Սաղ Բյուրի ասած հասարակությունն է պատճառը, որ երևի տենց աղջիկ չկա, որ փոքր ժամանակ տղա լինել չի երազել։ Որովհետև սաղին էլ արգելել են բաներ, որ տղաներին թույլատրվում էր, չեն թողել ավտո ու կռիվ-կռիվ խաղան, ֆուտբոլ խաղան (մեծ մասին), հոսանքի, տեխնիկայի հետ գործ ունենան, իրենց ուզած սպորտով զբաղվեն, մենակ տեղ գնան, հազար ու մի տենց բան։ Դրա համար հաճախ մի բան անելու համար ակամա թույլտվություն են սպասում, երբ հնարավորություն ունենում են դրսևորվելու, մի հատ կողքներն են նայում՝ ապահո՞վ է, արժի՞ դա անել, թե՞ կարող է կողքի տղեն նեղվի, եթե ինքն իր ուժը ցույց տա։
Էջանիշներ