Բյուր, սպոյլեր թեգը հենց նրա համար ա, որ եթե ինչ որ մեկը դեռ չի նայել, չիմանա թե քրերից որ մեկին ինչ ա լինում։
Եթե թեման մենակ էդ ֆիլմին վերաբերեր, կասեի, դեռ չեմ նայել, չեմ մտնի, որ չիմանամ։ Բայց թեմայում լիքը ֆիլմեր են քննարկվում։
Հասկանում եմ, որ դետեկտիվ կամ տրիլլեր չի, որ մինչև վերջ սպասեմ բացահայտմանը, բայց առաջին հիշատակումից հետո առաջացած հետաքրքրությունն ու ֆիլմը դիտելու ցանկությունը լրիվ վերացան։
Եթե սպոյլեր թեգերից օգվելը դժվար ա, կարող էս պարզապես դեմից գրել, որ սյուժեն ես քննարկելու, ոչ թե օպերատորական աշխատանքը կամ դերասանական խաղը, ես էլ չեմ կարդա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, սփոյլեր թագը խանգարում ա նորմալ քննարկմանը: Դեմից գրելն էլ: Ես գործում եմ էդ թեգերը հորինողներին ինադու, որ նորմալ քննարկումը խոչընդոտում են: Ու էն համոզման եմ, որ ամեն մարդ ինքն ա որոշում ինչ կարդա, ինչ չէ, ինչպես գրողն էլ որոշում ա ինչ գրի, ինչ չէ: Մեկը ես էս թեմայում իմ չտեսած կինոներին վերաբերող քննարկումները չեմ կարդում (չնայած ի տարբերություն շատերի, առանձնապես սփոյլերաֆոբիա չունեմ): Պատճառներից մեկն էլ, որ սփոյլերների մասին չեմ զգուշացնում էն ա, որ սփոյլերի ու չսփոյլերի սահմանը շատ նուրբ ա ու հնարավոր չի սահմանել: Էն ա, մոլի կինոմանները կարան գան, դերասանական խաղի ու ռեժիսորական աշխատանքների մասին գրառումներն էլ սփոյլեր համարեն:
Իսկ առանց կարդալու ո՞նց ես գուշակում, թե որ ֆիլմի մասին ա գրառումը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Վերջապես դիտեցի ինձ բաժին հասած կինոն) Մինչև արևածագ (Before sunrise (1995)): Կյանք կինո էր։ Ու ո՞ նց եմ ես համարձակվել նայելու նախորդ երկու փորձերի ժամանակ կեսից քնելԹե ինչի մասին է ֆիլմը, ովքեր են դերասանները, ով է ռեժիսորը և այլ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ։
Ի՞նչը դուր եկավ ֆիլմում։ Ամեն ինչ։ Պարզ, անկեղծ, սիրուն։ Էդ էն ա, ինչ ես սիրում եմ։ Էն որ ոչ մի ավելորդ նախադասություն, ոչ մի չափազանցրած կամ կեղծ դրվագ։ Էդ մի գիշերը Վիեննայում իրենց հետ ապրում ես դիտելու ընթացքում։ Գիտեի, որ սիրուն է Վիեննան, բայց ֆիլմում ուղղակի հրաշք էր։ Խախա՜նդ, հանգի՜ստ։ Ու ինչ-որ հաճելի թախիծ պատեց իմ հոգուն))) Կակտուսի ստորագրությունը լավ բնորոշում է էս ֆիլմն ու ֆիլմից ստացված տպավորությունը`
Ամբողջ ֆիլմը երկխոսության վրա է հիմնված, ու, ես սիրեցի հերոսներին։ Ինձ հոգեհարազատ տպեր էին, մեկը մեկից կյանք։ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Շնորհակալ եմ Սանտայիցս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում պինդ կգրկեմ նրան՝ ի նշան երախտագիտության![]()
Cassiopeia (07.06.2016), Smokie (11.06.2016), Yellow Raven (07.06.2016), Աթեիստ (07.06.2016), Ամպ (08.06.2016), Անվերնագիր (07.06.2016), մարիօ (07.06.2016), Մուշու (07.06.2016), Նաիրուհի (07.06.2016), Ռուֆուս (07.06.2016), Վոլտերա (07.06.2016), Տրիբուն (07.06.2016)
John (07.06.2016)
10 տարի ա Before Sunrise-ը պիտի նայեմ, բայց տենց էլ հերթը չհասավՄոտակա ժամանակներս նայելու եմ:
Մարիամ, ասա ովքեր են մնացել, ով դեռ բան չեն գրել, սկսենք քարկոծելը![]()
I may be paranoid but no android!
Տրիբուն (07.06.2016)
Ես էդ կինոն չսիրեցիՍկզբի մասերը հեչ համոզիչ չեն: Երկխոսությունների մեծ մասում էլ մենակ տուֆտում են: Մի երկու բան, որ էդ կինոյից ինձ դուր ա էկել, մեկը տեղի ընտրությունն էր՝ Վիեննան: Որտև Վիեննան շատ տրանզիտ քաղաք ա, էնտեղի տուրիստները հիմնականում տենց մի քանի ժամվա մարդիկ են: Մեկ էլ դուրս էկավ, որ իրադարձությունները հունիսի 16-ին էին տեղի ունենում: Իսկ ավելի շատ չսիրեցի հատկապես երկրորդը նայելուց հետո: Ավելի շուտ, կերպարներին չսիրեցի: Ու քանի որ զգում ես, որ ռեժիսորը սիրում ա կերպարներին, մի տեսակ ներքին կոնֆլիկտ ա իմ մեջ առաջանում նաև ամբողջ ֆիլմի նկատմամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ