Լավ, հիմա կսկսեմ առաջին օգնություն սկսնակ թրեյդերին (թրեյդեր-այս մասնագիտության անվանումն է), որ մոտավորապես պարզ լինի: Ինչպես արդեն ասացի, ամենաառաջնայինը ուսուցումն է: Կախված դրանից հնարավոր է ֆորեքսով ուղղակի զբաղվել սիրողական մակարդակի վրա և աշխատել ինքնուրույն և քեզ համար, և կա նաև տարբերակ խորացված ուսումնասիրել ասպարեզը, մասնագիտանալ և կառավարել ուրիշի ֆոնդերը: Ըստ այս կատեգորիաների, ուսուցումը կամ մակերեսորեն կամ խորացված: Ֆորեքսի ուսուցումը իրենից ներկայացնում է ծանոթանալ ինչ է ընդհանրապես ֆորեքսը, ինչպես են կատարվում գործարքները և ինչ տրամաբանություն ու համաչափություն կա արժույթների գների(կուրսերի) շարժման մեջ (ասեմ, որ այդ համաչափությունը կա ու դրա վրա է հիմնվում աշխատանքը): Հետո գոյություն ունի համապատասխան համակարգչային ծրագիր, որի միջոցով կատարվում են գործարքները: Այսինք, ուսուցման նախնական փուլում ծանոթանում եք ծրագրին (տերմինալին), որ կարողանաք բացել և փակել գործարքներ: Հետո ամենակարևոր փուլն է ուսուցման, սա և սկսնակի և արդեն մասնագետի համար շատ կարևոր է: Կուրսերի շարժման վերլուծությունը: Գոյություն ունի վերլուծության 2 ձև ` տեխնիկական և ֆունդամենտալ: Տեխնիկական վերլուծությունը համապատասխան գործիքների միջոցով տվյալ տերմինալում կատարվող վերլուծությունն է, իսկ ֆունդամենտալը` արդեն տարբեր արժույթների գների վրա ազդող գործոնների, նորությունների, ցուցանիշների միջոցով վերլուծությունը: Դրա համար սկսնակներին խորհուրդ եմ տալիս դասընթաց անցնել, դրանք սովորաբար լինում են 2-3 անվճար, նախնական ինֆորմացիայի համար, և մոտ 1-1,5 ամիս սկզբնական վերլուծության տարրերին ծանոթանալու համար: Այս 2 փուլերը լրիվ բավարար են նորմալ և ինքնուրույն աշխատելու համար:
Էջանիշներ