User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: ՖՈՐԵՔՍ-ը Հայաստանում.Ինչպես օգնել վաստակել գումար ֆորեքսի միջոցով: ՌԵԱԼ է?? ԱՅՈ

  1. #16
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, հիմա կսկսեմ առաջին օգնություն սկսնակ թրեյդերին (թրեյդեր-այս մասնագիտության անվանումն է), որ մոտավորապես պարզ լինի: Ինչպես արդեն ասացի, ամենաառաջնայինը ուսուցումն է: Կախված դրանից հնարավոր է ֆորեքսով ուղղակի զբաղվել սիրողական մակարդակի վրա և աշխատել ինքնուրույն և քեզ համար, և կա նաև տարբերակ խորացված ուսումնասիրել ասպարեզը, մասնագիտանալ և կառավարել ուրիշի ֆոնդերը: Ըստ այս կատեգորիաների, ուսուցումը կամ մակերեսորեն կամ խորացված: Ֆորեքսի ուսուցումը իրենից ներկայացնում է ծանոթանալ ինչ է ընդհանրապես ֆորեքսը, ինչպես են կատարվում գործարքները և ինչ տրամաբանություն ու համաչափություն կա արժույթների գների(կուրսերի) շարժման մեջ (ասեմ, որ այդ համաչափությունը կա ու դրա վրա է հիմնվում աշխատանքը): Հետո գոյություն ունի համապատասխան համակարգչային ծրագիր, որի միջոցով կատարվում են գործարքները: Այսինք, ուսուցման նախնական փուլում ծանոթանում եք ծրագրին (տերմինալին), որ կարողանաք բացել և փակել գործարքներ: Հետո ամենակարևոր փուլն է ուսուցման, սա և սկսնակի և արդեն մասնագետի համար շատ կարևոր է: Կուրսերի շարժման վերլուծությունը: Գոյություն ունի վերլուծության 2 ձև ` տեխնիկական և ֆունդամենտալ: Տեխնիկական վերլուծությունը համապատասխան գործիքների միջոցով տվյալ տերմինալում կատարվող վերլուծությունն է, իսկ ֆունդամենտալը` արդեն տարբեր արժույթների գների վրա ազդող գործոնների, նորությունների, ցուցանիշների միջոցով վերլուծությունը: Դրա համար սկսնակներին խորհուրդ եմ տալիս դասընթաց անցնել, դրանք սովորաբար լինում են 2-3 անվճար, նախնական ինֆորմացիայի համար, և մոտ 1-1,5 ամիս սկզբնական վերլուծության տարրերին ծանոթանալու համար: Այս 2 փուլերը լրիվ բավարար են նորմալ և ինքնուրույն աշխատելու համար:

  2. #17
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա որ 2 բառով ասեմ, կկարծեք էդքանը բավականա (իմ փորձից եմ ասում էլի) կսկսեք աշխատել, հետո լիքը խնդիրներ կսկսվեն ու հանկարծ որ կորցնեք, կդառնա, որ ֆորեքսը վատնա, մարդիկ ֆորեքսով գումար են կորցնում: Կարող եմ հասցե ասել, 2-3 դաս անվճար ներկայացնում են գործի բնույթը, գնացեք, ծանոթացեք բնականից, հետո որ հարցեր լինեն արդեն աշխատելու ժամանակ online կօգնեմ խորհուրդներով, ինչ կասեք?

  3. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    fozera ջան, հասկանալի է, բայց ընդհանուր գծերով բացատրիր գոնե...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #19
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ընդհանուր գծերով....ֆորեքսը, ինչպես նշել եմ արտաբորսայական շուկա է, որտեղ հնարավոր է տարբեր արժույթների(եվրո, ֆունտ, դոլար, իեն ևն), տարբեր մետաղների ու ապրանքների (ոսկի, արծաթ, նավթ)և տարբեր ինդեքսների(Dow Jones index. S&P 500) գնում և վաճառքի միջոցով գումար աշխատել: Սկզբում նախնական կապիտալով բրոկերի մոտ հաշիվ են բացում, լիցքավորում, հետո համապատասխան ծրագիր տերմինալի միջոցով առևտուր անում: Կան տարբեր վերլուծության ձևեր և մեթոդներ: Դրանց միջոցով օրինակ վերլուծում են, որ եվրոն կամ ոսկին պիտի բարձրանա, այսինքն տվյալ պահի գինը ավելի ցածր է և ակնկալվում է գնի բարձրացում, այդ ժամանակ տերմինալի միջոցով գործարք է ձևակերպվում, այս դեպքում գնում են եվրո կամ ոսկի: Որոշ ժամանակ անց, երբ ըստ վերլուծության գինը բարձրանում է, գնված եվրոն վաճառում են, տարբերությունը շահույթն է: Եթե վերլուծությունը սխալ է, ու եվրոյի գինը փոխարեն բարձրանա, իջնում է, շահույթի փոխարեն վնաս է ստացվում: Սովորելու արդյունքում մարդիկ ձեռք են բերում լիարժեք գիտելիքներ ճիշտ վերլուծության համար: Որոշ մարդիկ չեն վերլուծում: Այլ անհիմն գուշակում են, ու վնասը մեծ ա լինում այդ դեպքում: Դրա համար հենց սկզբից պիտի հիմք դրվի հիմնավորված վերլուծության, որը 70_90%ով ճիշտ է լինում: Բացի այդ ֆորեքսը պահանջում է կարգապահ ու հստակ գործողություններ: Կան ռիսկերը գնահատելու և ճիշտ հաշվարկելու կանոններ, ինչպես նաև ներդրած գումարի միայն ամենաշատը 10 % է ներդրվում առևտրի մեջ: Այսինքն, 500 դոլար ներդրման ժամանակ, գործարքները արվում են 500ից միայն 50 դոլարի միջոցով, իսկ շահույթը կարող է կազմել 10_100% համադրությամբ: Բացի այդ դրվում են հստակ ստոպեր, այսինքն սահմանափակումներ: Ավելի պարզ, ներդնում եք 500, աշխատում եք 500ից միայն 50ով, եթե սխալ եք վերլուծում, վնասը =է 50ի, եթե ճիշտ վերլուծեցիք, օգուտը կարող է լինել 500ի 10_100%,այսինքն 50_500: Ասեմ, որ վերլուծությունից շատ բան է կախված: Դրա համար սկզբում պիտի սովորեք ճիշտ վերլուծություն անել:Եթե հարցեր լինեն, ասեք, խնդրեմ, սիրով կպատասխանեմ:
    Վերջին խմբագրող՝ fozera: 17.04.2016, 16:24:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.04.2016), Աթեիստ (17.04.2016), Մուշու (18.04.2016)

  6. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ: Լավ, հիմա կոնկրետ - ինչից սկսենք: Ենթադրենք սովորելու փուլն անցանք, կոնկրետ, որտեղ գրանցվենք, ինչ ծրագիր քաշենք և այլն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #21
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն սկսենք... Սկզբում գրանցվում եք բրոքերի մոտ, ես ներկա պահին աշխատում եմ այս բրոքերի հետ https://www.instaforex.com/ru/index.php
    1 քայլ. գրանցվել ու բացել հաշիվ, mail-ին գալիս է login -password
    2.քայլ. լիցքավորել այդ հաշիվը ձեզ համար ցանկացած հարմար ձևով, սկզբի համար 10-50 usd որ կարողանաք բացել գոնե 1 գործարք
    3 քայլ. ներբեռնել ծրագիր-տերմինալը նույն բրոքերի էջից, որտեղ հաշիվ եք բացել
    4. տեղադրել ծրագիրը համակարգչում և միանալ ձեր հաշվին ձեզ տրված login-password-ով
    Նախնական նախապատրաստական գործողություններն արված են: Հիմա պիտի փորձեք հասկանալ ինչ և ինչպես է աշխատում, ծանոթանաք տերմինալին, թե ինցհպես բացել կամ փակել գործարք, գնել կամ վաճառել որևէ արժույթ: Երբ այս բոլորին ծանոթանաք, ու նաև պարզեք, թե տերմինալը ինչպիսի հնարավորություններ է տալիս վերլուծության համար, մնում է ամենակարևոր պահը:
    Պիտի որոշեք գնել թե վաճառել?? և ինչ գնել կամ ինչ վաճառել? եվրո EUR, ֆունտ GBP, թե ասենք ավստրիալական դոլար AUD: Սա անմիջական կապված է ձեր վերլուծության հետ, հետո որոշվում է, թե ինչ միավորով գործարք բացել, որտեղ դնել սահմանափակումներ, ինչքան սպասել, և երբ փակել որևէ գործարք: Սրանք մանրամասն ներկայացնում եմ, որ ավելի պարզ լինի: Իրականում դա կատարվում է մկնիկի մի քանի շարժումով, բայց դրանց վերլուծությունը շատ կարևոր է: Բարեհաջող վերլուծության դեպքում գործարքը փակելուց հետո ձեր հիմնական մայր գումարի վրա կլինի դրական տարբերություն, որը հենց նույն պահին էլ կարող եք կանխիկացնել: Եթե ձեր վերլուծությունը սխալ կամ թերի, և չեն պահպանվել սահմանափակումների ու ստոպերի կանոնները , ապա հաշվի վրա կլինի բացասական տարբերություն, կամ վնաս: Սակայն ասեմ, այս մասնագիտության հիմնական նպատակը ոչ թե առանց մինուսների աշխատելն է, այլ դրական տարբերությունների առավելությունը բացասականնների հանդեպ, այսինքն հնարավորինս շատ + գործարքներ, որ արդյունքը գոհացուցիչ շահութաբեր լինի: Ինչպես ցանկացած բիզնես առանց ծախսի չի լինում, այնպես էլ ֆորեքսում առանց մինուսների չի լինի, ուղղակի ԳԼԽԱՎՈՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է: Մոտավորապես այսքան: Եթե հարցեր կան, խնդրեմ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.04.2016), Աթեիստ (19.04.2016)

  9. #22
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    fozera, մերսի Բայց սենց մի բան - հասարակ, միջին վիճակագրական մարդն ի վիճակի է այնպիսի որակյալ կանխատեսումներ անել, որ ի վերջո պլուսով մնա? Ես մի տեսակ կասկածում եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #23
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանխատեսումը ենթադրությունների ու խոսակցությունների վրա չի հիմնված ֆորեքսի դեպքում, այլ հստակ գործիքների, որոնցով տարիներ շարունակ աշխատել ու աշխատում են բազմաթիվ գումարներ: Այսինքն` երբ ասում եմ վերլուծություն, դա այն է, երբ ծանոթանում եք գրաֆիկներում գների շարժման համաչափության հետ ու համապատասխան գործիքներով(ֆորեքսում դրանք կոչվում են ինդիկատորներ) վերլուծում եք, ասենք օրինակ, տեսնում եք մի ինդիկատորը ինչ որ պատկեր է ցույց տալիս, դրանով գիտակցում եք, որ արժույթի գնում պիտի անեք, կամ եթե ինդիկատորը ոչ մի բան ցույց չի տալիս, դա նշանակում է, որ ոչ թե սրտուվ պիտի զգաք, որ գնել կամ վաճառելու ժամանակ է ու գուշակություն անել, այլ պետք է սպասել, ու ընդհանրապես ոչինչ չանել; Ֆորեքսի ուսուցման ժամանակ մասնագետները տալիս են արդեն իսկ օգտագործված ու փորձված ինդիկատորների վերլուծության մեթոդներ, որոնք ի վերջո բերում են դրական շահույթի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (19.04.2016)

  12. #24
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Forex Armenia մասնագետների խումբը յուրաքանչյուր ուրբաթ 18:30-ին հրավիրում է ԱՆՎՃԱՐ դասընթացների բոլոր այն անձանց, ովքեր հետաքրքրված են արտաբորսայական շուկայով, որտեղ առևտուրը կատարվում և փող վաստակելու հնարավորություն է տրվում համակարգչի և համացանցի միջոցով:
    Դասընթացները ներառում են ընդհանուր ինֆորմացիա արտաբորսայական գործարքների, արժութային շարժի, դրանց վերլուծությունների և կանխատեսումների վերաբերյալ:
    Դասընթացները ձեզ հնարավորություն կտան պատկերացում կազմել արտաբորսայական առևտրի մասին. Գրանցման համար նախապես զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել PM . 098404703
    https://www.facebook.com/events/164401967290939/

  13. #25
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    34
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասե՞ս, թե քո շահը որն է, որ ֆորեքսում գումար վաստակելու փոխարեն ուզում ես մես օգնել։ Ասեմ, որ «ուզում եմ մարդկանց լավություն անել» տարբերակն անձամբ ինձ չի համոզի, իսկ օրինակ որ անկեղծ պատմես, թե դու ինքդ սրանից ինչ ունես, բայց դա ինձ էլ կարող ա օգնի, կմտածեմ։

    Sent from my A0001 using Tapatalk
    Ցանկացած ֆորեքս բրոկեր ունի պառտնեռկա: Այսինքն մարդ ես տանում, էտ մարդուն ընդե քամում ա բրոկերը, քեզ էլ փայա տալի: Ես երկու բառով Իհարկե պրոցեսը մի քիչ ավելի երկար ու բարդա:

    Համենայն դեպս սենց բարեգործներ գոյություն չունեն, էտ մեկը ֆակտա: Համընդհանուր աֆեռայա:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.06.2016), Chuk (02.06.2016), John (02.06.2016)

  15. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում S.L.V.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած ֆորեքս բրոկեր ունի պառտնեռկա: Այսինքն մարդ ես տանում, էտ մարդուն ընդե քամում ա բրոկերը, քեզ էլ փայա տալի: Ես երկու բառով Իհարկե պրոցեսը մի քիչ ավելի երկար ու բարդա:

    Համենայն դեպս սենց բարեգործներ գոյություն չունեն, էտ մեկը ֆակտա: Համընդհանուր աֆեռայա:
    Հենց դրա մասին էլ ուզում էի, որ հենց ինքը խոստովանի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.06.2016), S.L.V. (02.06.2016), VisTolog (21.09.2016)

  17. #27
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    34
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց դրա մասին էլ ուզում էի, որ հենց ինքը խոստովանի:
    Դժվար թե խոստովաներ: Ով լիներ իրա տեղը, որ խոստովաներ? ) Չեմ ասում վատ գործա, բայց նախ և առաջ չեմ հարգում որ հայը հայինա ուզում խաբի, երկրորդ մեր աղքատ երկրի աուդիտորիայով մեծ փողեր չես աշխատի:

    Արտասահմանյան աուդիտորիայի վրա աշխատելը համ ավելի ձեռնտույա համ էլ խիղճտա հանգիստ: Խի ասենք հայերի փոխարեն ադրբեջանական աուդիտորիայի վրա չաշխատել? ) Միանգամից մի քանի նապաստակ ես խփում:

    Համ փող ես աշխատում, համ թշնամու տնտեսությանը հարվածում, համ քո երկրի տնտեսությունը զարգացնում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.06.2016), Chuk (02.06.2016)

  19. #28
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ, ներողություն, որուշ եմ պատասխանում: Ես ոչ որևէ մեկի պարտնյորկան ունեմ,ոչ որևէ մեկին խնդրում եմ, որ գրանցվի իմ պարտնյորկայով ոչ էլ առավել ևս որևէ մեկին խաբելու ցանկություն ունեմ: Ես անձամբ աշխատում եմ ու ինձ բավարարում է իմ աշխատանքը: ֆորեքսով: Բայց երբ ես սկսում էի, 6 տարի առաջ, ոչ մի հայկական սայթ կամ որևէ հայերեն ինֆորմացիա չկար, որ ինձ օգներ սկսելու և մասնագիտանալու համար: Հիմա նման հնարավորություն կա, ու ես նույնիսկ մատչելի տարբերակներ գիտեմ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր ձգտում են իրենց ամենօրյա շատ քիչ վարձատրվող աշխատանքը փոխարինել ավելի բարձր շահավետ աշխատանքի կամ ուզում են բարելավել իրենց կենսամակարդակը:

  20. #29
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում է օտարերկրացիներին ներգրավելու վերաբերյալ ձեր ակնարկները, մի անհանգստացեք, նրանք լավիրազեկված են ու լավ էլ գիտակցում են ոլորտի շահութաբերությունը: Խնդիրը հայ երիտասարդին բարեկեցիկ ու ապահովված կյանքի համար հնարավորությունների տրամադրումն է: Ես ներկայումս շփվում եմ միջազգային մակարդակով տարբեր երկրների թրեյդերների հետ աշխարհի ամեն մի անկյունում, ու ասեմ, որ նրանք լիարժեք կերպով տիրապետում են փող աշխատելու այս տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է "մեր աղքատ երկրի աուդիտորիայով մեծ փողեր չես աշխատի" մեջբերմանը, նշեմ.
    1. ես չեմ խոսում միլիոններ աշխատելու մասին, այլ բարվոք աշխատավարձ ստանալու մասին, որ ոչ թե ծախսես,որքան վաստակում ես, այլ վաստակես այնքան, որքան ուզում ես ծախսել
    2. կոնկրետ ես որևիցե մեկի միջոցով փող չեմ աշխատում, ու թեման էլ բացել եմ, որ տեղեկացնեմ այս ոլորտի առաջատար լինելու մասին, որովհետև մեր երկրում բավականին անտեղյակ են
    3.իսկ երկրի աղքատության հետ կապված նշեմ, որ եթե յուրաքանչյուր անձ փորձի օգտվել կյանքը փոխելու հնարավորություններից, այլ ոչ թե խեղճի կերպար ընդունելով անընդհատ հարմարվի առկա ռեսուրսներին,իմ կարծիքով, որևէ դրական փոփոխություն կնկատվի ողջ ազգի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

  21. #30
    Սկսնակ անդամ fozera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կոնկրետ որևէ շահ չունեմ, անում եմ իմ ֆորեքսը և բավականին ազատ ժամանակ ունեմ: Դուք կարող եք հավատալ կամ ոչ, դա ձեր որոշումն է: Էլի կկրկնեմ, երբ ես սկսեցի ուսումնասիրել այս ոլորտը, որևէ ինֆորմացիա չկար, որ ինձ օգներ, ու ստիպված դիմեցի ռուսաստանյան մասնագետներին, հիմա փորձում եմ ինչ որ ձևով շտկել և ՈՒՂՂԱԿԻ ԱՌԱՆՑ ՇԱՀԻ ինֆորմացիա տրամադրել Ֆորեքսի ու դրա տված հնարավորությունների մասին: Սա բարեգործություն չի, ես ոչ մեկին ոչ գումար եմ տալիս, ոչ էլ առավել ևս խաբում եմ, ու չեմ շահագրգռում գնել ինչ որ բան կամ նմանատիպ շահույթ հետապնդող գործողություններ: Ուղղակի անվճար տրամադրում եմ ինֆորմացիա, որից օգտվել կամ չօգտվելը յուրաքանչյուրի իրավունքն ու որոշումն է: Եթե հարցեր լինեն, խնդրեմ, հաճույքով կպատասխանում:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 02.06.2016, 17:04
  2. Like Գումար վաստակել
    Հեղինակ՝ ITFox, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 28.06.2013, 10:55
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2013, 22:54
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 21.09.2012, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •