Այս թեմայում ուզում եմ խորհուրդներով ու պրակտիկ օգնել մարդկանց գումար վաստակել ֆորեքսով: Եթե կան հարցեր ֆորեքսի մասին, աշխատանքի նրբությունները, թերություններ ու ցանկացած հարց ֆորեքսին վերաբերող, խնդրեմ, ԿԱՐՈՂ ԵՄ ՕԳՆԵԼ....
Այս թեմայում ուզում եմ խորհուրդներով ու պրակտիկ օգնել մարդկանց գումար վաստակել ֆորեքսով: Եթե կան հարցեր ֆորեքսի մասին, աշխատանքի նրբությունները, թերություններ ու ցանկացած հարց ֆորեքսին վերաբերող, խնդրեմ, ԿԱՐՈՂ ԵՄ ՕԳՆԵԼ....
Աթեիստ (13.04.2016)
Կան. էդ ի՞նչ ա
Lion (15.04.2016)
Ֆորեքսը միջազգային արտարժութային շուկա է , որտեղ հնարավոր է գումար վաստակել տարբեր արժույթներ գնել-վաճառելով: Աշխատանքը միայն համակարգչով և ինտերնետով է: Շատերի մոտ ֆորեքսը խաբեություն է մեկնաբանվում, բայց դա այդպես չի: Այն աշխատանք է և ինչպես յուրաքանչյուր աշխատանք լուրջ մոտեցում ու լուրջ գիտելիքներ է պահանջում: Ողջ աշխարհում ամենաշահութաբեր աշխատանքներից է ու ժամանակակիցը: Մեզ մոտ դեռ այդքան էլ զարգացած չի ոլորտը: Կուզենայի, որ շատ շատերը իմանան ֆորեքսի տված հնարավորությունների մասին: Որ հնարավոր է տանը նստած առանց ղեկավարի, առանց պարտադիր աշխատանքային ժամերի աշխատել բավականին մեծ գումարներ` ունենալով միայն համակարգիչ ու ինտերնետ:
Աթեիստ (13.04.2016)
boooooooom (14.04.2016)
boooooooom (14.04.2016), S.L.V. (02.06.2016)
Ողջու՜յն, Գայլ ձյա
Նու ես չէի համեմատի, Ֆորեքսում մարդիկ հույսները բախտի վրա չեն դնում, ամեն ինչ հաշվարկների/անալիզի/ստրատեգիաների վրա ա, կարծում եմ կազինո գնացողների մաքս 10%ն ա որ հույսը զուտ բախտի վրա չի դնում
Իմ ասածն ավելի շատ էն էր, որ որպես կանոն ռիսկի գործակիցը մեծ ա միանգամից շատ գումար աշխատելու ցանկության դեպքում, պետք չի մեծ թվերով գայթակղել մարդկանց
Դրա համար էլ օրինակ պորտֆոլիո ընտրելուց մարդկանց հետ հատուկ հարցազրույց են անցկացնում, որ հասկանան, թե ռիսկային որ կատեգորիայի մեջ մտցնեն իրենց, որ համապատասխան ստրատեգիաներ օգտագործեն իրանց համար.
Հ.Գ. Իրականում էս հետաքրքված չեմ սրանով, ուղղակի միշտ չէր ստացվում քնել ժողովներին
Lusina (14.04.2016)
Դե, հարցն էլ սա է, որ ֆորեքսը մեղք չունի, որ մասնակիցը ոչ մի կանոն կամ ստրատեգիա հաշվի չի առնում և շտապում է արագ ու քիչ ծախսերով հարստանալ: ՈՒղղակի պետք է գիտակցել, որ գուշակություններով ու ռիսկի գործոնը մեծացնելով մեծացնում ես նաև կորցնելու հավանականությունը: Ասենք ինձ ով է ստիպում բացել ավելի մեծ գործարք, քան ինձ կարող է թույլ տալ իմ առկա կապիտալը ու դրանցից բխող կանոները խախտել:
Ու մեղքը գցել, թե ֆորեքսը կազինո է:
Աթեիստ (14.04.2016)
Կասե՞ս, թե քո շահը որն է, որ ֆորեքսում գումար վաստակելու փոխարեն ուզում ես մես օգնել։ Ասեմ, որ «ուզում եմ մարդկանց լավություն անել» տարբերակն անձամբ ինձ չի համոզի, իսկ օրինակ որ անկեղծ պատմես, թե դու ինքդ սրանից ինչ ունես, բայց դա ինձ էլ կարող ա օգնի, կմտածեմ։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ շահը?Ես երբ նոր էի սկսում, ոչ ոք չկար, որ օգներ: Ես ինքնուրույն եմ անցել ճանապարհ, հիմա ուղղակի ուզում եմ օգնել նրանց, ով չգիտի ինչպես աշխատել ու նաև նրանց, ովքեր չգիտեն ֆորեքսի տված հնարավորությունները: Թե չէ, այլ շահ չկա: Ես հիմա էլ ֆորեքսով եմ զբաղվում:
Աթեիստ (15.04.2016)
Եթե ընդհանրապես ծանոթ չեք ֆորեքսին ու վերլուծություններից (տեխնիկական և ֆունդամենտալ) համընդհանուր ճիշտ տարբերակ ընտրելուն, առաջնայինը մինիմալ գիտելիքներ ձեռք բերելն է, այսինքն ուղղակի լսելով որ հնարավոր է գումար վաստակել ու սկսել բացարձակ սխալ է և վերջիվերջո կբերի կորուստների: Եթե գոնե մինիմալ ինֆորմացիա ունեք, առանց նույնիսկ 1 մշտական ստրատեգիայով աշխատելը, ամենակարևորն է պահել գործարք բացել փակելու մինիմալ պարտադիր պայմանները և աշխատել միայն կապիտալի կառավարման դրույթներով, money management պահելով, դա պարտադիր է: Իսկ 500 $ի դեպքում, նվազագույնը 10%եկամուտն է, նորմալը 20_50%:Լրիվ հավանական ու նորմալ եկամուտ առանց որևէ էական անկառավարելի ռիսկի: Դրանից ավել նույնպես հնարավոր է, մինչև 100% դեպոզիտի ավելացում 1 ամսում, ուղղակի պիտի փորձ ունենաք այդ դեպքում:
fozera ջան, գոնե ընդհանուր գծերով բացատրիր, որը ոնց - օրինակ, ես ունեմ 300.000 դրամ... ինչ անեմ, որ սկսեմ ֆորեքսով փող աշխատել?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ