User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Մտորումներ հոգեբանության շուրջ

  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտորումներ հոգեբանության շուրջ

    Այս թեման բացել եմ ոչ այն պատճառով, որ ծավալվի բուռն քննարկում, ուզում եմ կիսվել հոգեբանության շուրջ իմ այն բացահայտումներով, որոնք կյանքի պրոցեսում տեղի են ունենում, բանականաբար սիրով կլսեմ կարծիքներ եվ չեմ բացառում, նաեւ, քննարկումը:


    Ինձ թվում է կյանքի պրոցեսում, մարդը ինքն է ստեղծում իր դրախտը կամ դժոխքը:
    Քույրս 2 տարի առաջ մի շուն որդեգրեց, սա մի լքված ձագուկ էր, որը բախտի բերմամբ հայտնվել էր դինգո թիմում, անհրաժեշտ էր ժամանակավոր կացարան, մինչեւ կհայտնվեր նա ով կվերցներ շանը մշտական խնամակալության: Քույրս ձագուկին վերցրեց ժամանակավոր, բայց էտպես էլ ձագուկը մնաց մեզ մոտ: Ինչպես մարդիկ, էնպես էլ շները շատ տարբեր են իրենց բնավորությամբ: Պարզվեց, որ շունիկը շատ վախկոտ է: Շրջապատող աշխարհում ամեն ինչ նրա համար սպառնալիք է:

    Նրա մոտ զգայունությունը ու վախի զգացողությունը չափազանց սրված է: Հատկապես ուժեղ վախենում է երեխաներից, պաշտպանվելու համար սկսում է նրանց վրա հարձակվել եւ հաչալ, բայց երբեք չի կծում: Համաձայն Ցեզար Միլանոյի վարժեցման մեթոդի հնարավոր չի շանը վարժեցնել ընտանիքից դուրս: Վարժեցնելու նպատակով Ցեզքար Միլանոն ոչ թե շանը վերցնում տանում է վարժեցման հատուկ կացարան, այլ հենց ինքն է գնում տվյալ բնակարան ու սկսում աշխատել ոչ միայն շան հետ, այլ, նաեւ ընտանիքի անդամների հետ: Եթե շունը ունի սովորություն ամեն ինչը ընկալել որպես սպառնալիք, ապա պետք է որպեսզի նրա ուղեղը ձեռք բերի ընկալման նոր հմտություն:
    Շատ հետաքրքիր պրոցես է տեղի ունենում: Շան հետ աշխատանքը շատ ՀԶՈՐ հոգեթերապեւտիկ մեթոդ է, որը անգնահատելի է հենց վարժեցնողի համար եվ խիստ դրական է ազդում:
    Խնդիրը հետեւյալն է, շան հետ զբոսնելու ընթացքում պետք է ընտրել մեթոդ որը կօգնի կառավարել շան՝ ամեն ինչը որպես սպառնալիք ընկալելու սովորությունը: Դա կարող է լինել փոքրիկ հարվածը, կամ ինչ որ սուր ձայն, ամեն անգամ երբ նա փորձում է հարձակվել ու հաչալ անցորդների վրա պետք է կիրառել մեթոդը եվ զսպել: Քանի որ իմ շունը բավական զգայուն է, պարզապես, ոտքով ուժեղ հարվածը գետնին լրիվ բավարար է: Ամեն անգամ երբ զսպում ես շան՝ ամեն ինչը չափազանցնելու սովորությունը, հասկանում ես, որ առաջի հերթին օգնում ես հենց ինքդ քեզ:
    Մենք բոլորս, շատ հաճախ, ինքներս մեզ, մեր մտքերով տեռորի ենք ենթարկում: Շորջապատող աշխարհում գոյություն չունի կայուն ստաբիլ անվտանգություն: Ամեն ինչ շարժման ու փոփոխման մեջ է: Մենք չենք կարող կառավարել կյանքի ընթացքը, կա՝ սկիզբ, կա՝ վերջ, կա ծնունդ, կա՝ մահ: Միակ բանը, որը մեր տրամադրության տակ է, դա մեր ազատ կամքն է, մենք ինքներս ենք կամովի ընտրում մեր վերաբերմունքը: Մենք ինքներս ենք որոշում թե ինչպես ընդունենք, ինչպես ընկալենք այս կամ այն իրադարձությունը: Եվ եթե մենք չենք ուզում շատ տառապել, պետք է ձեւավորենք հմտություն գտնել ամեն ինչի մեջ դրականը, ազատվել ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից:

    Իսկ դրա համար պետք է ուղեղը վարժեցնել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.04.2016), Sambitbaba (18.04.2016)

  3. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,726
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն լավ թեմայի համար Չամիչ ջան

    Եվ եթե մենք չենք ուզում շատ տառապել, պետք է ձեւավորենք հմտություն գտնել ամեն ինչի մեջ դրականը, ազատվել ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից:
    Որպես հոգեբանությանն ինձնից ավելի ծանոթ-ուսումնասիրած մարդ, խնդրում եմ մի քիչ ավելի «բացված» գրես էս միտքը։ Ու հատկապես հետաքրքիր է, թե ի՞նչ մեխանիզմներ կան/գիտես/կիրառել ես/արդյունավետ են ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից ազատվելու համար։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (19.04.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն լավ թեմայի համար Չամիչ ջան



    Որպես հոգեբանությանն ինձնից ավելի ծանոթ-ուսումնասիրած մարդ, խնդրում եմ մի քիչ ավելի «բացված» գրես էս միտքը։ Ու հատկապես հետաքրքիր է, թե ի՞նչ մեխանիզմներ կան/գիտես/կիրառել ես/արդյունավետ են ամեն ինչ դրամատիզացնելու գենետիկորեն ժառանգված դեպրեսիվ հակումից ազատվելու համար։
    Մեխանիզմները շաաաաատ շատ են: Անվերջ կարելի է գրել դրանց մասին:
    Բայց ամեն մարդ անցնում է կյանքի իր դպրոցը, այն մեխանիզմը, որը կյանքի այս էտապում հարմար է ինձ համար մեկ ուրիշի համար կարող է անհասկանալի ու ոչ նպաստավոր լինել: Դրա համար, շատ հաճախ հոգեբանների հետ աշխատանքը մարդկանց ոչ մի օգուտ չի տալիս: Եվ միայն քո ենթագիտակցությունը կարող է ճիշտ հուշել թե քեզ ինչ է պետք: Դրա համար անհրաժեշտ է մշտապես աշխատել ենթագիտակցության հետ: Դա ինչպես գիտենք արվում է քնաթաթախ վիճակում, հիմնականում քնելուց առաջ, պետք է դիմել ենթագիտակցությանը: Նախ պետք է հիշեցնել, որ դու ունես հզոր ենթագիտակցություն, գոյություն ունեն ցանկացած հարցի ճշգրիտ պատասխաններ եվ ցանկացած խնդրի լուծումներ: Հետո պետք է դիմել ենթագիտակցությանը: Սիրելի ենթագիտակցություն խնդրում եմ օգնել ինձ գտնել տվյալ հարցի պատասխանը կամ տվյալ խնդրի լուծման ճանապարհը: Ամեն օր քնելուց առաջ պետք է նույնը կրկնել: Օրվա ընթացքում պետք է մշտապես զգոն լինել, տրամադրված լինել, որ կյանքը նպաստում է խնդրի դրական լուծմանը, կյանքը պատրաստ է քեզ տրամադրել հուշումներ: Պետք է ճանտեսել մղումները, եթե ասենք թե քայլում ես ու քո ներսում ինչ որ սպոնտան ցանկություն առաջացավ, ասենք թե գնալ բուսաբանական այգի, կամ կենդանաբանական այգի, կամ գնալ ու տեսնել քո ընկերոջը, կամ միացնել ու ինչ որ երաժշտություն լսել, հազար ու մի բան, պետք է գնալ ընդառաջ էտ ներքին մղումին, քանի որ հենց այդ մղումը կարող է օգնել, որ մտքերի ձեւով տրվեն պատասխաններ:
    Մի կարեւոր խորհուրդ եմ ուզում տալ, որը ինձ թվում է կարող է օգտակար լինել բոլորին:

    Ես սիրում եմ մեր հայկական վանքերը ու եկեղեցի շատ հաճախ եմ գնում: Հատկապես հաճախ այցելում էի Հունվար ամսին երբ ծանրաբեռնված չէի: Մեր համայնքի եկեղեցի մի թշվառ կին է այցելում, ապրում է մոր հետ, ամուսնացած չէ, ոչ կարգին հագնելու բան ունի, ոչ ուտելու, ժամերգության ժամանակ գալիս էր եկեղեցի որ մի փոքր տաքանար, տեսա որ գլխին մի հնամաշ անշուք գլխարկ է: Հանկարծ մտքովս անցավ իսկ ի՞նչ կլինի եթե իմ սիրած գլխարկը հանեմ ու նվիրեմ էտ կնոջը: Էն գլխարկը որը տվյալ պահին կրում էի, շատ էի սիրում, գիտեի, որ էտ գլխարկից էլ չեմ ճարի, բայց որոշեցի հենց էտպես էլ անել, մոտեցա ու առաջարկեցի նվիրել իմ գլխարկը: Նա սկզբում զարմացավ հետո սիրով ընդունեց նվերը: Էտ պահին ես զգացի, որ մարդու կյանքը բախկացած է տարատեսակ կախվածություններից, կուտակելու մոլուցքը հատկապես մեր երկրում հասել է հիվանդագին չափերի: Ձեռք բերել գոլդ համարներ, ձեռք բերել ամենաշքեղ հեռախոսը, եվ այլն.... Ու երբ դու տալիս ես այն ինչը քեզ համար թանկ է, միայն էտ ժամանակ ես հասկանում, որ իսկական երջանկությունը անպայմանական երջանկությունն է:

    Կարո՞ղ եք ձեր թանկարժեք հեռախոսը նվիրել նրան ով դրա կարիքը ունի: Եթե իհարկե ունեք թանկարժեք հեռախոս:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.04.2016), Sambitbaba (19.04.2016), Ուլուանա (19.04.2016)

  7. #4
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպրեսիվ վիճակը բացասական է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, խիստ սահմանափակում է: Եթե հաշվի առնենք, որ մեր ազգը խրոնիկ դեպրեսիվ վիճակում է հասկանալի է դառնում թե ինչի մեր տնտեսական զարգացումը ոչ մի կերպ առաջ չի գնում, աճ չի արձանագրում: Ծիծաղը, ժպիտը, ուրախությունը ուղեղի աշխատանքը բարելավում են, օգնում ուղեղին ծնել դրական մտքեր, ստեղծագործ իդեաներ:

    Էլ չեմ խոսում էն մասին, որ շատ շատերը նվնվալուց ու տառապելուց հաճույք են ստանում:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 20.04.2016, 19:02:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեպրեսիվ վիճակը բացասական է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, խիստ սահմանափակում է: Եթե հաշվի առնենք, որ մեր ազգը խրոնիկ դեպրեսիվ վիճակում է հասկանալի է դառնում թե ինչի մեր տնտեսական զարգացումը ոչ մի կերպ առաջ չի գնում, աճ չի արձանագրում: Ծիծաղը, ժպիտը, ուրախությունը ուղեղի աշխատանքը բարելավում են, օգնում ուղեղին ծնել դրական մտքեր, ստեղծագործ իդեաներ:

    Էլ չեմ խոսում էն մասին, որ շատ շատերը նվնվալուց ու տառապելուց հաճույք են ստանում:
    Չամիչ, էստեղ պատճառ-հետևանքը մի քիչ հստակ չի: Ուղեղի դանդաղած աշխատանքի ու մոտիվացիայի պակասի արդյունքուն ա դեպրեսիվ վիճակ առաջանում, ոչ թե հակառակը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (21.04.2016)

  10. #6
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ստեղ տղեքով նոր կոնսիլիում արինք ու պարզեցինք, Աթեիստի առաջարկով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար հարկավոր ա օրինականացնել մարիխուաննայի վաճառքը, «խույաննայի» հետ չշփոթել:
    Օրինականացումից հետո՝ ազգովի պոզիտիվի մեջ կլինենք, իսկ տնտեսությունը կսկսի անհամեմատ արագ զարգանալ: Շվեյցարիան կսկսի մեզ խնդրել, որ մենք բացենք նման փայլուն տակտիակական քայլի գաղտնիքը, իսկ մենք նրանց կուղարկենք էրդողանի ծոցը:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (25.04.2016), Աթեիստ (21.04.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, էստեղ պատճառ-հետևանքը մի քիչ հստակ չի: Ուղեղի դանդաղած աշխատանքի ու մոտիվացիայի պակասի արդյունքուն ա դեպրեսիվ վիճակ առաջանում, ոչ թե հակառակը:
    Բյուր ջան, մարդը ամեն ինչ սովորում ա, երեխան տեսնում ա որ ծնողը դժբախտ ա, ամբողջ ազգը դժբախտ ա, ինքնել ա տենց դառնում: Մարդու ուղեղի պոտենցիալ հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ ինձ համար փաստ ա, ինքս էլ դեպեսիայի մեջով անցել եմ, լավ գիտեմ թե դեպրեսիայի վիճակում ուղեղը ինչ խղճուկ վիճակում ա հայտնվում: Ոնց նայում եմ շուրջս երջանիկ ու համերաշխ ընտանիք կարող եմ մատերի վրա հաշվել: Էլի նորից գալիս ենք կնոջ խնդրին: Մայրերից շատ բան ա գալիս: Մայրը պիտի ամեն գնով պահպանի ընտանիքի խաղաղությունը ու համերաշխությունը, թեկուզ սեփական էգոի հաշվին:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 21.04.2016, 20:58:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  13. #8
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտորումներ պաշտպանվածության զգացողության մասին:

    Երբ՝ այն ամենը ինչ մարդուն շրջապատում է եւ այն ինչ տեղի է ունենում մարդուն բավարարում է առաջանում է երջանկության, բերկրանքի զգացողություն: Մարդը լցվում է սիրով, լույսով, խաղաղությամբ: Ոչ մի բանի դեմ պետք չի պայքարել, ոչ մի բանի դեմ պետք չի կռիվ տալ, մարդը ներդաշնակ է ինքը իր հետ եւ աշխարհի հետ: Իսկ հետո հանկարծ հայտնվում է հանգամանք, որը ընկալվում է որպես խոչնդոտ ու սկսում է դրա դեմ կռիվ տալ: Եթե կա իմ բարեկեցությանը, անվտանգությանը ու խաղաղությանը սպառնացող խոչնդոտ ես չեմ կարող ինձ անվտանգ զգալ: Իրականում դա ընդամենը հանգամանք էր, ուղեղը դա ընկալեց որպես խոչնդոտ ու սկսեց ինքն իր դեմ պայքարել: Մարդը սկսեց ինքը իր հետ կռիվ տալ, սկսեց ինքն իրեն ցավացնել, վախեցնել: Ո՞վ կարող է քեզ պաշտպանել, երբ դու ինքդ ես քեզ տեռորի ենթարկում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,362
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մարդը ամեն ինչ սովորում ա, երեխան տեսնում ա որ ծնողը դժբախտ ա, ամբողջ ազգը դժբախտ ա, ինքնել ա տենց դառնում: Մարդու ուղեղի պոտենցիալ հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ ինձ համար փաստ ա, ինքս էլ դեպեսիայի մեջով անցել եմ, լավ գիտեմ թե դեպրեսիայի վիճակում ուղեղը ինչ խղճուկ վիճակում ա հայտնվում: Ոնց նայում եմ շուրջս երջանիկ ու համերաշխ ընտանիք կարող եմ մատերի վրա հաշվել: Էլի նորից գալիս ենք կնոջ խնդրին: Մայրերից շատ բան ա գալիս: Մայրը պիտի ամեն գնով պահպանի ընտանիքի խաղաղությունը ու համերաշխությունը, թեկուզ սեփական էգոի հաշվին:
    Էս վերջին նախադասությունը մի քիչ կմանրամասնե՞ս։ Ի՞նչ նկատի ունես «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ասելով։ Օրինակ, էս գրառմանդ առաջին նախադասության մեջ որ նշել ես դժբախտ լինելու մասին, չնայած դու մի քիչ ավելի ընդհանուր ես գրել, ազգն էլ ներառելով, բայց ընդհանրապես ես շատ ուղիղ կապ եմ տեսնում ծնողի երջանիկ կամ դժբախտ լինելու և երեխայի էդպիսին լինելու միջև, այսինքն՝ կարծում եմ՝ ոչ մի երեխա չի կարող երջանիկ լինել, եթե ծնողը դժբախտ ա։ Հիմա, ըստ իս, էս միտքը մի քիչ հակասում ա ծնողի՝ «ամեն գնով», «սեփական էգոյի հաշվին» ընտանիքի խաղաղությունն ու համերաշխությունը պահպանելու մասին մտքին։ Իհարկե, սեփական էգոյի տակ կարելի ա տարբեր բաներ հասկանալ, նայած՝ դու ինչ նկատի ունես, բայց «ամեն գնով»–ի հետ համադրված՝ կարծես նշանակում ա, որ սեփական երջանկության հաշվին, որի մեջ կարող են մտնել իր արժանապատվությունը, ազատ կամքը, էդ թվում և ամուսնուն երբեք ու ոչ մի դեպքում չհակաճառելը, նրա կամքին հլու–հնազանդ ենթարկվելը, ամեն գնով, այսինքն՝ ինքն իր վրայով անցնի, մենակ թե վեճ, չլինի, «համերաշխություն» տիրի ընտանիքում։ Իսկ էսպես՝ ամեն գնով՝ իր կամքը ճնշած, չինքնառեալիզացված մայրն, իմ կարծիքով, ոչ մի կերպ ընդունակ չի երջանիկ ու լիարժեք երեխա դաստիարակելու, ինչքան էլ որ ցանկությունն ու ջանքերը մեծ լինեն։ Իհարկե, որոշակի զիջումների ու զրկանքների ցանկացած ծնողն էլ պիտի դիմի, այլ կերպ ուղղակի հնարավոր չի ծնող լինել, ինչ խոսք, բայց դա, ըստ իս, չի տեղավորվում էդ «ամեն գնով»–ի մեջ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (05.05.2016)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մարդը ամեն ինչ սովորում ա, երեխան տեսնում ա որ ծնողը դժբախտ ա, ամբողջ ազգը դժբախտ ա, ինքնել ա տենց դառնում: Մարդու ուղեղի պոտենցիալ հնարավորությունները սահմանափակվում են, որովհետեւ ինձ համար փաստ ա, ինքս էլ դեպեսիայի մեջով անցել եմ, լավ գիտեմ թե դեպրեսիայի վիճակում ուղեղը ինչ խղճուկ վիճակում ա հայտնվում: Ոնց նայում եմ շուրջս երջանիկ ու համերաշխ ընտանիք կարող եմ մատերի վրա հաշվել: Էլի նորից գալիս ենք կնոջ խնդրին: Մայրերից շատ բան ա գալիս: Մայրը պիտի ամեն գնով պահպանի ընտանիքի խաղաղությունը ու համերաշխությունը, թեկուզ սեփական էգոի հաշվին:
    Չամիչ, եթե դեպրեսիայի առաջացման մեխանիզմներն էդքան պարզ ու հասարակ լինեին, գիտությունն արդեն կես դար գլուխ չէր ջարդի դրա դարմանը գտնելու համար: Դու մի հատ խոսի մեծ դեպրեսիա ունեցողի հետ: Չեմ ասում էն որ մի քանի օր տխուր ես, չես կարում անկողնուցդ դուրս գալ, մի երկու տաբլետկա վիտամին D խմում ես ու դզվում: Այլ խոսի էն մարդկանց հետ, որոնք տարիներով դեպրեսիայի ճիրաններից չեն կարողանում դուրս պրծնել: Տեսնեմ՝ իրանք ի՞նչ կասեն: Դեպրեսիայից ուղեղը խղճուկ վիճակու՞մ ա հայտնվել, թե՞ հակառակը:

    Իսկ համերաշխ ու երջանիկ ընտանիքների բացակայությունը հեչ էլ մայրերից չի: Ավելի շուտ, մայրերից ա, բայց նրա համար ա իրանցից, որ առաջին պատահածի հետ ընտանիք են կազմում, իսկ երբ պրոբլեմները շատանում են, իրանք իրանց զոհաբերելով չեն բաժանվում, մինչդեռ բազմաթիվ իրավիճակներում բոլոր, էդ թվում՝ էրեխեքի համար ամուսնալուծությունը խնդրի լուծում ա:

    Հա, մի տարօրինակ բան էլ ասեմ. իմ շրջապատում դժբախտ ընտանիք չկա: Ուղղակի չկա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (05.05.2016)

  18. #11
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, եթե դեպրեսիայի առաջացման մեխանիզմներն էդքան պարզ ու հասարակ լինեին, գիտությունն արդեն կես դար գլուխ չէր ջարդի դրա դարմանը գտնելու համար: Դու մի հատ խոսի մեծ դեպրեսիա ունեցողի հետ: Չեմ ասում էն որ մի քանի օր տխուր ես, չես կարում անկողնուցդ դուրս գալ, մի երկու տաբլետկա վիտամին D խմում ես ու դզվում: Այլ խոսի էն մարդկանց հետ, որոնք տարիներով դեպրեսիայի ճիրաններից չեն կարողանում դուրս պրծնել: Տեսնեմ՝ իրանք ի՞նչ կասեն: Դեպրեսիայից ուղեղը խղճուկ վիճակու՞մ ա հայտնվել, թե՞ հակառակը:

    Իսկ համերաշխ ու երջանիկ ընտանիքների բացակայությունը հեչ էլ մայրերից չի: Ավելի շուտ, մայրերից ա, բայց նրա համար ա իրանցից, որ առաջին պատահածի հետ ընտանիք են կազմում, իսկ երբ պրոբլեմները շատանում են, իրանք իրանց զոհաբերելով չեն բաժանվում, մինչդեռ բազմաթիվ իրավիճակներում բոլոր, էդ թվում՝ էրեխեքի համար ամուսնալուծությունը խնդրի լուծում ա:

    Հա, մի տարօրինակ բան էլ ասեմ. իմ շրջապատում դժբախտ ընտանիք չկա: Ուղղակի չկա:
    Բյուր ջան հեչ գնացել ե՞ս դպրոց, նայել ե՞ս ավարտական դասարաններում սովորող երեխեքի աչքերին, հատկապես աղջիկների: Սարսափելի բարդույթավորված, Ես շատ եմ սիրում մեր ազգը, բայց էն ինչ մեր ազգը անում ա երեխեքի հետ ուղակի սարսափելի ա: Երեխեքին սովորեցնում են չլինել: Լրիվ զրկում են անհատականությունից, ամբողջովին ենթարկում են սեփական կամքին: Էն ինչ որ կատարվում ա եվրոպաներում ու ԱՄՆ-ում դա մի այլ ծայրահեղություն ա, բայց մեր մոտ վիճակը իրոք ծանր ա: ՄԵծանում ա մի սերունդ, որը ի վիճակի չի ինչ որ նոր բան տալ էս երկրին:
    Երեխեքին լրիվ արգելափակում են: Ու սա հանգեցնում ա բազմաթիվ հոգեբանական խնդիրների: Չափահաս երեխան արդեն իսկ զրկված ա ինքը իրենից դու դեպրեսիայից ես խոսում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  19. #12
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ թե պետությունն ա ստեղծում նորը, այլ հակառակը, նոր սերունդն ա շարժիչ ուժը: Իդեան ա ծնում հնարավորություն, եթե կա հավատ, իդեա, վստահություն, հնարավորությունը ստեղծվում ա:
    Չկա պրոգրեսս, ու սրանում Սերժը չի մեղավոր, մենք բոլորս:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան հեչ գնացել ե՞ս դպրոց, նայել ե՞ս ավարտական դասարաններում սովորող երեխեքի աչքերին, հատկապես աղջիկների: Սարսափելի բարդույթավորված, Ես շատ եմ սիրում մեր ազգը, բայց էն ինչ մեր ազգը անում ա երեխեքի հետ ուղակի սարսափելի ա: Երեխեքին սովորեցնում են չլինել: Լրիվ զրկում են անհատականությունից, ամբողջովին ենթարկում են սեփական կամքին: Էն ինչ որ կատարվում ա եվրոպաներում ու ԱՄՆ-ում դա մի այլ ծայրահեղություն ա, բայց մեր մոտ վիճակը իրոք ծանր ա: ՄԵծանում ա մի սերունդ, որը ի վիճակի չի ինչ որ նոր բան տալ էս երկրին:
    Երեխեքին լրիվ արգելափակում են: Ու սա հանգեցնում ա բազմաթիվ հոգեբանական խնդիրների: Չափահաս երեխան արդեն իսկ զրկված ա ինքը իրենից դու դեպրեսիայից ես խոսում:
    Չէ, դպրոց չեմ գնացել, բայց էդ նորություն չի, որ հայ էրեխեքին ճնշած են մեծացնում: Աղջիկներին մի ձևով են կոմպլեքսավորում, տղաներին՝ մի ուրիշ: Ու համաձայն եմ, որ էրեխեքին զրկում են երևակայությունից ու լիքը ուրիշ կարևոր բաներից: Բայց դա ու կլինիկական դեպրեսիան, մեղմ ասած, իրար հետ կապ չունեն:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.04.2016)

  22. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դպրոց չեմ գնացել, բայց էդ նորություն չի, որ հայ էրեխեքին ճնշած են մեծացնում: Աղջիկներին մի ձևով են կոմպլեքսավորում, տղաներին՝ մի ուրիշ: Ու համաձայն եմ, որ էրեխեքին զրկում են երևակայությունից ու լիքը ուրիշ կարևոր բաներից: Բայց դա ու կլինիկական դեպրեսիան, մեղմ ասած, իրար հետ կապ չունեն:
    Կլինիկականա դեպրեսիայի մասին չեմ խոսում, դեպրեսիվ աշխարհընկալման մասին, որը կարա հանգեցնի կլինիկական դեպրեսիայի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. #15
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դպրոց չեմ գնացել, բայց էդ նորություն չի, որ հայ էրեխեքին ճնշած են մեծացնում: Աղջիկներին մի ձևով են կոմպլեքսավորում, տղաներին՝ մի ուրիշ: Ու համաձայն եմ, որ էրեխեքին զրկում են երևակայությունից ու լիքը ուրիշ կարևոր բաներից: Բայց դա ու կլինիկական դեպրեսիան, մեղմ ասած, իրար հետ կապ չունեն:
    Հիմնականում երեխաներից ոչինչ չեն պահանջում, մենակ մի բան՝ որ լսող լինեն, չխանգառեն, ենթարկվեն, ծնողի գլխավոր պարտավորությունը նկատողություն անելն ա, սխալների համար պատժելը: Էսքանից հետո էլ ուղե՞ղ կմնա: Ումի՞ց ինչ ենք պահանջում: Մեծանում են ու ասում, մենք ոչինչ չենք կարող անել՝ երկիրը երկիր չի, երբ ուղեղը գտնում ա պատճառ արդարացնելու սեփական սահմանափակությունը: Սպանում են ուղեղները, եվ դպրոցում, եվ տանը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 459
    Վերջինը: 25.06.2018, 22:21
  2. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  3. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42
  4. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41
  5. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •