Բարև ակո՜ւմբ։
Գիտեմ, որ ահագին շատ սպասեցիք էս թեմային, բայց վերջապես թամբալությունս մի կողմ եմ դնում ու սկսենք կինոսանտա 2-ը։
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև մայիսի 15-ը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի 15-ին իրենց առաջարկած ֆիլմի փոխարեն բոլորը ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց նվեր ֆիլմերն ու ռեվյու, կարծիքներ, մտքեր գրեն, ինչու չէ՝ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան:
Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի(ֆիլմի պոստերը, տեղեկատվություն հեղինակների, ռեժիսորի, դերասանական կազմի ու ռեյտինգների մասին ու կարծիք)։ Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք։
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է կինոսանտան կարող եք աչքի անցկացնել առաջին կինոսանտան
Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող:
Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար:
Էջանիշներ