User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Պատերազմի պարադոքսը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ գրառում էի կատարել, հատուկ թեմա էի բացել, բայց ոչ մի արձագանք չեղավ ակումբակիցների կողմից: Խոսքը մի քանի օր տևողությամբ ռազմական հավաքների մասին է: Ինձ կանչեցին, շատ բարեհամբույր տեղեկացրին, որ պետք է ներկայանամ այսինչ տեղը, ստորագրեմ, որ շոր ու զենք եմ ստացել, մի երկու ժամ այնտեղ անցկացնեմ ու գնամ իմ գործին: - Քո աշխատավարձը կպահպանվի, շտապեց ավելացնել վայենկոմատի աշխատակիցը: Ես հավանաբար մի փոքր խանդավառություն ցուցաբերեցի, ասացի, որ փոքրիկ ռազմական կրթություն ունեմ, ավելի կոնկրետ ՌԼՍ համակարգի դիպլոմ, և կկարողանայի ավելի էֆեկտիվ օգտակար լինել: զինկոմիսարիատի աշխատակիցը դադարեց սիրալիր ինձ նայել, դեմքի արտահայտությունը փոխեց մեկ այլ արտահայտությամբ, որը հավանաբար ունենում են, երբ այլմոլորակային են տեսնում, և մերժելով իմ առաջարկը կրկնեց իրենը:
    Այսպիսով գնացի այդ հավաքին, իմ սեփական մեքենայով գնացի Սովետաշենի զորմաս: Արևի տակ կանգնեցինք մի քանի ժամ, այդ ընթացքում իմ մասին ոչ մեկը չմտաբերեց: Հասկանալով, որ ոչ մեկը գուցե չմտաբերի՝ ժամը 3-ի կողմերը գնացի տուն: Մի քանի օրինց ինձ վերադարձրին զինվորական գրքույկս, որը նախօրոք վերցրել էին, բայց մի ամսից նորից զանգեցին ու ասեցին որ տանեմ իրենց տամ: Ու այստեղ սկսվեց պատերազմը իմ և զինվորականների միջև, որը շարունակվեց բավական երկար ժամանակ: Ես կտրականապես հրաժարվում էի նրանց հավաքներից բերելով որոշ պատճառաբանություններ, որոնք բոլորովին անհիմն չէին: Զորակոչի տարիքից դուրս գալս վերջ տվեց այդ անհեթեթ հակամարտությանը:
    Հիմա ասելիքս ինչ է, իմ տեղը մեկը կարող էր չէ՞ մի 100 - 200 դոլար տալ ու իր անունը ջնել տալ այդ ցուցակներից, որի համար նրան պախարակել չէր լինի: Համարենք, որ ես էլ մի որևէ ձևով կպրծնեի այդ ապուշ հավաքներից, որի մեջ ես զինվորականների փող ուտելուց բացի ցավոք այլ միտում չտեսա:
    Իսկ ճակատ իհարկե կգնամ, կգնամ մեծ պատրաստականությամբ, հենց հիմա էլ պատրաստ եմ գնալ:
    Այնպես որ վերը բերված օրինակը այնքան էլ սխալ չէ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.04.2016), John (08.04.2016), Աթեիստ (08.04.2016), Գաղթական (01.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆերմիի պարադոքսը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 115
    Վերջինը: 29.04.2025, 02:39
  2. Դրվագներ պատերազմի ու խաղաղության...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 19:44
  3. Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին
    Հեղինակ՝ Մովսես, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.06.2011, 22:55
  4. Արձակ. Պատերազմի աղջիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.03.2011, 16:53
  5. Ի՞նչ կանեք պատերազմի դեպքում
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.03.2008, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •