Բյուր պարտադիր չի գնա ու զենք բռնի։ Կարա բժիշկ լինի կամ հօպի կամ կապի մասնագետ։ Այսինքն մարդիկ ովքեր թեկուզ օրենքով ազատված են պարտադիր ծառայությունից չի նշանակում, որ պատերազմի ժամանակ անպիտան են։
Իսկ բանակ չգնացածը գնա ու միանգամից զենքով կռիվ Էդ նշանակում ա, որ ինքը զոհվելու ա ու քո ասածով մեզ որակ ա պետք ոչ թե քանակ։
Գայլ, ես կարծում եմ՝ սահմանին ցանկացած տեսակի գործ անելու համար պետք ա նախապես հատուկ պատրաստվածություն, լինի դա ՀՕՊ-ի կամ կապի մասնագետ, թե բժիշկ: Մեկը ես որպես բժիշկ չեմ կարա գնամ սահման, որովհետև ես չգիտեմ ամպուտացված վերջույթների կամ հրազենային վնասվածքների հետ աշխատել: Դրա համար ինձ հատուկ պատրաստվածություն ա պետք: Իսկ էդ պատրաստվածությունը չունեցող մարդկանց սահման ուղարկելը վտանգավոր ա:
Գայլ, ծառայությանը պիտանի չլինելը մի բան ա, փողով գրվելը, որ պիտանի չեն՝ ուրիշ: Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով երկու դեպքում էլ ծառայությանը ոչ պիտանի մարդը պատերազմին էլ պիտանի չի: Եթե մարդը խուսափել ա երկու տարի ծառայելուց, դրա դիմաց կաշառք ա տվել, ո՞նց ես պատկերացնում, որ նա կարա որևէ օգուտ տա պատերազմի ժամանակ: Ես չեմ պատկերացնում: Մենակ էն, որ կաշառք ա տվել, նշանակում ա, որ ինքն արդեն ուրիշ արժեհամակարգ ունի: Պե՞տք ա էդ արժեհամակարգը սահման բերել: Ու եթե պատրաստություն տեսնելը պարտադիր ա, էլ ու՞ր են մարդիկ վազում սահման: Ի վերջո, Ջոնի հարցը կրկնեմ. քանի՞ հոգու գիտես փողով բանակից ազատված, որ էս օրերին գնացել ա սահման կամ առնվազն էնտեղ գնալու լուրջ քայլեր ա ձեռնարկել:
Աթեիստ (08.04.2016)
Բյուր լսել ես որ ոչ պիտանի եղել բայց հայտնվել բանակում??? Եթե տենց մարդը կաշառք ա տվել ուրեմն լավ ա արել։ Եթե մարդը ամուսնացած ա ու մեկ երեխա ունի բայց իրա ընտանիք պահող ինքն ա ուրեմն էլի լավ ա արել ու կան դեպքեր որ լավ ա արել բայց հիմնականում բնականաբար ծառայությունից չի կարելի խուսափել որովհետեվ բանակը տղամարդուն ռազմական գիտելիքներ ա տալիս որով նա իր ընտանիքն է պաշտպանելու։
Մարինացված ոչինչ միանշանակ չի, բայց հիմնականում համաձայն եմ քո հետ։
Malxas (08.04.2016)
S.L.V. (05.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ