User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Կինոսանտա 2

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Բայց պատկերացնում եմ՝ երկար պրոցես ա լինելու՝ հաշվի առնելով, որ տեսած-չտեսածների փոխանակում ա լինելու:

  3. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել
    Հա, էդ ես էլ էի որոշել, կդնեմ, որ բոլորն էլ իմանան, թե ինչ ֆիլմեր են քննարկվելու։
    i wanted to destroy something beautiful

  4. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուխ, ինձ նենց կինո ա ընկել, որ վաղուցվանից պետք ա նայած լինեի, բայց չէր ստացվել, ամենասկիզբը կիսատ պռատ նայել եմ Ու ոնց որ թե գիտեմ ում ձեռի գործն ա սա
    I may be paranoid but no android!

  5. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուխ, ինձ նենց կինո ա ընկել, որ վաղուցվանից պետք ա նայած լինեի, բայց չէր ստացվել, ամենասկիզբը կիսատ պռատ նայել եմ Ու ոնց որ թե գիտեմ ում ձեռի գործն ա սա
    Նույնն էլ իմ դեպքում Շնորհակալություն Սանտայիս
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես դեռ սպասում եմ

  7. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մար, բա Էննայի՞ն ինչ ֆիլմ ա ընկել, ինքն էլ էր մասնակցում
    Blessed the poison which brings the end

  8. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մար, բա Էննայի՞ն ինչ ֆիլմ ա ընկել, ինքն էլ էր մասնակցում
    Ինքը ֆիլմ չէր ուղարկել, հետևաբար չի մասնակցում
    i wanted to destroy something beautiful

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (14.06.2016)

  10. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ ցանկ ա, վեց հատը տեսել եմ ու շատ ա դուրս եկել, երեք հատի մասին լսել եմ ու շատ եմ ուզում նայել ու մենակ մի հատ ա, որ ախմախ կինո ա

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  11. #10
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարամ ստամոքսիցս 1 գրամ դնեմ, որ Պաստեռնակը Ռուֆուսնա ուղարկել

  12. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ ցանկ ա, վեց հատը տեսել եմ ու շատ ա դուրս եկել, երեք հատի մասին լսել եմ ու շատ եմ ուզում նայել ու մենակ մի հատ ա, որ ախմախ կինո ա

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Պարզվեց 9 հատն եմ տեսել ու մենակ 4-ն ա, որ չեմ տեսել ու էդքանից մենակ երկուսն ա անծանոթ:

    Պաստեռնակն էլ ազնիվ խոսք ես չեմ ուղարկել, չնայած սկզբում հենց դա էի նախատեսել, բայց հետո ավելի կայֆ կինո հիշեցի
    I may be paranoid but no android!

  13. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի ես եմ առաջինը սկսելու՞

    The Cook, The Thief, His Wife and Her Lover



    Մի հատ շատ կարևոր զգուշացում, էս ֆիլմը հակացուցված է հղիներին, երեխաներին, թույլ նյարդեր ունեցող ու զզվող մարդկանց, ու ամենակարևորը ֆիլմի դիտելու ժամանակ հաց մի կերեք, թե չէ հետո նոթբուքը մաքրելը դժվար կլինի:

    Մի փոքր ռեժիսորի՝ Փիթր Գրինուեյի մասին: Գրինուեյի հետ որոշ չափով ծանոթ եմ: Մոտ տասը տարի առաջ երբ սկսեցի հետաքրքրվել արթ-հաուսով, ամեն տեղ Գրինուեյի անունն էր հայտնվում ու որոշեցի մի քանի ֆիլմ դիտել: Էս ֆիլմն էլ կար ցուցակում, բայց սրան հերթը չհասավ, չնայած սկզբի մի փոքր հատված դիտել էի, բայց չեմ հիշում ինչ-ինչ պատճառներով կիսատ թողեցի (շատ մեծ սխալ, որը հիմա վերջապես ուղղեցի): Գրինուեյից տեսածս մյուս ֆիլմերից առանձնապես հիացած չեմ, մի կողմից ընդունում եմ, որ իրոք ունիկալ ռեժիսոր է՝ Պազիլինիի, Ֆելլինիի, Փարաջանովի, Տարկովսկու հետ հավասար հարթության վրա, բայց միշտ ինչ-որ բան կար, որը խանգարում էր ամբողջությամբ վայելել իր ֆիլմերը:

    Գրինուեյի ֆիլմերը իմ համար էդքան ֆիլմ չեն հիշեցնում, ինչքան թատերական ներկայացման ու Վերածննդի դարաշրջանի կտավի համադրություն: Գրինուեյը ոճական հնարքների վարպետ է, հատուկ ուշադրություն է դարձնում լուսավորությանը, գույներին, տարածությանը, հագուստներին, դասական երաժշտությանը, շատ կադրերում եթե պաուզա սեղմես՝ կարծես Վերածննդի կտավ լինի՝ հսկայական տարածության մեջ փոքր մարդիկ: Գրինուեյը նաև կոնտրաստների վարպետ է՝ կարողանում է իրար հետ համադրել մերկությունն ու շքեղ կոստյումները, բնությունն ու ճարտարապետությունը, սեքսն ու մահը: Ես ինքս կնախընտրեի, որ Գրինուեյը ոչ բոլոր մարդկանց մերկացներ իր ֆիլմերում (իր համար կապ չունի դերասանը ջահել ա, երեխա, թե տատի-պապի, սիրուն ա, թե տգեղ, չաղ, թե նիհար, բոլորին անխտիր տկլորացնում ա), մեկ մեկ էլ մերկությունը հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանները, բայց միևնույնն է ի տարբերություն ասենք Լարս ֆոն Տրիերի, ամեն ինչ ճաշակով է անում, մտադրություն չունի դիտողին շոկ պատճառելու ու էդ ամենը վուլգարության չի վերածում:

    Հիմա անցնենք «Խոհարարը, Գողը, Նրա Կինը ու Կնոջ Սիրեկանը» ֆիլմին: Ֆիլմի հերոսներն են խոհարար Ռիչարդը, ով Լոնդոնի ամենահայտնի ֆրանսիական ռեստորանի շեֆ-խոհարարն է, գանգստեր Ալբերտ Սպիկան, ով վերին աստիճանի ագրեսիվ, տհաճ ու զզվելի անձնավորություն է, նրա կինը՝ Ջորջինան, ով դժվարությամբ հանդուրժում է ամուսնու մշտական վիրավորանքները ու Ջորջինայի սիրեկան Մայքլը՝ կրթված ու հանգիստ բնավորությամբ գրախանութի տերը:

    Ալբերտը իր ընկերների ու Ջորջինայի հետ ամեն օր ճաշում է իր ռեստորանում՝ Les Hollandaise-ում, որտեղ ամեն անգամ Ալբերտը աջ ու ձախ բոլորին վիրավորում է, սակայն վիրավորանքների մեծ մասը բաժին է ընկնում հենց Ջորջինային (կարելի է ասել ֆիլմի դիալոգների 90%-ը Ալբերտի մենախոսությունն է): Բոլորը ատում են Ալբերտին, թե իր մտերիմները, թե Ջորջինան, թե ռեստորանի անձնակազմը, բայց իմանալով Ալբերտի բռնի բնավորության մասին, ստիպված հանդուրժում են: Ջորջինան ռեստորանում ծանոթանում է մշտական հաճախորդներից մեկի՝ Մայքլի հետ ու հենց Ալբերտի քթի տակ ռեստորանի անձնակազմի ու հատկապես Ռիչարդի օգնությամբ սկսում է սիրով զբաղվել ռեստորանի տարբեր մասերում՝ զուգարանում, խոհանոցում, չուլանում և այլն: Բայց մի օր Ալբերտը իմանում է, որ Ջորջինան իրեն դավաճանում է, իսկ թե ինչ կատարվեց հետո ոչ միայն հուզիչ էր, այլ նաև բավականին զզվելի: Մի խոսքով չեմ ուզում սպոյլերներ անել, բայց ֆիլմի ամբողջ հանգուցալուծումը տանում է վերջին տխրահռչակ դրվագին ու լավ կլիներ հոգեբանորեն պատրաստված լինեիք ու սպասեիք անսպասելիին:

    Ֆիլմը դուրս շատ եկավ, ամեն ինչ ընտիր էր, դերասանները ու հատկապես Ջորջինայի դերը խաղացող Հելեն Միրրենը ու Ալբերտի դերակատարար Մայքլ Գեմբոնը հոյակապ էին: Սյուժեն իրոք համարձակ էր ու ունիկալ, ոճական հնարքները՝ արտակարգ (ասենք ռեստորանի ամեն մի հատվածը մի գույնի մեջ էր ու երբ դերասանները մի սենյակից մյուսն էին անցնում, հագուկապի ու մանր դետալների գույները փոխվում էին), երաժշտությունը արտակարգ լավն էր, Մայքլ Նայմենի այ էս գործին նույնիսկ ֆիլմի մասին լսելուց առաջ էի ծանոթ.



    Ու չնայած բավականին դաժան ու զզվելի տեսարանների, ֆիլմի հումորը տեղն էր ու լիքը խնդացել եմ:

    Մի խոսքով, եթե դուք հայ ավանդական բարքերի կողմնակից եք, էս ֆիլմը ձերը չի, բայց եթե համարձակություն ունեք նոր բան փորձելու, անպայման նայեք, շոկը երաշխավորում եմ

    Չգիտեմ ով է կինոսանտաս, սկզբում Բյուրի վրա էի կասկածում, որովհետև Ակումբում մենակ Բյուրի եղբայրն էր Գրինուեյի արվեստին ծանոթ, բայց հիմա իրոք չգիտեմ ով է սա ուղարկել: Հնարավոր ա, որ Սկեպտիկը լինի, կամ Ամպը, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ: Նույնիսկ մտածում եմ, որ կարելի ա ևս մեկ անգամ էս ֆիլմը նայել՝ զուտ մանր մունր դետալները նկատելու համար:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.05.2016), Աթեիստ (20.05.2016), Ամպ (08.06.2016), Անվերնագիր (20.05.2016), մարիօ (20.05.2016), Նաիրուհի (21.05.2016), Նիկեա (20.05.2016), Վոլտերա (20.05.2016), Տրիբուն (20.05.2016)

  15. #13
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր ռեժիսորի՝ Փիթր Գրինուեյի մասին: Գրինուեյի հետ որոշ չափով ծանոթ եմ: Մոտ տասը տարի առաջ երբ սկսեցի հետաքրքրվել արթ-հաուսով, ամեն տեղ Գրինուեյի անունն էր հայտնվում ու որոշեցի մի քանի ֆիլմ դիտել: Էս ֆիլմն էլ կար ցուցակում, բայց սրան հերթը չհասավ, չնայած սկզբի մի փոքր հատված դիտել էի, բայց չեմ հիշում ինչ-ինչ պատճառներով կիսատ թողեցի (շատ մեծ սխալ, որը հիմա վերջապես ուղղեցի): Գրինուեյից տեսածս մյուս ֆիլմերից առանձնապես հիացած չեմ, մի կողմից ընդունում եմ, որ իրոք ունիկալ ռեժիսոր է՝ Պազիլինիի, Ֆելլինիի, Փարաջանովի, Տարկովսկու հետ հավասար հարթության վրա, բայց միշտ ինչ-որ բան կար, որը խանգարում էր ամբողջությամբ վայելել իր ֆիլմերը:
    Գրինուեյի ֆիլմերը իմ համար էդքան ֆիլմ չեն հիշեցնում, ինչքան թատերական ներկայացման ու Վերածննդի դարաշրջանի կտավի համադրություն: Գրինուեյը ոճական հնարքների վարպետ է, հատուկ ուշադրություն է դարձնում լուսավորությանը, գույներին, տարածությանը, հագուստներին, դասական երաժշտությանը, շատ կադրերում եթե պաուզա սեղմես՝ կարծես Վերածննդի կտավ լինի՝ հսկայական տարածության մեջ փոքր մարդիկ: Գրինուեյը նաև կոնտրաստների վարպետ է՝ կարողանում է իրար հետ համադրել մերկությունն ու շքեղ կոստյումները, բնությունն ու ճարտարապետությունը, սեքսն ու մահը: Ես ինքս կնախընտրեի, որ Գրինուեյը ոչ բոլոր մարդկանց մերկացներ իր ֆիլմերում (իր համար կապ չունի դերասանը ջահել ա, երեխա, թե տատի-պապի, սիրուն ա, թե տգեղ, չաղ, թե նիհար, բոլորին անխտիր տկլորացնում ա), մեկ մեկ էլ մերկությունը հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանները, բայց միևնույնն է ի տարբերություն ասենք Լարս ֆոն Տրիերի, ամեն ինչ ճաշակով է անում, մտադրություն չունի դիտողին շոկ պատճառելու ու էդ ամենը վուլգարության չի վերածում:
    Ես էս ռեժիսորի մասին կյանքումս չէի լսել ու նույնիսկ որ թրեյլերը նայեցի դուրս չեկավ չգիտեմ ինչի, բայց քո գրածը հետաքրքիր էր, միգուցե նայեմ էլ:
    Ռուֆ, Թրիերն էլ ա ճաշակով անում բայց․ ամեն ինչ չէ, բայց անում ա
    Հա, մեկ էլ Սկեպտիկը չի մասնակցում, նենց որ չի կարա քո սանտան լինի
    i wanted to destroy something beautiful

  16. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ռեժիսորի մասին կյանքումս չէի լսել ու նույնիսկ որ թրեյլերը նայեցի դուրս չեկավ չգիտեմ ինչի, բայց քո գրածը հետաքրքիր էր, միգուցե նայեմ էլ:
    Ռուֆ, Թրիերն էլ ա ճաշակով անում բայց․ ամեն ինչ չէ, բայց անում ա
    Հա, մեկ էլ Սկեպտիկը չի մասնակցում, նենց որ չի կարա քո սանտան լինի
    Գրինուեյը չափից դուրս արտ-հաուս ա, դրա համար հայտնի չի, իր ֆիլմերի մեծ մասը իմ համար իսկական տանջանք ա նայելը, բայց The Cook, The Thief, His Wife and Her Lover-ը իր ամենախաղարկային ու ստանդարտ ֆիլմն ա: Ի դեպ իր ֆիլմերում լիքը հայտնի դերասաններ են խաղացել, էս ֆիլմում Գեմբոնն ա (Դամբլդորը), Հելեն Միրրենը, Tim Roth-ը, Pillow Book-ում Ewan McGregor-ն ա խաղում, Goltzius and the Pelican Company-ում F. Murray Abraham-ը կա, Nightwatching-ում Մարտին Ֆրիմենը, Baby of Macon-ում Ջուլիա Օրմոնդն ա ու Ralph Fiennes-ը: Բայց նայի, ինձ թվում ա սա դուրդ կգամ, իսկ մյուս ֆիլմերի համար գարանտիա չեմ տալիս

    Ես Թրիերից վերջինը Անտիքրիստոսն եմ տեսել ու ամբողջ հոգով ու սրտով ատում եմ էդ կինոն, Նիմֆոմանկային հերթ չի հասել:

    Վայ, Սկեպտիկը չկա՞, բա Woman in Dunes-ն ո՞վ ա ուղարկել Սկեպտի սիրած կինոն ա:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.05.2016, 21:52:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (20.05.2016), Վոլտերա (20.05.2016)

  18. #15
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի ես եմ առաջինը սկսելու՞

    The Cook, The Thief, His Wife and Her Lover



    Մի հատ շատ կարևոր զգուշացում, էս ֆիլմը հակացուցված է հղիներին, երեխաներին, թույլ նյարդեր ունեցող ու զզվող մարդկանց, ու ամենակարևորը ֆիլմի դիտելու ժամանակ հաց մի կերեք, թե չէ հետո նոթբուքը մաքրելը դժվար կլինի:
    Էն որ խորհուրդդ անտեսած նստել հաց էի ուտում նայելուց, լավ ա թեթև պրծանք:
    Զգացողությունները վերջն են, սենց վատ ինձ մեկ էլ Թրիեր նայելուց եմ զգացել: Էն որ չգիտես ինչ ես զգում, բայց ահավոր ա ու հավես միաժամանակ: Ինչ որ անդուր համ ա մնում բերանում ու հասկանում ես, որ դու սիրում ես էս կինոն:
    Շնորհակալ եմ քո սանտային լավ կինոյի համար:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (14.06.2016)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 3
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 125
    Վերջինը: 06.02.2017, 19:15
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •