Այս թեման բացել եմ ոչ այն պատճառով, որ ծավալվի բուռն քննարկում, ուզում եմ կիսվել հոգեբանության շուրջ իմ այն բացահայտումներով, որոնք կյանքի պրոցեսում տեղի են ունենում, բանականաբար սիրով կլսեմ կարծիքներ եվ չեմ բացառում, նաեւ, քննարկումը:
Ինձ թվում է կյանքի պրոցեսում, մարդը ինքն է ստեղծում իր դրախտը կամ դժոխքը:
Քույրս 2 տարի առաջ մի շուն որդեգրեց, սա մի լքված ձագուկ էր, որը բախտի բերմամբ հայտնվել էր դինգո թիմում, անհրաժեշտ էր ժամանակավոր կացարան, մինչեւ կհայտնվեր նա ով կվերցներ շանը մշտական խնամակալության: Քույրս ձագուկին վերցրեց ժամանակավոր, բայց էտպես էլ ձագուկը մնաց մեզ մոտ: Ինչպես մարդիկ, էնպես էլ շները շատ տարբեր են իրենց բնավորությամբ: Պարզվեց, որ շունիկը շատ վախկոտ է: Շրջապատող աշխարհում ամեն ինչ նրա համար սպառնալիք է:
Նրա մոտ զգայունությունը ու վախի զգացողությունը չափազանց սրված է: Հատկապես ուժեղ վախենում է երեխաներից, պաշտպանվելու համար սկսում է նրանց վրա հարձակվել եւ հաչալ, բայց երբեք չի կծում: Համաձայն Ցեզար Միլանոյի վարժեցման մեթոդի հնարավոր չի շանը վարժեցնել ընտանիքից դուրս: Վարժեցնելու նպատակով Ցեզքար Միլանոն ոչ թե շանը վերցնում տանում է վարժեցման հատուկ կացարան, այլ հենց ինքն է գնում տվյալ բնակարան ու սկսում աշխատել ոչ միայն շան հետ, այլ, նաեւ ընտանիքի անդամների հետ: Եթե շունը ունի սովորություն ամեն ինչը ընկալել որպես սպառնալիք, ապա պետք է որպեսզի նրա ուղեղը ձեռք բերի ընկալման նոր հմտություն:
Շատ հետաքրքիր պրոցես է տեղի ունենում: Շան հետ աշխատանքը շատ ՀԶՈՐ հոգեթերապեւտիկ մեթոդ է, որը անգնահատելի է հենց վարժեցնողի համար եվ խիստ դրական է ազդում:
Խնդիրը հետեւյալն է, շան հետ զբոսնելու ընթացքում պետք է ընտրել մեթոդ որը կօգնի կառավարել շան՝ ամեն ինչը որպես սպառնալիք ընկալելու սովորությունը: Դա կարող է լինել փոքրիկ հարվածը, կամ ինչ որ սուր ձայն, ամեն անգամ երբ նա փորձում է հարձակվել ու հաչալ անցորդների վրա պետք է կիրառել մեթոդը եվ զսպել: Քանի որ իմ շունը բավական զգայուն է, պարզապես, ոտքով ուժեղ հարվածը գետնին լրիվ բավարար է: Ամեն անգամ երբ զսպում ես շան՝ ամեն ինչը չափազանցնելու սովորությունը, հասկանում ես, որ առաջի հերթին օգնում ես հենց ինքդ քեզ:
Մենք բոլորս, շատ հաճախ, ինքներս մեզ, մեր մտքերով տեռորի ենք ենթարկում: Շորջապատող աշխարհում գոյություն չունի կայուն ստաբիլ անվտանգություն: Ամեն ինչ շարժման ու փոփոխման մեջ է: Մենք չենք կարող կառավարել կյանքի ընթացքը, կա՝ սկիզբ, կա՝ վերջ, կա ծնունդ, կա՝ մահ: Միակ բանը, որը մեր տրամադրության տակ է, դա մեր ազատ կամքն է, մենք ինքներս ենք կամովի ընտրում մեր վերաբերմունքը: Մենք ինքներս ենք որոշում թե ինչպես ընդունենք, ինչպես ընկալենք այս կամ այն իրադարձությունը: Եվ եթե մենք չենք ուզում շատ տառապել, պետք է ձեւավորենք հմտություն գտնել ամեն ինչի մեջ դրականը, ազատվել ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից:
Իսկ դրա համար պետք է ուղեղը վարժեցնել:
Էջանիշներ