հա ապեր ջան, որ մագիստրատուրա ավարտած տղեքին տանեն վեց ամիս ուչեբկա, հետո կրտ․ս-տ տան, բա կհերիքեն բա ինչ կանեն։ Միայն մեր կուրսից երեք տղա էս պահի դրությամբ Հայաստանում չեն, որտև դրսերում գիտությամբ են զբաղված։ Ու գիտե՞ս խի են դրսերում զբաղված, որտև հենց մտնեն ՀՀ, միանգամից ՌՈ են ընկնելու ու բանակ գնան, որպես շարքային, հետո սերժանտ, լավագույն դեպքում որպես ավագ ծառայելու։ Եթե թվաքանակի խնդիր չկա՝ խի՞ պտի իրանց այլընտրանքային (ռազմաարդյունաբերական ոլորտում, մաթեմատիկ տղեք են, մաթ․ֆիզ․ գծով ԱՄՆ-ում ու Ֆրանիայում թեկնածուական են գրում) ծառայություն չառաջարկվի, այլ գնան երկու տարի դեգռադացվեն։ Հա, իրանց դեպքում էդ դեգռադացվել ա, էդ ես ու իմ նման տղեքն ենք, որ բազա չունենք, գիտությամբ չենք զբաղվել ու բանակ գնալուց էլ կորցնելու բան չենք ունեցել։ Իսկ եթե այնուամենայնիվ կա թվաքանակի խնդիր՝ խի՞ պտի մեր հարևան Վազգուշիկը սաղ օրը կոֆե խմի, «օդնո անի» ու հետևը հաստացնի, իսկ գիտնական տղեքի հաշվին մեր բանակը «թվաքանակի խնդիր չունենա»։ Էդ ոչ միայն արդար չի բարոյական տեսանկյունից, այլ նաև անարդունավետ ա ցանկացած տեսանկյունից։ Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք․ չծառայելու ձև ունեցողների մաքսիմում հինգ տոկոսն ա ծառայում։ Իսկ սահմանապահ զորամասերում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների տղեք։
Վերջին խմբագրող՝ John: 18.04.2016, 16:21:
Չէ ապեր ես կոնկրետ թվեր չգիտեմ,բայց նայեվ գիտեմ թե որտեղ կարելի է լրացումներ անել, կարող ա կան էնպիսի տեղեր որ չգիտեմ, եթե գիտեք ասեք խնդիր չկա բայց դեռ ոչ մի բան էլ չեք կարողանում ասել։
Չեմ խորացել էդ հարցում,բայց ձեզանից միակն եմ ով աղջիկների հետ ծառայել ա ու ընդամենը ուզում էի փաստարկներ լսեի, բայց ոչ մի լուրջ բան չասվեց։
Գայլ, դու իրոք բացառու՞մ ես, որ մարդիկ էստեղ իրենց կարծիքն են արտահայտում: Ով ինչ ասեց, ամեն մեկին մի անուն կպցրեցիր: Մեկը ուշադրություն ա գրավում, մեկը կպած ուզում ա ասի, որ Իսրայելը լավն ա, ԱՄՆ-ն քըխ ա, մեկն ուզում ա ժամանակակից էրևա: Քո կարծիքով մենակ դու՞ ես ստեղ անկեղծ կարծիք հայտնում:
Աթեիստ (18.04.2016)
Իսկ ինչ կարծիք պետք ա ունենան մարդիկ քո մասին, որ ասում ես «աղջիկների հետ եմ ծառայել, դրա համար» գիտեմ, ու ուրիշ ոչ մի հիմնավորված բան չի գրում:
Կներես, բայց քո ու էդ աղջիկների նույն զորամասում ծառայած լինելը, ինչպես նաև քո սպա լինելը բոլորովին բավարար չեն ռազմական փորձագետ լինելու, քաղաքականությունից ու բանակից քո պատկերացումները անվերապահ ընդունելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (18.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ