User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հայաստանը միջուկային զենք ունի՞

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը միջուկային զենք ունի՞

    Երկու օր առաջ իսպանացի գործընկերս եկավ թե բա «Էդ ճի՞շտ ա, որ Հայաստանը միջուկային զենք ունի, նախկին վարչապետն ա հայտարարել»։ Ես էլ բանից բեխաբար «չէ հա դժվար»։ Հետո գուգլեցի տեսա Բագրատյանն ա եղել ասի լավ էլի մի բան մի տեղ բզտրել ա, փակեցի գնաց։ Նույն օրը ավելի ուշ արդեն Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձավ դրան որ պետք ա ստուգեն։ Պարզվում ա երեկ ՀՅԴ Արմեն Ռուստամյանը լրագրողների հարցերին սենց բազմիմաստ պատասխան ա տվել։

    «Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր ասենք հասանելի չլինել բոլորին, այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Հայաստանի առջեւ կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի համար վտանգավո՞ր չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանը միջուկային զենք ունի. Ռուստամյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ, թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում, կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության: Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսվել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ նաեւ թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջեւանում: Միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»
    http://armtimes.com/hy/read/85340

    Ի՞նչ կարծիքի եք։ ՈՒնե՞նք, թե՞ բլեֆ ենք անում յանի թուրքերին վախացնենք‎։ Եթե պարզվի ունենք կարո՞ղ ենք տակից դուրս գալ։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 12.05.2016, 14:53:

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագրատյանը կարծեմ ասում էր պետք է ստեղծենք։ Իմ համար միանշանակ բլեֆա, Հայաստանը տեխնոլոգիապես չէր կարա ստեղծեր, հազիվ կիսատ-պռատ անօդաչու ենք սկսել արտադրել, Ռուսաստանն էլ միանշանակ չի փոխանցել, երրորդ աղբյուրը կարար Իրանը լիներ, բայց իրանը 40 տարում իրա հանմար չկարաց ստեղծի։

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձև չի, հաստատ բլեֆ ա: Բայց որ ունենայինք, նենց կուրախանայի:

  4. #4
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հրանտ բագրատյանենց բախչեն ա պահած։

    Էն աբարանցու անեկդոտն ա, ասում ա՝ «ատոմային ռումբն ի՞նչ ա։
    Պատասխանում են՝ «շատ թանկա բան ա, չես կարողանա առնես։»
    Սա ասում ա՝ էրնեկ մի հատ ընկներ մեր հայաթը, տվյալ դեպքում բախչեն։

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ունենք, էս ա՝


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես համոզված եմ, որ ունենք, դեռ նախընտրական շրջանում, որ Բագրատյանը եկել էր վանաձորցի ընտրողների հետ հանդիպամն, հանդիպման գնացած չորս ընտրողներից մեկը ես էի, ու շատ բազմանշանակ բաներ ես ասում ինքը, անկապ տեղը չի խոսա էլի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (20.05.2016)

  8. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագրատյանի էս հայտարարություններին զուգահեռ Սեյրանն Օհանյանն ասում էր, որ մենք նենց զենքեր ունենք, որոնց մասին Ադրբեջանը կերազի: Սա ու ուրիշ բաներ ինձ ենթադրել ա տալիս, որ Բագրատյանի հայտարարությունները համաձայնեցված ա եղել իշխանության հետ: Ու ես դա համարում եմ պրիմիտիվ քաղաքականություն, չեղած բանով թշնամուն վախացնելը փորձելը: Էն տեսակի հարցերից ա, որ եթե տենց զենք ունենանք գրեթե սաղ աշխարհը կիմանար, Ադրբեջանը, ի տարբերություն մեզ՝ հստակ գիտի մեր ունենալ չունենալը: Էդ զենքը սարքել Հայաստանն իհարկե՛ կարող ա, եթե պատրաստ լինի տենց մի 3-5 միլիարդ դոլար տրամադրել ու դիմագրավել գերտերություններին: Բայց քանի որ ոչ էդ միլիարդներն ունենք, ոչ էլ են դիվանագետները, որ դիմագրավեն, Բագրատյանի կողմից հիմարություն ա էս մասին խոսելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագրատյանը փորձել է էնպես անել, որ ազերիների աչքը վախենա։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր լրատվությունը լուրեր տարածեց իբր թե մենք մեր ատոմայականի թափոնները փորձելու ենք լցնեն ազերիների գյուղերի եվ քաղաքների վրա ու երբ մերոնք մեր ուղղաթիռից մի քանի մեշոկ ալյուր շաղ տվեցին ազերիները գյուղերի վրա ոչխարները վախից սկսեցին փախչել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (20.05.2016)

  11. #9
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա չունենք ) Միջուկային զենքը դնել, կուխնյայում արտադրել՝ չենք կարող
    Նյութի աղբյուրը ` hraparak.am

    Փաստորեն ֆիզիկոսի ասելով համ ներուժը կա, համ էլ հումքը ունենք, բայց տեխնոլոգիա չունենք ու լիքը փող ա պետք:
    Վերջին խմբագրող՝ insider: 12.05.2016, 17:20:
    The Truth Is Out There

  12. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը ստորագրել ա միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը, երևի ցավոք սրտի։ Իսկ էս համաձայնագրի կատարման վրա ահավոր փիս վերահսկողություն ա։ Էս էն բացառիկ համաձանագրերից ա, որի նկատմամբ երկակի ստանդարտներ չեն գործում։ Խախտելու դեպքում փիս սանկցիաների տակ կընկնես, անկախ նրանից Հայաստան ես, թե ասենք Դանիա։

    Երկրորդ, միջուկային զենք ունենալու համար պետք ա գոնե մի անգամ փորձարկում արած լինես։ Էս նենց բան չի, որ ասես ունեմ, ու սաղ հավատան։ Նույն հաջողությամբ կարելի ա ասել մենք տիեզերագնացներ ենք ուղարկել Սատուրն։ Հայաստանը չի կարա նույնիսկ տեսականորեն փորձարկում իրականացնի, քանի որ իրա տարածքը փորձակման համար փոքր ա, իսկ օվկիանոս դուրս գալու ու չեզոք ջրերում փորձարկում անելու համար միջոցներ չունի։ Մնում ա սարքել ու ռեսկի փորձարկել Անկարայի վրա որը քիչ հավանական ա։

    Նենց որ, մնում ա մի տարբերակ, Հայաստանում կան խելքից դուրս հզոր գիտնականներ, որոնք տվել ու ամերիկացի, ռուս, ֆրանսիացի գիտնականներին անցել են, ու տնային պայմաններում միջուկային զենքի փորձարկում են իրականացրել ու հետո արսենալ են սարքել:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    melancholia (21.05.2016)

  14. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա, կա նաև մարտագլխիկը տեղ հասցնելու խնդիրը, սենց կոչված средство доставки ядерного оружия: Էս անտերը նենց բան ա, որ չես կարա ձեռով շպրտես, կամ դնես թնդանոթի մեջ ու կրակես թշնամու ուղղությամբ: Նենց որ, միջուկային զենքը ունենալը դեռ հարցի մի կողմն ա, անտերը Անկարա հասցնելու հարցը կա…

  15. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վաբշե, մենք ինչպես միշտ ազգովի մեգալոմանիայով ենք տառապում։ Առաջին աստղադիտարան, առաջին կոշիկ, ու եթե զենք, ապա միայն միջուկային: Հայաստանը առանց դրա էլ կարա իրան շատ լավ պաշտպանի, Ադրբեջանի մայրիկն էլ պետքն եղած պահին լացացնի, Թուրքիային էլ անդառնալի ու մեծ չափերի կորուստներ հասցնի, եթե պետք ա։ Պետք ա պարզապես երկիրը չթալանել, սաշիկ չունենալ, չստիպել որ սաղ արտագաղթեն, ու լինել կազմակերպված։

    Իսրայելը մինչև միջուկային զենք սարքելը արդեն բոլոր պետարազմներում հաղթել էր, չընդատվող պատերազմների պայմաններում բնակչության թիվը եռապատկել էր, տնտեսությունն էլ սարքել էր առաջնակարգ տնտեսություն, գիտության ու կրթության մակարդակն էլ հասցեր էր համաշխարհային լավագույն համակարգերի մակարդակին։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.05.2016), melancholia (21.05.2016), Mr. Annoying (12.05.2016), Արէա (12.05.2016), Նաիրուհի (14.05.2016)

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը ստորագրել ա միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը, երևի ցավոք սրտի։ Իսկ էս համաձայնագրի կատարման վրա ահավոր փիս վերահսկողություն ա։ Էս էն բացառիկ համաձանագրերից ա, որի նկատմամբ երկակի ստանդարտներ չեն գործում։ Խախտելու դեպքում փիս սանկցիաների տակ կընկնես, անկախ նրանից Հայաստան ես, թե ասենք Դանիա։

    Երկրորդ, միջուկային զենք ունենալու համար պետք ա գոնե մի անգամ փորձարկում արած լինես։ Էս նենց բան չի, որ ասես ունեմ, ու սաղ հավատան։ Նույն հաջողությամբ կարելի ա ասել մենք տիեզերագնացներ ենք ուղարկել Սատուրն։ Հայաստանը չի կարա նույնիսկ տեսականորեն փորձարկում իրականացնի, քանի որ իրա տարածքը փորձակման համար փոքր ա, իսկ օվկիանոս դուրս գալու ու չեզոք ջրերում փորձարկում անելու համար միջոցներ չունի։ Մնում ա սարքել ու ռեսկի փորձարկել Անկարայի վրա որը քիչ հավանական ա։

    Նենց որ, մնում ա մի տարբերակ, Հայաստանում կան խելքից դուրս հզոր գիտնականներ, որոնք տվել ու ամերիկացի, ռուս, ֆրանսիացի գիտնականներին անցել են, ու տնային պայմաններում միջուկային զենքի փորձարկում են իրականացրել ու հետո արսենալ են սարքել:
    Մի լավ մասնագետ վերջերս բացատրում էր, որ ներկայումս էնքան զարգացած են տեխնոլոգիաներն ու էնքան ճշգրիտ հաշվարկները, որ փորձարկելու կարիք չկա: Բայց հենց ինքն էլ բացատրում էր, որ Հայաստանը չէր կարող ունենալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (12.05.2016)

  19. #14
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    34
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակը ցույց կտա: Հավատանք, թե չհավատանք, երկու դեպքում էլ կարող ենք սխալվել: Համենայն դեպս դրա վրա չենք կարող դնել հույսերս պետք եղած ժամանակ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջուկային Ֆիզիկա
    Հեղինակ՝ Askalaf, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.10.2009, 19:08
  2. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46
  3. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29
  4. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •