված է տարբեր աստիճանի… բայց բեռնավորված է: Ավտոբուսում միշտ էլ ինչ-որ մեկի համար թեկուզ կես ոտքի վրա կանգնելու տեղ կճարվի: Ու եթե անգամ վարորդը որոշի, որ էդ կանգառից էլ ոչ մեկին չի վերցնելու, դա դեռ չի նշանակի, որ կանգառում կանգնածներից թեկուզ մեկը չէր ցանկանա ներս խցկվել: Մարդիկ միշտ ինչ-որ բան են ուզում անել, որի համար պետք է ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ փոխադրամիջոցով ու մարդիկ միշտ շտապում են, ինչ-որ տեղ:

    Ավտոբուսը շարժվում է առաջ: Օրն էլ է շարժվում: Մեկ-մեկ ինձ թվում է, թե օրն էլ է ավտոբուսի ուղևորը:

    Ես կուզեի ավտոբուսում տեղս զիջել մարդկանց, ցանկացած մեկին, եթե անգամ լիքը ազատ տեղեր լինեին: Տեղս կզիջեի առաջին պատահածին ու կիջնեի հաջորդ կանգառում: Ինչի՞ չեմ անում… Չգիտեմ:

    Մեկ - մեկ մտածում եմ, որ մեր կյանքը նման է ավտոբուսով շատ հեռու տեղ գնալու ու մեր կանգառը ամենավերջինն է: Էդ ճանապարհին լիքը կանգառներ կան ու ամեն անգամ, երբ ավտոբուսը կանգնում է, ինչ-որ նոր մարդիկ են բարձրանում: Բայց մի քանի կանգառ հետո իրենք իջնում են` տալով իրենց տալիք ուղեվարձը: Ոմանք, պարզվում է, սխալմամբ են նստել քո ավտոբուս ու երբ հասկանում են, որ սխալվել են, անմիջապես իջնում են: Չէ, հաստատ կյանքը նման է ավտոբուսով ինչ-որ տեղ գնալուն, ուղղակի լավ չի լինի, եթե իջնես վերջին կանգառում ու պարզվի, որ դու էլ էիր սխալվել:


    Իմ տունը վերջին կանգառի մոտ է ու նախքան իմ կանգառ հասնելը վերջին ուղևորները արդեն լքած են լինում ավտոբուսը ու ես իմ կանգառ մենակ եմ հասնում: Կանգնեցնում եմ ավտոբուսը մնացած ավտոբուսների կողքին ու գիշերվա մեջ լուծվելով տուն եմ բարձրանում: Հիշում եմ առաջին ուղևորիս: Նա ժպտում էր: Երեկոյան տուն գնալիս էլ հաստատ կժպտար, որովհետև տանը իրեն գրկելու էին ու համբուրեին, որովհետև իր տան պատուհանը ժպտալու էր իրեն ու չթողներ մոլորվել գիշերվա մեջ:

    Փոքր ժամանակ վախենում էի մթությունից, իսկ հիմա երևի սիրում եմ: Փոքր ժամանակ վախենում էի մթության մեջ թաքնված հրեշներից, իսկ հիմա շնորհակալ եմ մթությանը ամեն տեսակ հրեշներին թաքցնելու համար: Ու ես կպառկեմ բազմոցին… ոչ ոք վերմակով ինձ չի ծածկի… ես կփակեմ աչքերս մինչև էլի կբացվի լույսն ու կսկսվի նոր օրը: Նույն նոր օրը....

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.05.2016), Cassiopeia (11.07.2016), Chilly (08.07.2016), GriFFin (13.05.2016), John (13.05.2016), Micke (06.06.2016), Mr. Annoying (13.05.2016), Sambitbaba (07.07.2016), Smokie (23.07.2016), Արէա (07.07.2016), Գաղթական (07.07.2016), Մուշու (08.07.2016), Նաիրուհի (16.05.2016), Վիշապ (07.07.2016), Փոքրիկ շրջմոլիկ (13.05.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էսքանը գրել եմ ու մտածում եմ՝ սրան շարունակություն պե՞տք ա թե՞ չէ

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էսքանը գրել եմ ու մտածում եմ՝ սրան շարունակություն պե՞տք ա թե՞ չէ
    Հերիք չի՞ մտածես... Իհարկե պետք է շարունակել... Please...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.07.2016)

  6. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ լավն էր..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.07.2016)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք չի՞ մտածես... Իհարկե պետք է շարունակել... Please...
    վայ, ես արդեն մոռացել էի որ երբևէ նման բան եմ գրել

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ լավն էր..
    շատ շնորհակալ եմ

  9. #6
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էսքանը գրել եմ ու մտածում եմ՝ սրան շարունակություն պե՞տք ա թե՞ չէ
    Որտեղա էտ ավտոբուսկի կանգառը ?
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  10. #7
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես պուճուր, լավն էր

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (11.07.2016)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lord-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղա էտ ավտոբուսկի կանգառը ?
    ինչ-որ տեղում: Գրելիս մտածում էի որ էնքան էլ կարևոր չի թե որտեղ ա էդ ավտոբուսի կանգառը:

    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես պուճուր, լավն էր
    ապրես, Մուշու

  13. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկ ջան որ ավարտեցի` զգում էի ինչ որ քիչ էր, => միանգամայն ճիշտ եմ գտնում սա շարունակելը:

    Իսկ օրինակ, էն հատվածում երբ շենքերը հետ էին վազում` երկրորդ նախադասությամբ պարբերությունը կարելի էր ավարտել, շատ ավելի սիրուն կլիներ: Շարունակությունը կարծես կրկնվում էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (23.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Selene-ը հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնի մոդերատոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.12.2007, 21:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •