Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Դե նայի: Ես իմ կինոն ուղարկելիս երկու բան եմ հաշվի առել: Նախ ման եմ էկել, թե ակումբում ինչ կա էդ կինոյի մասին: Բացի «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեմայում ընդամենը մի անգամ արված գրառումից ուրիշ բան չեմ գտել, հետևաբար ակումբում առնվազն չի խոսվել էդ ֆիլմի մասին: Երկրորդ, ինձ ահավոր հետաքրքիր ա ակումբցիների կարծիքը, որովհետև էդ կինոն երբ տեսա, բավական անսպասելի ռեակցիա տվեցի: Այսինքն, ուզում եմ էլի կողքից «մերոնքական» մեկն էլ կարծիք հայտնի:
Հա, բան չասի, ամեն մեկն ընտրության իր չափանիշներն ունի, իմ գրառումն ուղղակի հուշում էր, որովհետև ինձ թվում է՝ անհետաքրքիր կլինի քննարկել ֆիլմ, որի մասին հազար անգամ խոսվել է ու լիքը քննարկվել։
Հ․Գ․ Բյուր քո ուղարկածը երևի քչերը նայած կլինեն, դու հանգիստ եղի, ասածս քոնին չէր վերաբերվում։