Մուշու (31.08.2016)
Եղբայր, ես դրան չէի ուզում անդրադառնալ, բայց ամեն դեպքում ասեմ։ Տղամարդը ֆիզիոլոգիապես չի կարա ծննդաբերրի, որտև համապատասխան օրգանները ու դրանց կողմից արտադրող հորմոնները չունի։ Կինը կդադարի ծննդաբերելը որոշակի խնդիրների դեպքում կամ սեփական ցանկությամբ։ Երկուսի դեպքում էլ կարան բնազդները նենց ակտիվանան, որ արդյունքում կունենա երեխա։ Եթե դու քո վրա իրավունք ես վերցրել նման ամբսուրդ համեմատություն անելու, գոնե ճիշտ զուգահեռներ անցկացրա։
Ծննդաբերական ցավը համեմատի՝ տղամարդու пах-ին հարվածի հետ։ Գիտականորեն իրար մոտեցվում են էս երկու ցավերը։ Մեկը ուղղակի ավելի երկար ա տևում ու կյանք տալիս, մյուսը կարճ ու կարա զրկվի կյանք տալու ունակությունից։ Պլյուս, կանանց հիշողությունից իրանց զգացած ցավը ջնջվում ա, իսկ տղամարդիկ, հարվածից հետո, դեռ շատ երկար շարունակում են հիշել ու վերապրել զգացածը։
Բուն ընթացքը համեմատի՝ կտրուկ, կարճ ժամկետում քաշ հավաքելու ու արագ նիհարելու հետ, ստիպի քնել 1 կոնկրետ դիրքում ու լիքը միզամուղ տուր, like a lot։
Ծննդաբերության ելքը ու հետագա 50 տարին քիչ թե շատ հավասար ա կիսվում, եթե բարով խերով ընտանիք ա։
Առակս ի՞նչ կուսուցանե։ Ծննդաբերությունը բանակում ծառայելու հետ ոչ մի կապ չունի։ Դու պետք ա մտածես կինը ֆիզիկապես կարա՞ ծառայի։ Որոշ երկրներ ցույց են տալիս, որ իրանց կանայք կարում են՝ Իսրայել, ԱՄՆ։ Պիտի մտածես հոգեբանորեն կարա՞ ծառայի։ Եվ վերջում ինչքանո՞վ ա ճիշտ, որ երկիրը իրա կանանց որոշակի տարիքային խմբին, ուղարկի պարտադիր զին ծառայության որոշակի ժամկետով։ Ինչքանո՞վ ա դա ձեռնատու՝ տնտեսությունը, բնակչությանը քանակի փոփոխմանը և այլն։
Հ.Գ. Տղամարդը կնոջը համապատասխանում ա բանալին կողպեքը սկզբունքով։ Միասին չեն կարա գցեն-բռնեն ու որոշեն, որ սերունդ չեն տալու կամ իրար հետ են տալու։
Vitam regit fortuna, non sapientia.
Էս ոնց-որ սևամորթները ասեն կամ ձեզ սև ներկեք ու ռեփ լսեք, կամ էլ մենք մեզ սպիտակ ենք ներկում ու ռեփ չենք լսում, թե չէ ռասաների հավասարություն չի լինի, գեյերը ասեին՝ դուք էլ նույն սեռի մարդկանց հետ քնեք, թե չէ էլ ինչ հավասարություն, կամ հաշմանդամները ասեին՝ կամ դուք մեր համար հարմարեցված աստիճաններից եք օգտվում, կամ մենք՝ ձեր (նու էստեղ ավելի շատ իմաստ կա, որտև գոնե իրանց աստիճանները կշատացնեինք ու հարմար կդարձնեինք) :դ Էդ հավասարություն չի, եսիմինչ ա: կբացատրեի, որ ֆիզիոլոգիական նույնությունը կապ չունի հավասարության հետ, բայց իմաստ չեմ տեսնում:
Ծննդաբերությունն էլ սարքել եք եսիմինչ գերբնական ցավոտ բան: Հաստատ ոչ-մի մի օր տևող ցավ չի կարա համեմատվի երկու տարի անիմաստ վատնելու հետ:
Կանանց բանակում ծառայելուն էլ դեմ եմ, որովհետև եթե պատերազմական վիճակ չլիներ, տղաների ծառայելուն էլ դեմ կլինեի ու հիմա մեր բանակը շատ պիտի փոխվի, որ «հարմարեցվի» աղջիկ զինվորներին: Էլ չասեմ հասարակությանը ինչքան վնաս ա, որ էդքան մարդ գնում ա բանակ, մի բան էլ աղջիկներն էլ գնային:
Դու բնական ծնունդ տեսել էիր, չէ՞։ Գերբնականը չգիտեմ, բայց սարսափելի ցավոտ ու վախենալու տեսարան ա։ Չեմ ընկալում քո տրամադրվածությունը։
Համեմատելը միանշանակ անիմաստ ա։ Վերևում գրել եմ արդեն։
Չծառայելը էլի համաձայն եմ։ Չեմ պատկերացնում մեր կանանց բանակում, չնայած շատ-շատ տղաներին էլ չէի պատկերացնում, բայց "նորմալ" ծառայել են։
Հ.Գ. էդ նորմաը նշանակում ա՝ առանց տեսանելի ֆիզիկական ու հոգեկան խնդիրների ։Դ
Vitam regit fortuna, non sapientia.
Մի հատ բան ասեմ էլի: ՀՀ-ում զինծառայությունը տղամարդկանց համար պարտադիր ա, կանանց համար հնարավոր ա: Ծննդաբերությունը կանանց համար հնարավոր ա, բայց պարտադիր չի, իսկ տղամարդկանց համար հնարավոր չի: Էս տարբերությունները հասկանու՞մ եք:
Freeman (31.08.2016)
Լիզ, բնական ծնունդներ լիքը տեսել եմ, էլ չասեմ հենց առաջինում, որ ներկա էի, ինչքան հնարավոր բարդություն կար, եղավ(ներառյալ դեֆեկացիա,ամենաշատը դրանից էի զարմացել, հետո տեսա թե ինչքան հաճախ ա էդ լինում) ու նենց մարդու էլ եմ տեսել, որ երկու օր քիչ պոստում մնալու համար իրա ձեռքի մեջ նռնակի միջուկ ա պայթեցրել, մարդ էլ կար ինքն իրան սրունքից կրակել էր, նու էդ էլ լավ տեսարան չի (կարծեմ նկարները քեզ ցույց տվել եմ)։ Չեմ ասում ծննդաբերելը հեշտ ա, ինքը շատ դժվար բան ա, հալալ ա բոլոր ծննդաբերած կանանց, թե՛ դժվարության առումով, որի մեջով անցել են, թե՛ իրանց արածի նշանակության։ Ես հիմա հղիներին էլ մի տեսակ հիացմունքով եմ նայում, չնայած որ առաջ մտածում էի տգեղ տեսարան ա հղի կինը։
Մաման էլ որ պատմում ա ինչքան էր վախենում երեխա ունենալուց առաջ, փշաքաղվում եմ) Բայց հաստատ էդ երկու տարի կորցնել չի էլի, ասենք տեսնում ես ինչքան բաներից եմ հետ մնացել/կտրվել ու ինձ թվում ա լավ մտածելու դեպքում դու էլ կգերադասեիր մի քանի անգամ ծննդաբերության ցավ զգալ, քան թե երկու տարի կորցնել)) Ուղղակի էս խոսակցությունը արդեն դառնում ա «իմ պապան ավելի ուժեղ ա» կարգի քննարկում) Իրանք տարբեր բաներ են ու երևի կհամաձայնվես, որ համեմատելն իմաստ չունի, ասենք ոնց֊որ համեմատես սեղանը ինչ֊որ ֆիլմի հետ։ Եթե իմաստ կա շարունակելու, արի զրուցարան գնանք, կամ սպասի հաջորդ գինովնալուց կշարունակենք)
Էլ չասեմ, որ ծննդաբերելը հավասար իրավունքների հետ կապ չունի, դաժե էդ քննարկելն ա անիմաստ, էդ ֆիզիոլոգիական առանձնահատկություն ա, ոչ թե պարտականություն։
The cake is a lie.
Աթեիստ (31.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ