User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ

    Ակումբում էսպիսի մի լավ թեմա ունենք. «1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ», որ, ցավոք, վաղուց չի ակտիվացվել։ Ցանկության դեպքում կարելի է հիմա ակտիվացնել։ Բայց քանի որ շատերիս ճտերն արդեն մեծացել են ու հատել 3 տարեկանի սահմանը, մտածեցի՝ արժե սրա շարունակությունն էլ բացել ։

    Առաջարկում եմ էս թեմայում քննարկել, թե ինչ հետաքրքիր ու զարգացնող խաղեր ենք խաղում, ինչ գործունեության ձևեր ենք կիրառում նշված տարիքային խմբին պատկանող մեր երեխաների հետ զբաղվելիս, այսինքն՝ էնպիսի բաներ, որոնք համ հետաքրքիր ու հաճելի են երեխայի համար, համ էլ օգտակար ու զարգացնող, և կարող են օգտակար լինել նաև այլոց համար։

    Կարելի է այլ աղբյուրներից նյութեր էլ տեղադրել՝ հղումների, հոդվածների, նկարների ու տեսանյութերի տեսքով։ Բայց անձամբ ինձ, ճիշտն ասած, ավելի շատ հետաքրքրում է կոնկրետ ակումբցի ծնողների անձնական փորձն էս առումով։ Կարծում եմ՝ բոլոր ակումբցի ծնողների համար էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով ինչ հետաքրքիր բաներով է զբաղվում իր երեխայի կամ երեխաների հետ։

    Հա, ասեմ, որ էս 7–ն իրականում պայմանական թիվ է։ Ուղղակի չգիտեի՝ մինչև որ տարիքն արժե ընդգրկել, որ քիչ թե շատ ընդհանուր բաներ լինեն։ Գուցե մինչև տասն ավելի տեղին կլիներ, դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում մի երկու տարի ավելը չի խանգարի։ Խնդրում եմ՝ չֆիքսվել յոթի վրա։ Ասենք, եթե ձեր երեխան 8 կամ 9 տարեկան է, դա թող պատճառ չլինի թեմային չմասնակցելու ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.04.2016), boooooooom (13.04.2016), CactuSoul (13.04.2016), Chuk (13.04.2016), Lusina (14.04.2016), Նաիրուհի (13.04.2016)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ոչ ոք չի՞ ուզում առաջինը լինել ։
    Կարո՞ղ է՝ ամեն մեկդ մտածում եք, որ ձեր զբաղմունքները բավականաչափ կրեատիվ կամ հետաքրքիր չեն էստեղ գրելու համար, և սպասում եք ուրիշների սուպեր գաղափարներին ։ Առաջարկում եմ «կրեատիվ» բառին ավելի թեթև նայել։ Նույնիսկ կարող եմ թեմայի վերնագիրը փոխել՝ ավելի չեզոք ու չպարտադրող դարձնելով, որպեսզի բոլորը հանգիստ ու ազատ գրեն պարզապես էն ամենի մասին, ինչով որ զբաղվում են իրենց երեխաների հետ։ Ճիշտն ասած՝ հենց սկզբից մտածել էի էդ ձևով ներկայացնել թեման, ուղղակի որ էդ վերնագրով թեմա արդեն կար, մտածեցի՝ ֆորմատը պահպանեմ։ Բայց երևի երևի սխալ արեցի։ Համենայնդեպս, թեման բացելուս նպատակը ոչ թե էն է, որ պարտադիր ինչ–որ հատուկ հետաքրքիր ու կրեատիվ գաղափարներ ներկայացվեն, այլ որ հնարավորինս շատ ծնողներ գրեն իրենց երեխաների հետ իրենց զբաղմունքների մասին։ Մի խոսքով՝ դուք հանգիստ գրեք ինչ որ կա, կարդացողներից ամեն մեկը թող իր համար որոշի, թե ինչքանով են դրանք հետաքրքիր ու կոնկրետ իր երեխայի համար կիրառելի։ Կարող են, օրինակ, շատ պարզ բաներ լինել, բայց ինչ–որ մեկի կամ շատերի մտքով անցած չլինի, որ դա կարելի է երեխայի հետ կիրառել, ու ձեր գրածն օգտակար լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, բացումը ես անեմ, հուսով եմ՝ մյուսներն էլ հավեսի կընկնեն։
    Տղաս հինգ տարեկան է։ Դուք էլ, եթե գրեք, երեխայի տարիքն էլ նշեք։

    Բառախաղ
    Սա կարելի է խաղալ ցանկացած թվով մարդկանցով. մեկը մի բառ է ասում, մյուսը տվյալ բառի վերջին տառով սկսվող ուրիշ բառ է ասում, և այդպես շարունակ։ Երեխայի տարիքից ու գիտելիքներից կախված՝ կարելի է բարդացնել՝ սահմանափակելով բառերի տեսակները, օրինակ՝ միայն գոյականներ, միայն միավանկ բառեր՝ ցանկացած խոսքի մաս, ավելի բարդ տարբերակը (ժամանակին մենք ընտանիքով հաճախ էինք խաղում էս տարբերակով, հատկապես երբ լույս չէր լինում, մթության մեջ խաղալու համար շատ հարմար խաղ էր ՝ միայն միավանկ գոյականներ։ Տղայիս հետ հիմա խաղում ենք համարյա առանց սահմանափակումների՝ բացառելով միայն հատուկ անունները։ Մի քիչ ավելի ուշ կանցնենք նշածս առաջին սահմանափակումներին։

    Հոմանիշ, հականիշ
    Սա խաղում ենք և՛ հայերեն, և՛ անգլերեն. ես բառ եմ ասում, ինքը՝ դրա հականիշը, հետո ինքն է ինչ–որ բառ ասում, ես՝ դրա հականիշը։ Նույնը՝ հոմանիշներով։ Իհարկե, արդյունավետության տեսակետից ավելի հարմար կլիներ, եթե միայն ես բառեր ասեի, ինքը դրանց հոմանիշ–հականիշներն ասեր, բայց էդպես չի ուզում, ինքն էլ է ուզում իրեն կարևոր զգալ, որ ինձ ինչ–որ բան է հարցնում ու ստուգում ։

    Ասոցիացիաներ
    Որոշում ենք կոնկրետ թեմա՝ երևույթ, հավաքական ինչ–որ հասկացություն և այլն, ու դրա հետ կապված կամ դրա տեսակ հանդիսացող բառեր ասում հերթով, այսինքն՝ մի հատ ես, մի հատ՝ ինքը։ Օրինակ՝ մրգեր, բանջարեղեն, ընտանի կենդանիներ, գիշատիչ կենդանիներ, ջրային կենդանիներ, թռչուններ, միջատներ, ծաղիկներ, գրենական պիտույքներ և այլն։

    Էս բոլոր խաղերի ընթացքում ես ինքս երբեմն իր համար նոր բառեր եմ օգտագործում ու իրեն բացատրում դրանց իմաստները։ Էդպես նաև նոր բառեր է սովորում։

    Կռահելու խաղ
    Մեկն ինչ–որ առարկա ենք պահում մտքում, մյուսը հարցեր տալով պիտի փորձի կռահել, թե ինչ է մտքում պահել դիմացինը։ Հետո մյուսն է բառ պահում։ Մենք մինչև հիմա, չգիտես ինչի, մենակ կենդանիներ ենք պահել, բայց, իհարկե, կարելի է ընդլայնել։ Հարցերն էս բնույթի են լինում. մե՞ծ է, թե՞ փոքր, ականջները երկա՞ր են, թե՞ կարճ, ցամաքայի՞ն է, թե՞ ջրային, ընտանի՞ է, թե՞ վայրի, պոչ ունի՞, թե՞ չէ, և այլն։

    Էս նշածներս հարմար են նաև ճանապարհին կամ կենցաղային ինչ–որ բաներ անելիս խաղալու համար։ Օրինակ, մենք մանկապարտեզից գալու ճանապարհին հաճախ ենք խաղում։

    Տառեր ու բառեր
    Թեև տղաս տառերը վաղուց գիտի (2.5 տարեկանից), բայց կարդալուց ու գրելուց դեռ վարժ չի, կարող է կարդալիս ինչ–որ տառեր պահի տակ մոռանալ, հատկապես փոքրատառերը, որոնք ահագին ուշ է սովորել։ Իմ սարքած տառերով բառեր ենք կազմում։ Սովորաբար ես կոնկրետ բառ եմ ասում, ինքը, տառերն իրար կողքի շարելով, գրում է ասածս բառը, դե, ընթացքում երբեմն դժվարանում է, ես հուշումներ եմ անում։ Հետո նույն բառի անգլերեն տարբերակն է գրում՝ անգլերեն տառերով։ Հայերենի համար հիմնականում միավանկ բառեր եմ ընտրում, որ շատ բարդ չլինի, չվանի։ Միաժամանակ աշխատում եմ էնպիսի բառեր ընտրել, որ պարբերաբար ներառեն նախորդ բառերից որոշ տառեր, բայց համ էլ նոր տառեր պարունակեն, որպեսզի հնարավորինս շատ տառեր օգտագործի, չմոռանա։ Երբ արդեն հոգնում է էդ խաղից, վերջում բոլորիս անուններն ենք գրում ու դրանով եզրափակում ։

    Առայժմ էսքանը։ Հետո էլի կգրեմ։ Դուք էլ գրեք։ Ի դեպ, ֆիզիկական խաղերի մասին էլ կարելի է գրել, ինչպես նաև ձեռքի աշխատանքների։ Մի խոսքով՝ ամեն ինչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.04.2016), insider (13.07.2016), ivy (22.04.2016), Lusina (14.04.2016), Mr. Annoying (13.04.2016), Sambitbaba (10.07.2016), Smokie (17.07.2016), Աթեիստ (14.04.2016), Արէա (13.04.2016), Զաքար (14.04.2016), Մուշու (14.04.2016), Նաիրուհի (16.04.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցի ծնող չեմ, բայց առաջարկեմ ամեն դեպքում
    Ավելի շատ 7-ին մոտ տարիքի երեխաներին երևի հարմար կլինի, չգիտեմ․
    Ես որպես մեծ երեխա, Dixit խաղն եմ շատ սիրում․
    Խաղի կանոնները շատ պարզ են․ (Նու հաշվարկները կարող ա և էնքան էլ չէ երեխաների համար, բայց իմաստը հաշիվը չի, էնպես որ չեմ խորանա էս մասով․)
    Ամեն մեկն ունենում ա տարբեր նկարներ ձեռքին, հերթական խաղացողն ընտրում ա մի նկար ու դրա հետ ասոցացնում ա որևէ բառ/նախադասություն/պատմություն ու շուռ տրված դնում ա սեղանին․ Մյուս խաղացողներից յուրաքանչյուրն ասված բառին/նախադասությանը/պատմությանը քիչ թե շատ համապատասխան նկար ա ընտրում ու նույն ձևով դնում սեղանին․ Հետո քարտերը խառնում են ու բացված դնում, որից հետո մյուս խաղացողները պետք ա գուշակեն օրիգինալ քարտը․

    Ինձ թվում ա հավես կլինի տեսնել թե երեխեքը ինչեր են ասոցացնում նկարների հետ, ու թե ոնց են փորձում գտնել առաջին խաղացողի դրած քարտը․
    Պարտադիր չի հենց խաղը գնել (չնայած ես իրանց նկարները շատ հավանում եմ, շատ հետաքրքիր են), կարելի ա համացանցից հարմար նկարներ գտնել ու քարտեր պատրաստել.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.07.2016), Ուլուանա (14.04.2016)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, դուք չեք գրում ։

    Լավ, ես մի երկու բան էլ գրեմ, էս անգամ՝ նկարելու հետ կապված։

    Մի կես տարի առաջ օրագրումս գրել էի քոլեջում իլյուստրացիայի առաջին դասին դասախոսի առաջարկած վարժության մասին, որը, մտածեցի, որ կարելի է կիրառել ինչպես մեծահասակների, էնպես էլ երեխաների դեպքում։ Վերջերս տղայիս հետ մի երկու անգամ զբաղվեցինք դրանով, ահագին ոգևորվել էր։ Դե, ինքը նկարելու հետ կապված ամեն ինչից էլ ոգևորվում է , բայց, կարծում եմ, սա իսկապես հետաքրքիր, կրեատիվ ու օգտակար վարժություն կարող է լինել շատ երեխաների համար։ Նաև ինչ–որ առումով թիմային աշխատանքին սովորելու սկիզբ կարող է լինել։ Էլի կարելի ա խաղալ անսահմանափակ թվով մարդկանցով։

    Մասնակիցներից մեկը թղթի վրա մի բան է նկարում, որը կարող է լինել ինչպես ամբողջական ինչ–որ պատկեր, էնպես էլ ինչ–որ մասնիկ, դետալ, թեկուզ գիծ, կոր, շրջանագիծ, ուղղանկյուն կամ լրիվ կամայական ինչ–որ բան։ Ցանկալի է, որ սկզբում հնարավորինս պարզ ինչ–որ բան լինի, ոչ ավարտուն պատկեր, որպեսզի զարգացնելու հնարավորություններն ավելի լայն լինեն։ Հաջորդ մասնակիցը դրան ինչ–որ այլ մասնիկ(ներ) է ավելացնում՝ փորձելով ինչ–որ իմաստալից բան ստանալ։ Ի դեպ, ավելացնել կարելի է ինչպես հենց սկզբնական պատկերի/մասնիկի վրա, էնպես էլ թղթի այլ հատվածում։ Կարևորը՝ որ երեխան ինքն իմանա, թե տվյալ մասնիկը կամ պատկերն ավելացնելով՝ ինչ է փորձում ստանալ։ Ավելացված մասնիկն ինքն իրենով կարող է իմաստալից չլինել ու ոչինչ չներկայացնել, բայց ավելանալով եղածին՝ ինչ–որ բան հաղորդել վերջինիս։ Հետո մյուս մասնակիցն է իր կողմից մի բան ավելացնում, և այդպես շարունակ։ Ընդհանրապես պատկերի զարգացման ընթացքում հնարավոր են ամենաբազմազան փոխակերպումներ, ինչն էլ հետաքրքիր է դարձնում խաղը. սկզբում կոնկրետ առարկա ներկայացնող պատկերը կարող է նոր դետալների շնորհիվ վերածվել լրիվ այլ պատկերի, կարող է պարզապես զարգանալ, հարստանալ։ Ուղղակի էս տարիքի երեխաների հետ խաղալիս, կարծում եմ, արժե որոշակի նրբանկատություն ցուցաբերել ու նրանց «կառուցած» պատկերները արմատապես չավերել, երբ զգում եք, որ շատ են կապվել տվյալ պատկերին ։ Մյուս կողմից էլ պիտի նաև սովորեն, որ խաղի մեջ չկան սահմանափակումներ, ու իրենք պիտի պատրաստ լինեն, որ իրենց ստեղծած ցանկացած պատկեր այլ մասնակցի կողմից կարող է փոխակերպվել այլ պատկերի, քանի որ խաղը դրա վրա է հիմնված։ Համենայնդեպս, պատկերների փոխակերպումները հաճախ բավական հետաքրքիր են ստացվում, ու երեխաներին ահագին ոգևորում են։

    Սրա մեկ այլ տարբերակ վերջերս մտքովս անցավ, ու էլի տղայիս հետ հավեսով խաղացինք։
    Նախորդ խաղի սկզբունքով՝ ամեն մեկը մի բան է ավելացնում, բայց էստեղ կա հետևյալ սահմանափակումը. չենք կարող օգտագործել ցանկացած պատկեր կամ մասնիկ. միայն պարզ մասնիկներ ու պարզ երկրաչափական պատկերներ ենք կիրառում։ Կոնկրետ որոշում ու մի առանձին թղթի վրա ֆիքսում ենք թույլատրելի մասնիկներն ու երկրաչափական պատկերները. օրինակ՝ կետ, ուղիղ գիծ, շրջան։ Քանի որ էս տարիքի երեխաները կարող է ուղղակիորեն չպատկերացնեն, որ քառակուսին, եռանկյունը, ուղղանկյունը և այլն, նույնպես կազմված են ուղիղ գծերից, կարելի է դրանք էլ առանձին նշել թույլատրված «գործիքների» ցուցակում։ Համ էլ էդպես նաև գաղափար կտանք, թե ինչեր կարող են օգտագործել, թե չէ՝ իրենք կարող են և չֆայմել, որ, ասենք, ուղիղ գծերով կարող են քառակուսի ստանալ ու օգտագործել դա ինչ–որ բան պատկերելու համար։ Սրա դեպքում էլ են ահագին հետաքրքիր պատկերներ ստացվում։ Երեխան տեսնում է, թե ինչ շատ պատկերներ կարելի է ստանալ՝ օգտագործելով միայն մի քանի պարզ դետալներ։ Նաև անընդհատ փորձում է հնարամիտ լուծումներ գտնել՝ համադրելով այս կամ այն դետալը՝ նորանոր պատկերներ ստանալու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.04.2016), Մուշու (16.04.2016), Նաիրուհի (16.04.2016)

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ՝ մի քիչ էլ մենախոսեմ ։

    Վերջերս մի խաղ եմ հիշել, որը հայրս էր մեզ հետ խաղում, երբ փոքր էինք։ Էս քանի օրը տղայս հետ ենք խաղում, ու շատ է սիրում։ Խաղն ուղղված է ուշադրության ու դիտողականության զարգացմանը։

    Հատակին կամ սեղանին իրար կողքի շարում ենք տարբեր խաղալիքներ, ցանկալի է՝ մոտավորապես նույն չափի՝ ոչ շատ մեծ։ Երեխան նախ ուշադրությամբ զննում է բոլոր խաղալիքները՝ փորձելով մտապահել, թե ինչ խաղալիքներ կան, ինչպես նաև՝ որը որ մասում է դրված։ Այնուհետև երեխան փակում է աչքերը կամ շրջվում, այդ ընթացքում պահում ենք խաղալիքներից մեկը և վերջինիս կողք(եր)ի խաղալիքները մոտեցնում, այնպես, որ չերևա դատարկ տեղը։ Երեխային ասում ենք, որ աչքերը բացի կամ հետ շրջվի ու փորձի գլխի ընկնել, թե որ խաղալիքն է բացակայում։ Սրա մեկ այլ տարբերակ էլ այն է, որ խաղալիք պահելու փոխարեն խաղալիքներից երկուսի տեղերը փոխում ենք, այսինքն՝ մեկը դնում ենք մյուսի տեղը, ու երեխան պիտի փորձի գլխի ընկնել, թե որ խաղալիքների տեղերն են փոխվել։ Ժամանակի ընթացքում շարված խաղալիքների թիվը կարելի է մեծացնել՝ ըստ երեխայի հմտացածության աստիճանի։ Մենք, օրինակ, հիմա մոտ 10 խաղալիք ենք շարում։ Նաև մի քիչ ավելի բարդացված տարբերակ է միաժամանակ մի քանի խաղալիքների տեղերը փոխելը, կարելի է նաև երկու գործողությունները համատեղել՝ միաժամանակ համ որոշ խաղալիքների տեղերը փոխել, համ էլ ինչ–որ խաղալիք(ներ) պահել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.07.2016), insider (13.07.2016), John (13.07.2016), Smokie (10.07.2016), Արէա (10.07.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խաղ կա, աղջկաս հետ միշտ խաղում ենք, ես եմ հորինել, չնայած մտածում եմ, որ շատերն են խաղում:

    Տան մեջ մի իր եմ պահում, ու սկսում եմ հուշումներ տալ, թե տան որ սենյակում է, որտեղ է և այլն: Սկզբից պարզ հուշումներ եմ տալիս, հետո ավելի բարդ, որ փորձի ասոցացնել ու գտնել: Երբ բարդ հուշումներ եմ տալիս ու գտնում է, շատ է ոգևորվում, նույնիսկ ինքն է առաջարկում, որ էլի խաղանք:
    The Truth Is Out There

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.07.2016), Smokie (17.07.2016), Նիկեա (23.07.2016), Ուլուանա (12.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրեատիվ տոնածառեր
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.02.2022, 23:25
  2. Կրեատիվ գովազդ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 21.03.2019, 01:34
  3. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •