StrangeLittleGirl-ի խոսքերից
Գայլ, ծառայությանը պիտանի չլինելը մի բան ա, փողով գրվելը, որ պիտանի չեն՝ ուրիշ: Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով երկու դեպքում էլ ծառայությանը ոչ պիտանի մարդը պատերազմին էլ պիտանի չի: Եթե մարդը խուսափել ա երկու տարի ծառայելուց, դրա դիմաց կաշառք ա տվել, ո՞նց ես պատկերացնում, որ նա կարա որևէ օգուտ տա պատերազմի ժամանակ: Ես չեմ պատկերացնում: Մենակ էն, որ կաշառք ա տվել, նշանակում ա, որ ինքն արդեն ուրիշ արժեհամակարգ ունի: Պե՞տք ա էդ արժեհամակարգը սահման բերել: Ու եթե պատրաստություն տեսնելը պարտադիր ա, էլ ու՞ր են մարդիկ վազում սահման: Ի վերջո, Ջոնի հարցը կրկնեմ. քանի՞ հոգու գիտես փողով բանակից ազատված, որ էս օրերին գնացել ա սահման կամ առնվազն էնտեղ գնալու լուրջ քայլեր ա ձեռնարկել:
Էջանիշներ