User Tag List

Էջ 13 18-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Կինոսանտա 2

  1. #181
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիրքը շատ լավն ա, մենակ սկիզբն ա մի քիչ դժվար առաջ գնում, կինոն էլ ընտիր ա նկարահանած: Ես որ նայում էի, ինձ թվում էր՝ օպերատորն իմ աչքերով ա գիրքը կարդացել:
    Կինը, ավազը, տղամարդը... Մի հատ էլ ստեղ ասեմ. ռեվյուդ շատ լավն էր, Նաիրուհի

    Մի քիչ էլ մյուս նայածս կինոներից գրեմ. Էլլիի պատմությունը իմ տեսած սիրունագույն կինոներից մեկն ա: Իրանական կինոներից մենակ Երկնքի զավակներն էի նայել: Էդտեղ ծայրահեղ աղքատ շերտն ա ներկակացվում, էն որ քույր ու եղբայր ծակ կոշիկը հերթափոխով հագնում, դպրոց են գնում: Էդտեղ ներկայացված հենց մենակ կենցաղով լրիվ արդարացան իրանցիների վերաբերյալ ունեցածս ստերեոտիպերը: Դրա համար ես էլ մի պահ արհեստական ընդունեցի Էլլիի պատմությունում հերոսների ազատությունը, բայց դե ճիշտ ա, իրենք էն ավանդապաշտ, ազգային-ազատագրական խավից չէին: Դերասաններից ինձ ահավոր դուր չեկավ վերջում հայտնված կերպարի խաղը. արհեստական էր: Կարող էին էդ կերպարն էդպես անդեմ էլ թողնել:

    Մուստանգը
    շատ էի հավանել, ուզում էի, որ էս տարի հենց էս կինոն լավագույն արտասահմանյան ֆիլմի օսկարը տանի, բայց դե գրողին իրանց օսկարը, թող չտան, պահ: Դե կինոյի մասին արդեն լիքը գրել եք, էն րոպեանոց պահերը ես էլ էի գլխի ընկել, ու տատը լավ էլ տեղյակ էր: Արհավիրք:

    Քարկոծե՛ք ինձ, հետո էլ կախեք, որովհետև ինձ նայած կինո ա բաժին հասել ու ես դեռ չեմ գրել: ((
    In consiliis nostris fatum nostrum est.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.06.2016), մարիօ (10.06.2016), Ռուֆուս (08.06.2016)

  3. #182
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ավազուտների կինը» տարիներ առաջ սկսեցի կարդալ, էդպես էլ չկարողացա վերջացնել: Երևի շատ ջահել էի, խելքս չէր հասնում: Բայց երևի էլ երբեք ո՛չ փորձեմ կարդալ, ո՛չ փորձեմ կինոն նայել:

    Մի հետաքրքիր բան էլ «Արևածագից առաջի» մասին: Էդ կինոն իրա ֆորմատով, ամեն ինչով մի հատ նենց կինո ա, որ պիտի խելքս գնար դրա համար: Չեմ հասկանում՝ ինչու տենց էլ չսիրեցի: Ու երևի աշխարհում միակ մարդն եմ տենց:

  4. #183
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը

    Քարկոծե՛ք ինձ, հետո էլ կախեք, որովհետև ինձ նայած կինո ա բաժին հասել ու ես դեռ չեմ գրել: ((
    Ամպ, մոռացել էի ասեմ, որ քո ֆիլմը ուղարկած ակումբցին դրանից առաջ մի ֆիլմ էլ էր ուղարկել հետո փոխեց, դա ուղարկե՞մ, միգուցե հետաքրքրի, նայես։
    i wanted to destroy something beautiful

  5. #184
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ավազուտների կինը» տարիներ առաջ սկսեցի կարդալ, էդպես էլ չկարողացա վերջացնել: Երևի շատ ջահել էի, խելքս չէր հասնում: Բայց երևի էլ երբեք ո՛չ փորձեմ կարդալ, ո՛չ փորձեմ կինոն նայել:
    «Ավազուտների կինը» սկզբում անտանելի ա առաջ գնում, ես մի կերպ եմ հաղթահարել, հետո, որ դիալոգների մասն ա գալիս, թեթև գնում ա:

    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամպ, մոռացել էի ասեմ, որ քո ֆիլմը ուղարկած ակումբցին դրանից առաջ մի ֆիլմ էլ էր ուղարկել հետո փոխեց, դա ուղարկե՞մ, միգուցե հետաքրքրի, նայես։
    Ահա, մարիօ ջան, ուղարկի, կնայեմ, միանգամից երկուսի ռեվյուն էլ կգրեմ:
    In consiliis nostris fatum nostrum est.

  6. #185
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հետաքրքիր բան էլ «Արևածագից առաջի» մասին: Էդ կինոն իրա ֆորմատով, ամեն ինչով մի հատ նենց կինո ա, որ պիտի խելքս գնար դրա համար: Չեմ հասկանում՝ ինչու տենց էլ չսիրեցի: Ու երևի աշխարհում միակ մարդն եմ տենց:
    Մի հետաքրքիր բան էլ ես ասեմ․ էդ կինոյի հերոսուհին ինչ-որ նմանություն ունի քեզ հետ։ Քեզ ա հիշեցնում, ահագին մտածեցի, որ հասկանամ, թե ինչո՞վ։ Վերջը ժպիտի վրա կանգ առա, բայց վստահ չեմ ))) Կարող ա ուղղակի Վիեննայի պահով ենթագիտակցորեն քեզ հետ էր ասոցացվում )))
    Վերջին խմբագրող՝ John: 08.06.2016, 21:23:

  7. #186
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հետաքրքիր բան էլ ես ասեմ․ էդ կինոյի հերոսուհին ինչ-որ նմանություն ունի քեզ հետ։ Քեզ ա հիշեցնում, ահագին մտածեցի, որ հասկանամ, թե ինչո՞վ։ Վերջը ժպիտի վրա կանգ առա, բայց վստահ չեմ ))) Կարող ա ուղղակի Պրահայի պահով ենթագիտակցորեն քեզ հետ էր ասոցացվում )))
    Կարայի հանգիստ ես լինեի գնացքում գիրք կարդացող աղջիկը, բայց ես հաստատ չէի իջնի գնացքից, էդ ա տարբերությունը Եթե նենց ստացվեր, որ ես էլ Վիեննա գնալուց լինեի, դեմ չէի լինի տենց ֆռֆռալուն: Մնացածը՝ հը-ը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (08.06.2016)

  9. #187
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա դե նայեք, էլի, ձեր կինոները, գրեք։ Հավեսս տվել է կարծիքներ կարդալու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.06.2016), Ռուֆուս (10.06.2016), Տրիբուն (10.06.2016)

  11. #188
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Green Street Hooligans



    Գնացինք, ներկայացնելու եմ նենց ոնց ես եմ ընկալել առանց ֆուտբոլային թիմերի անունները հիշելու և գրելու
    Ֆիլմը տղայի մասին է ում հեռացնում են համալսարանից թմրանյութեր պահելու համար, որոնք իհարկե իրենը չէին:Կործանված ապագա, ամեն ինչ թվում ա ահավոր, չկա փախուստ դեպի Լոնդոն որտեղ ապրում է հերոսի քույրը իր ընտանիքով: Ահա և ասյտեղ սկսվում է ֆիլմի իրական գործողություններ:Մեթը հայտնվում ա իր անձի համար ամբողջովին նոր և անհասկանալի շրջապատում, որտեղ անգլիկան ֆուտբոլի հանդեպ սերը այնքան մեծ է, որ մարդիկ իրար են ծեծում(ես մինչև հիմա սա ընկալել չեմ կարողանում, ինչի խաղի համար իրար ծեծել ու հասցնել մահվան): Նոր ընկերները շատ բան են տալիս մեր հերոսին,ամբողջությամբ փոխելով նրա կյանքը: Վերջ ֆիլմի մասին ավել բան չեմ պատմում որ սպոյլեր չանեմ: Հա ավելացնեմ, որ կինոն սկսվում ա կռվով, ինչը իմ համար շոկային էր:
    Շատ լավն էր, շատ հավանեցի:Հենց նոր սկիզբն էի վերանայում ու հասկացա, որ ինքը իմ սիրելի ֆիլմերից մեկն ա լինելու: Դերասանական խաղը լավն էր, հումորը ևս, կռվի տեսարաններ սիրուն են, երաժշտությունը ընտիրություն: Եթե դեռ չեք տեսել, նայեք չեք ափսոսի: Հիմա էսքանը գնամ շարունակությունը նայեմ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.06.2016), John (10.06.2016), Mr. Annoying (10.06.2016), մարիօ (10.06.2016), Ռուֆուս (10.06.2016), Վոլտերա (10.06.2016), Տրիբուն (10.06.2016)

  13. #189
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակությունը լավը չի
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. #190
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Green Street Hooligans

    Շատ լավն էր, շատ հավանեցի:Հենց նոր սկիզբն էի վերանայում ու հասկացա, որ ինքը իմ սիրելի ֆիլմերից մեկն ա լինելու: Դերասանական խաղը լավն էր, հումորը ևս, կռվի տեսարաններ սիրուն են, երաժշտությունը ընտիրություն: Եթե դեռ չեք տեսել, նայեք չեք ափսոսի: Հիմա էսքանը գնամ շարունակությունը նայեմ
    Ես էս կինոն նայել եմ մի երեք տարի առաջ, երբ մի այլ կարգի տարված էի անգլիական ֆուտբոլային ակումբներից մեկով, նայում էի խաղերը, լրիվ ֆանատիզմ էր մոտս ու որ կինոյում էս կարգի ֆանատներ էի տեսել, հանգստացել էի, մտածում էի՝ ինչ լավ ա ես մենակ չեմ, մարդկանց կյանքում շատ ավելի լուրջ գժանոցներ են կատարվում ու էս կինոյի շնորհիվ եմ հասկացել ինչ-որ բան լրջով սիրելու կայֆը։ Էս տղերքը մինչև վերջին շունչը նվիրված են իրենց ակումբներին ու ահավոր նախանձելու երկրպագուներ են․ հիմա որ էլ արդեն ֆուտբոլ չեմ նայում, հիշում եմ, թե ինչ կայֆ էր ինչ-որ թիմի երկրպագու լինելը, իրենց հետ հաղթել ու պարտվելը, իրենց հետ ուրախանալ ու տխրելը, իրոք հասկանում եմ կինոյի հերոսներին։
    Շատ կայֆ ֆիլմ ա, անպայման խորհուրդ կտամ նայել ու ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին։
    i wanted to destroy something beautiful

  15. #191
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես բոլոր ֆիլմերը նայեցի էս ցանկից ու հիմա հանգիստ կարող եմ գրառում անել: Հիմնականում շատ լավ ֆիլմեր էին ընկել, ապրենք բոլոր սանտաներս: Ամենաշատը հավանել եմ Relatos salvajes-ը, Before Sunrise-ը, Hot Fuzz-ն ու Green Street Hooligans-ը: Ավազուտների կինը շատ ուժեղ սկսվեց, բայց աչքիս էն վերջին կես ժամը թուլացրել էին, զոռով եմ նայել, դե մեկ էլ ամենավերջին պահն էր ընտիր: In Darkness-ը էսօր առավոտը նայեցի, լավ ծանր ֆիլմ էր, վերջում էլ մի քիչ լացել եմ: The Great Beauty-ն սիրուն, խփնված ֆիլմ էր, բայց հերոսների դատարկ, բոհեմական կյանքը ինձ առանձնապես ոչինչ չասեց, գլխավոր հերոսն էլ շատ հակասական տիպ էր: Դե մեկ էլ Հիչքոքի ֆիլմը ամենաթույլերից էր, ողջ լիներ, վրան կջղայնանայի:
    Հիմա ինձ բաժին ընկած ֆիլմի մասին՝ The Kite Runner


    Թվականը- 2007
    Ռեժիսորը- Մարկ Ֆորստեր
    Ժանրը- Դրամա

    Երկու տղաների պատմություն է, որոնցից մեկը արիստոկրատ ընտանիքից ա, մյուսը՝ էդ ընտանիքում ծառայի կարգավիճակ ունի, բայց իրեն շատ լավ են վերաբերում էդ տանը: Դեպքերի հիմնական մասը Աֆղանստանում ա տեղի ունենում: Տղերքից մեկը՝ ոչ ծառան, փոքր տարիքից էլ գրելու հետ սեր ա ունենում, իսկ մեծ տարիքում արդեն կայուն գրող ա լինում: Նախքան Աֆղանստանից գնալը, ինքն ու էն ծառա-տղան շատ մոտ են լինում, ամբողջ օրը իրարից պոկ չեն գալիս, միասին օդապարուկ են թռցնում, որը էդ ժամանակ Քաբուլում էնքան տարածված ա լինում, որ նույնիսկ մրցույթներ են անցկացնում, ու իրենք միշտ հաղթողներից են լինում: Հետո դեպքերը միանգամից վատ ուղղությամբ են գնում, որովհետև պատերազմն էդտեղ ա հասնում, ընտանիքը տեղափոխվում ա, կյանքը խառնվում ա իրար: Մի խոսքով էլ չպատմեմ ավել բան:
    Ֆիլմի ամենասիրուն մասերը փոքր տարիքում էդ երկու երեխեքի հարաբերությունն ա իրար հետ, տղա երեխեքի հոգեբանության էն նուրբ պահերը լավ երևում են էս ֆիլմում: Սյուժեն, մանավանդ հետագա զարգացումները, մի քիչ պրիմիտիվ էին, ավելի ճիշտ՝ կանխատեսելի: Իսկ ասենք ծառա-տղայի երեխուն գտնելու, էն գազանների հետ կռիվ անելու պահերը մի քիչ կեղծ էին: Հա ի դեպ, էն որ ասում էին Աֆղանստանում տղա երեխեքին պարացնում են ու իրենց ուրիշ աչքով նայում, ֆիլմում էդ պահերից էլ կային: Դերասաններից մի քանիսի դեմքը նյարդերիս վրա ազդում էր, բայց դա էլ առանձնապես խնդիր չէր: Ֆիլմը շատ եմ հավանել, Սանտայիս մասին ենթադրություններ չունեմ, երևի բոլորն էլ կարային էս ֆիլմը ուղարկել: Օդապարուկը շատ լավ սիմվոլ էր ֆիլմում, ընդհանուր ֆիլմի գունավորումը մի քիչ սրթնած էր, բայց դե չէր կարա շատ վառ լինել, չէր սազի ֆիլմի բովանդակությանը:
    Ի դեպ, գրքի հիման վրա է նկարահանված, գրքի հեղինակն էլ Khaled Hosseini-նն է: Գիրքը վաղուց էի ուզում կարդալ, բայց դե որ սենց դասավորվեց, ոչինչ: Հնարավոր ա գիրքն էլ կարդամ մի օր:
    Սանտա ջան, ապրես
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.06.2016), John (10.06.2016), Mr. Annoying (10.06.2016), մարիօ (10.06.2016), Մուշու (10.06.2016), Նաիրուհի (10.06.2016), Նիկեա (12.06.2016), Ռուֆուս (10.06.2016), Տրիբուն (10.06.2016)

  17. #192
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,757
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Մթության մեջ»


    Ֆիլմը գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ Լեհաստանում։ Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքե։ Գլխավոր հերոսը՝ Լեոպոլդ Սոխան, աշխատում է քաղաքի ջրմուղ ծառայություններում՝ ընդհատակյա թունելներում։Հանգամանքների բերումով նա հանդիպում է մի խումբ հրեաների, որոնք իրենց կյանքի փրկության համար փորձում են ապաստարան գտնել հենց այդ թունելներում։ Սոխան իր ուժերի սահմաններում փորձում է օգնել նրանց՝ ապրելու այդ դաժան օրերը։

    Ֆիլմը ծանր էր ու երկար։ Պահ էր գալիս, որ ուզում էի անջատել ու գնալ քնելու։ Բայց ֆիլմը պահում էր էկրանի առաջ։ Դերասանական խաղը դուրս եկավ, հատկապես Սոխան ու Մունդեկը։
    Ֆիլմի որոշ պահեր նմանացրեցի «Метро» ֆիլմի մի երկու կադրերի հետ (Մետրոն ավելի ուշ է նկարահանվել)։

    Ռեվյու գրելուց ահագին հեռու մարդ եմ, դրա համար էսքանով բավարարվեք ու նայեք ֆիլմը

    Ինձ թվում է, իմ Սանտան Տրիբունն է։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (12.06.2016), Նիկեա (12.06.2016), Ռուֆուս (12.06.2016), Վոլտերա (12.06.2016), Տրիբուն (12.06.2016)

  19. #193
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Ինձ թվում է, իմ Սանտան Տրիբունն է։
    Նեա ․․․ ես էս կինոն չեմ էլ տեսել։ Ու դժվար էլ նայեմ։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.06.2016)

  21. #194
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ կինոպոիսկում նկարագրությունը կարդալուց հետո ասեցի ես էս չէի նայի։ Բայց Վերան ստիպված էր, ես էլ ձեռի հետ նայեցի (կոմպի դեմը նստած)։
    Վերան ճնշեց, որ հերոսը հրեաներին փողի դիմաց էր թաքցնում, բայց ակնհայտ էր, որ կապվելու էր հետները։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #195
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,757
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ, էս կինոյի մեջ սեքսը իմ համար շատ էր

    Վոլտերա, էս մասի համար ես լացե՞լ
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


Էջ 13 18-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 3
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 125
    Վերջինը: 06.02.2017, 19:15
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •