User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Պայթյուն Երևանում...

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավտոբուսի մեջ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, բջջային հեռախոսի քարտ, որի բաժանորդի տանը պայթուցիչ սարքեր են հայտնաբերվել

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

    Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

    «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

    Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների և 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում ևս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։

    ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։

    Առգրավվել և հետազոտվում են դեպքի վայրում և թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

    Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Կատարվում են քննչական և օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ։

    Աղբյուր
    I may be paranoid but no android!

  2. #17
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին գիտելիք ասելով նկատի ունեմ սիրողական քիմիայով զբաղվողին, այսինքն՝ մարդուն, ով գիտի, թե քիմիական ռեակցիան ինչ ա, ոնց ա ընթանում, նիտրատացման ռեակցիան կոնկրետ ինչ ա ու ոնց կարելի ա երեք փուլով որևէ նյութի տրինիտրատ ստանալ, մի քիչ էլ լաբորատորիայում աշխատել գիտեն: Իմ շրջապատում լիքը տենց մարդիկ կան, որ էս տարրական գիտելիքներն ունեն: Էս ինստրուկցիաները կարդալով ես էլ կարամ անեմ (հեսա էլի կասի գլուխ ես գովում):

    Ու կոպիտ արտահայտությունների անցնելու փոխարեն մի քիչ լուրերը կարդա, իմացի՝ ինչ ազգականների մասին ա խոսքը: Ցավոք, քո տեսակետը դժվար ճշմարտությանը համապատասխանի, որովհետև ինչքան էլ հավանական ա, որ ռումբը նախապես են դրել, ամեն դեպքում մի քիչ տարօրինակ չի՞, որ պայթեցնողի հեռախոսն են հայտնաբերել ավտոբուսում: Իսկ զոհերից մեկի ինքնությունն էլ չեն կարողանում ճշտել, որովհետև դիակը լրիվ այլանդակված ա: Ու մի քիչ հավանական չի՞, որ հենց էդ անձի մոտ էլ էղել ա պայթուցիկը:
    Հա դե դու ինչ չես կարա անես?? Եթե հոգեկան էրեխեն անում ա ուրեմն դու կարաս ու կարաս։ Չեմ ասում դոկտոր պրոֆեսոր պիտի լինես բայց տրոտիլ պայթեցնելը հեշտ չի ու էն էլ հեռախոսի օգնությամբ։ Տարօրինակ բան չկա էնպեսա արել, որ զանգի հեռախոսին ու տրոտիլը պայթի։

  3. #18
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու կոպիտ արտահայտությունների անցնելու փոխարեն մի քիչ լուրերը կարդա, իմացի՝ ինչ ազգականների մասին ա խոսքը:
    Կոպիտ?? Էն ցուցակը մոտդ ա??

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե դու ինչ չես կարա անես?? Եթե հոգեկան էրեխեն անում ա ուրեմն դու կարաս ու կարաս։ Չեմ ասում դոկտոր պրոֆեսոր պիտի լինես բայց տրոտիլ պայթեցնելը հեշտ չի ու էն էլ հեռախոսի օգնությամբ։ Տարօրինակ բան չկա էնպեսա արել, որ զանգի հեռախոսին ու տրոտիլը պայթի։
    Ըհը, նորից միանգամից անձին ա կպնում Խորհուրդ. մի քիչ ուսումնասիրի, թե ովքեր են պսիխոպաթ, իրանց ուղեղը ոնց ա աշխատում: Խորհուրդ 2. մարդկանց մի նայի «էս կարա անի», «էն չի կարա անի» տեսանկյունից: Աշխարհի էրեսին չկա էնպիսի բան, որ եթե մեկն արել ա, ուրեմն երկրորդը չի կարա անի: Եթե մեկը տրոտիլ ստանում ա, երկրորդն ու երրորդն էլ կարա, առավելևս՝ նորից եմ ասում, դա ոչ թե տարիների կրթություն ա պահանջում, այլ քիմիական լաբում աշխատելու մինիմալ պատրաստվածություն: Պարապելով, մարզվելով, ուսումնասիրելով, կարդալով ցանկացած մարդ կարա ցանկացած բան անի:

    Ու մի բան էլ. հեռախոսի քարտի տիրոջ ինքնությունը պարզ ա, բնակարանն էլ հետազոտվել ա: Եթե կասկածներ չլինեին, որ ավտոբուսի տասներորդ անձն ինքն ա էղել, ինձ թվում ա՝ վաղուց արդեն հայտնաբերած ու ձերբակալած կլինեին:

  5. #20
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, նորից միանգամից անձին ա կպնում Խորհուրդ. մի քիչ ուսումնասիրի, թե ովքեր են պսիխոպաթ, իրանց ուղեղը ոնց ա աշխատում: Խորհուրդ 2. մարդկանց մի նայի «էս կարա անի», «էն չի կարա անի» տեսանկյունից: Աշխարհի էրեսին չկա էնպիսի բան, որ եթե մեկն արել ա, ուրեմն երկրորդը չի կարա անի: Եթե մեկը տրոտիլ ստանում ա, երկրորդն ու երրորդն էլ կարա, առավելևս՝ նորից եմ ասում, դա ոչ թե տարիների կրթություն ա պահանջում, այլ քիմիական լաբում աշխատելու մինիմալ պատրաստվածություն: Պարապելով, մարզվելով, ուսումնասիրելով, կարդալով ցանկացած մարդ կարա ցանկացած բան անի:

    Ու մի բան էլ. հեռախոսի քարտի տիրոջ ինքնությունը պարզ ա, բնակարանն էլ հետազոտվել ա: Եթե կասկածներ չլինեին, որ ավտոբուսի տասներորդ անձն ինքն ա էղել, ինձ թվում ա՝ վաղուց արդեն հայտնաբերած ու ձերբակալած կլինեին:
    Բյուր խի ես դու էսքան լավը???
    Արի ինձ մի բացատրի ով կարա եվ ով չի կարա։ Ցանկացած մարդ կարա անի, բայց էս դեպքերը ու մեկ էլ պայթյուն երեվանում?? Դեռ էսպիսի բան չէր եղել մեր երկրում եվ եզրակացնել, որ ընդամենը պսիխ էրեխայա?? Ու քանի որ դու էլ լուրեր կարդացած ես ուրեմն երկու անգամ դատվածի վրով տենց բան չէիր ասի։ Ես քո անձին չեմ կպել, դու ասացիր որ դու էլ կարաս անես, ես էլ ասում եմ Բյուր ջան քանի որ հոգեկան էրեխեն անումա ուրեմն դու էլ կանես, ոչ մի խմդիր չեմ տեսնում։

  6. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր խի ես դու էսքան լավը???
    Արի ինձ մի բացատրի ով կարա եվ ով չի կարա։ Ցանկացած մարդ կարա անի, բայց էս դեպքերը ու մեկ էլ պայթյուն երեվանում?? Դեռ էսպիսի բան չէր եղել մեր երկրում եվ եզրակացնել, որ ընդամենը պսիխ էրեխայա?? Ու քանի որ դու էլ լուրեր կարդացած ես ուրեմն երկու անգամ դատվածի վրով տենց բան չէիր ասի։ Ես քո անձին չեմ կպել, դու ասացիր որ դու էլ կարաս անես, ես էլ ասում եմ Բյուր ջան քանի որ հոգեկան էրեխեն անումա ուրեմն դու էլ կանես, ոչ մի խմդիր չեմ տեսնում։
    Կարծում եմ՝ պատահականություն ա, որ համընկել ա: Սենց դեպք չէր էղել, բայց սպանություններ հա էլ լինում են: Սա էլ նայի որպես սպանություն: Գիտե՞ս ինչու եմ ահաբեկչության վարկածը բացառում:
    1. Ահաբեկչությունը սովորաբար մարդաշատ տեղերում են անում ու օրը ցերեկով, ոչ թե տասը հոգանոց ավտոբուսում, որ հնարավորինս շատ մարդ տուժի:
    2. Ահաբեկչություն անողները չեն թաքնվում: Ոստիկանությունը կարիք չունի բացահայտելու ով ա արել, որովհետև ժամեր անց ահաբեկչություն կատարած խմբավորումը հայտարարություն ա տարածում ու ասում, որ ինքն ա արել, ձեռի հետ էլ պահանջներ ներկայացնում:

  7. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ահաբեկչություն անողները չեն թաքնվում: Ոստիկանությունը կարիք չունի բացահայտելու ով ա արել, որովհետև ժամեր անց ահաբեկչություն կատարած խմբավորումը հայտարարություն ա տարածում ու ասում, որ ինքն ա արել, ձեռի հետ էլ պահանջներ ներկայացնում:
    Բյուր, բայց հեչ պարտադիր չի, որ ահաբեկչությունը ինչ-որ խմբավորում անի, անհատն էլ կարող ա ահաբեկիչ լինի ու միայնակ գործի: Ոնց որ օրինակ Բրեյվիկը:
    I may be paranoid but no android!

  8. #23
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ պատահականություն ա, որ համընկել ա: Սենց դեպք չէր էղել, բայց սպանություններ հա էլ լինում են: Սա էլ նայի որպես սպանություն: Գիտե՞ս ինչու եմ ահաբեկչության վարկածը բացառում:
    1. Ահաբեկչությունը սովորաբար մարդաշատ տեղերում են անում ու օրը ցերեկով, ոչ թե տասը հոգանոց ավտոբուսում, որ հնարավորինս շատ մարդ տուժի:
    2. Ահաբեկչություն անողները չեն թաքնվում: Ոստիկանությունը կարիք չունի բացահայտելու ով ա արել, որովհետև ժամեր անց ահաբեկչություն կատարած խմբավորումը հայտարարություն ա տարածում ու ասում, որ ինքն ա արել, ձեռի հետ էլ պահանջներ ներկայացնում:
    Առաջին կետի հետ բացարձակ համաձայն եմ ու թե խի ավտոբուսում եվ խի ընդամենը ֆուգաս??? Էդ հարցերի պատասխանը կիմանանք հետո։
    Ես չեմ հավատում, որ ինքն իրեն պայթեցրել է, վստահ եմ որ զանգել ա հեռախոսին ու պայթյուն ա տեղի ունեցել, իսկ դա ամեն մեկի խելքի բանը չի(քեզ նկատի չունեմ դու հաստատ կարաս սարքես)։ Իսկ եթե ասեն, որ պայթեցնողը մահացածն ա ուրեմն էս լրիվ ուրիշ թեմայա։

  9. #24
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղած ինֆոն դեռ շատ կցկտուր ա, բայց դրանից կարելի ա ենթադրել, որ կա՛մ էդ տականքն ա ավտոբուսում եղել, պայթուցիկ ա տեղափոխել ու ինչ-որ բանից պայթել ա, գուցե` պատահաբար, կա՛մ էլ եղել ա դետոնատոր, էդ հեռախոսի քարտը եղել ա դրա մեջ` հեռակառավարման համար:

    Ուղղակի չգիտեմ, նորություններում չի գրած, որ հեռախոս են գտել, գրած ա` քարտ: Եթե ինքն ա եղել ավտոբուսում ու պայթել ա, ինչքանո՞վ էր հավանական, որ քարտը հեռախոսի մեջից դուրս թռներ, տենց առանձին գտնեին:

    Չգիտեմ, մյուս կողմից էլ ահաբեկչությունն ա քիչ հավանական թվում տենց ոչ պիկ ժամի ու կիսադատարկ ավտոբուսում:

    Եթե անճանաչելի դիակը էդ քարտի տերն ա, ԴՆԹ անալիզով շատ չի տեւի պարզելը, հուսամ:

  10. #25
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրոտիլը պատահական չի պայթում, դաժե եթե զենքով կրակես վրան կարող ա չպայթի այսինքն շատ հավանական ա որ չի պայթի։
    Բայց խի հավանական չի? Հզոր հարվածող ջերմային ալիք ա առաջացրել ու հեռախոսը կտոր կտոր ա եղել։

  11. #26
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրոտիլը պատահական չի պայթում, դաժե եթե զենքով կրակես վրան կարող ա չպայթի այսինքն շատ հավանական ա որ չի պայթի։
    Բայց խի հավանական չի? Հզոր հարվածող ջերմային ալիք ա առաջացրել ու հեռախոսը կտոր կտոր ա եղել։
    Չգիտեմ, իմ ենթադրությունն ա, որ ավելի հավանական ա էդ դեպքում ցխած հեռախոս գտնեին, քան առանձին քարտ:
    Բայց չեմ շտապում ինչ-որ բան եզրակացնել:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (26.04.2016)

  13. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, ես լուրերը չեմ հասկանում: Ազգականներին պայթեցնելու մասին պաշտոնական բա՞ն կա:

    Եթե մարդը տեղափոխել ա էդ անտերը, որ ազգականներին տրաքացնի, բայց ճամփին սխալմամբ տրաքել ա, որտեղի՞ց ա հայտնի, որ ուզում էր ազգականներին տրաքացներ:

    Եթե ինքը ավտոբուսի մեջ չի եղել ու հեռահար ա տրաքացրել, ինքը չի տրաքել, ուրեմն ազգականներին չէր ուզում տրաքացներ:

    Ինչ-որ մի բան իրար չի կպնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (27.04.2016)

  15. #28
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ես լուրերը չեմ հասկանում: Ազգականներին պայթեցնելու մասին պաշտոնական բա՞ն կա:

    Եթե մարդը տեղափոխել ա էդ անտերը, որ ազգականներին տրաքացնի, բայց ճամփին սխալմամբ տրաքել ա, որտեղի՞ց ա հայտնի, որ ուզում էր ազգականներին տրաքացներ:

    Եթե ինքը ավտոբուսի մեջ չի եղել ու հեռահար ա տրաքացրել, ինքը չի տրաքել, ուրեմն ազգականներին չէր ուզում տրաքացներ:

    Ինչ-որ մի բան իրար չի կպնում:
    Գրել էին պայթուցիկը տեխափոխելա, որ մորը պայթեցնի ու պատահաբար տրոտիլը պայթելա։

  16. #29
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞նց կարար գնար մորը տրաքացնելու ու բոմբը միամիտ տրաքեր, եթե տուժածներից մեկը ասում ա, որ ավտոբուսը հոսանքազրկվեց, մառախուղ եղավ ու նոր բոմբը տրաքեց: https://youtu.be/u24m8Ttp94k?t=2m32s

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (26.04.2016)

  18. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրել էին պայթուցիկը տեխափոխելա, որ մորը պայթեցնի ու պատահաբար տրոտիլը պայթելա։
    Բռատ, եթե էդ մարդը մեռել ա, որտեղի՞ց են իմացել, որ գնում էր մորը տրաքացներ։ Թե՞ զանգել էր,ասել էր «մամ, տունը լռվի,տրոտիլը վեկալել եմ, ավտոբուսով գալիս եմ»։ Կարող ա մարդն ինքն իրՆ էր ուզել տրաքացներ։ Եթե մարղը մեռած ա, ո՞նց են իմացել իրա մոտիվացիան։ Տնեցիքի հետ վիճած լինելը դեռ չի նշանակում, որ պիտի անպայման գնար տրաքացներ, մանավանդ որ մորը սպանելու ավելի անաղմուկ տարբերակ գտնելը հեշտ ա։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ահաբեկչական պայթյուն «Դոմոդեդովոյում»
    Հեղինակ՝ Universe, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.01.2011, 18:57
  2. Մակարևիչը Երևանում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2009, 00:24
  3. Գրառումներ: 38
    Վերջինը: 28.05.2009, 23:33
  4. Պայթյուն... կրկին պայթյուն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •