Էն, որ միջին վիճակագրական կինը միջին վիճակագրական տղամարդուց ֆիզիկապես թույլ ա, էդ ոչ մեկի համար էլ գաղտնիք չի: Բայց կարծում եմ՝ կարելի ա ինչ անել-չանելը որոշել նախապես ֆիզիկական պատրաստվածության հետազոտություն անելով (դա սենց թե նենց արվում ա բանակ գնացող տղաների համար, նենց որ խնդիր չի): Ու ընդհանրապես, կարծում եմ նաև լավ ա, երբ յուրաքանչյուր անհատ անում ա իրա ուժերի առավելագույն չափով: Օրինակ, եթե մեկը չի կարում 5կգ-անոց իր բարձրացնի, բայց մի քիչ մարզվելով 10 էլ կարա, ինչու՞ չհասցնել էդ մարզվածությանը: Ու ի վերջո, պատերազմը մենակ ֆիզիկական ուժ չի, խելք էլ ա պետք, որտեղ կանայք կարան շատ օգտակար լինեն:
Էջանիշներ