Ես ահագին շուտ եմ նայել, կարողա հստակ չհիշեմ, բայց մի տեսարան կա․ հորեղբայրը ոնց որ աղջիկներից մեկի սենյակից ա դուրս գալիս, հետո որ փոքրը մտնում ա, էն մի քուրը շատ տարօրինակ, մուննաթ ու լացակումած ա լինում, հետո էլ սեղանի շուրջ նստած հայացքներ են փոխանակում հորեղբոր հետ, ես դրանից էի ջոկել։ Աղջիկների անունները չեմ հիշում, կներեք։
i wanted to destroy something beautiful
Ժող, զգո՞ւմ եք, որ սաղ կինոն պատմեցիք ։ՃՃՃ
Cassiopeia (06.06.2016), Նաիրուհի (07.06.2016)
Վոլտերա (06.06.2016)
Վոլտերա (06.06.2016)
Թուրքական ֆիլմեր եթե նունիսկ նայել եք, Ակումբում մի պատմեք։ Թշնամին կկարդա, կտենա մենք թուրքական ֆիլմեր ենք նայում, կուրախանա, կօգտագործի մեր դեմ․․․․
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.06.2016, 18:49:
Հոս, ստեղ ոչ մի բան չկա: Ու ընդհանրապես, լավ եմ անում, սփոյլ չսիրողներին ներվայնացնում եմ: Իմ ներվերի վրա էլ ազդում են մարդիկ, որոնք րոպեն մեկ հայտնվում ու ասում են՝ էսինչը սփոյլեցիր, էնինչը սփոյլեցիր: Չես սիրում սփոյլ, տեսնում ես մի կինո ա քննարկվում, որը կարող ա մի օր նայես, մի կարդա դրա մասին քննարկումները: Թե չէ «Մուստանգը հինգ որբացած թուրք աղջիկների մասին կինո ա» նախադասությունն էլ ա սփոյլ:
Լավ մի արա, ճիշտ արա
Այլ ֆունկցիա չուներ փաստորեն․ ընդունում ես, որ հատուկ ներվայնացնելու նպատակով ես գրել էդ նախադասությունը։
Մարդկանց հատուկ ներվայնացնելու կայֆը չեմ ջոգում։ Դե ամեն անգամ սփոյլի, որ համապատասխան մարդիկ ներվայնանան, տակը գրեն, որ սփույլ ա՝ դու էլ ներվայնանաս
բոլորը ներվային են, բոլորն օգտվում են ազատ արտահայտվելու իրավունքից ու դիտմամբ ներվայնացնում են մյուսներին։ Կայֆ
հ․գ․
ես չեմ ներվայնանում սփոյլերից, բայց որ հատուկ ես սփոյլում, կմտածեմ ներվայնացնել քեզ թե չէ![]()
Smokie (11.06.2016)
Բացարձակապես ներվայնացնելու համար չեմ գրել, այլ կոնկրետ վերլուծել եմ, որովհետև էդ կոնտրաստը հնարավոր ա, որ ոչ բոլորը նկատած լինեն: Ու հավանաբար ոչ բոլորն են նկատել, որովհետև ոմանք կարծում են, որ ինքնասպանության պատճառը բռնաբարությունն ա, ոչ թե չուզած մարդու հետ ամուսնանալը: Ուղղակի երբ որևէ կինոյի կամ գրքի մասին խոսում եմ, ինձ մեկ ա՝ ով ա կարդում, ով՝ չէ: Քննարկում եմ նենց, ոնց որ ինձ հարմար ա: Հանուն նրա, որ Հովսեփը դեռ չի նայել, բայց հատ-հատ սաղ գրառումները կարդում ա, ու կարող ա սփոյլվի, չպիտի սահմանափակեմ իմ քննարկման ձևը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ