Ակումբում էսպիսի մի լավ թեմա ունենք. «1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ», որ, ցավոք, վաղուց չի ակտիվացվել։ Ցանկության դեպքում կարելի է հիմա ակտիվացնել։ Բայց քանի որ շատերիս ճտերն արդեն մեծացել են ու հատել 3 տարեկանի սահմանը, մտածեցի՝ արժե սրա շարունակությունն էլ բացել ։
Առաջարկում եմ էս թեմայում քննարկել, թե ինչ հետաքրքիր ու զարգացնող խաղեր ենք խաղում, ինչ գործունեության ձևեր ենք կիրառում նշված տարիքային խմբին պատկանող մեր երեխաների հետ զբաղվելիս, այսինքն՝ էնպիսի բաներ, որոնք համ հետաքրքիր ու հաճելի են երեխայի համար, համ էլ օգտակար ու զարգացնող, և կարող են օգտակար լինել նաև այլոց համար։
Կարելի է այլ աղբյուրներից նյութեր էլ տեղադրել՝ հղումների, հոդվածների, նկարների ու տեսանյութերի տեսքով։ Բայց անձամբ ինձ, ճիշտն ասած, ավելի շատ հետաքրքրում է կոնկրետ ակումբցի ծնողների անձնական փորձն էս առումով։ Կարծում եմ՝ բոլոր ակումբցի ծնողների համար էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով ինչ հետաքրքիր բաներով է զբաղվում իր երեխայի կամ երեխաների հետ։
Հա, ասեմ, որ էս 7–ն իրականում պայմանական թիվ է։ Ուղղակի չգիտեի՝ մինչև որ տարիքն արժե ընդգրկել, որ քիչ թե շատ ընդհանուր բաներ լինեն։ Գուցե մինչև տասն ավելի տեղին կլիներ, դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում մի երկու տարի ավելը չի խանգարի։ Խնդրում եմ՝ չֆիքսվել յոթի վրա։ Ասենք, եթե ձեր երեխան 8 կամ 9 տարեկան է, դա թող պատճառ չլինի թեմային չմասնակցելու ։
Էջանիշներ