Մալխաս ջան, քո նշած օրինակը որևէ կերպ կապ չունի Չամիչի արտահայտած ու չհիմնավորած մտքի հետ։ Քանզի դու ինքդ ինչքանով հասկացա ծառայել ես բանակում, բացի այդ էլ РЛС (Радиолокационная станция) համակարգերի հետ աշխատել գիտես։ Իսկ մարդ, ով ուղղակի ունի ցանկություն սահման գնալու, բայց որևէ հմտություն չունի՝ իմաստ չունի, որ ինքը գնա սահման։ Նույնիսկ ծամկետային զինծառայողները մինչև սահման գնալը 5-6 ամիս սովորում են, նոր միայն իրավունք ստանում սահման բարձրանալու։ Սասունի ինքնապաշտպանությունը չի էլի, որ մեկը պապի որսորդական հրացանը վերցնի, մեկն էլ հարևանի թուրը ու ինքնապաշտպականական մարտեր մղենք։ Նույնիսկ ի տարբերություն 88 թվի՝ էս պահին կանոնավոր բանակ ունենք, պահեստազոր ունենք, ու էդ սաղ գործընթացները համակարգված են։Այնպես որ վերը բերված օրինակը այնքան էլ սխալ չէ:
Ով որ փողով ազատվել է բանակից ու ուզում է կռվել՝ թող գնա մոտակա ոստիկանական բաժին, դիմում ներկայացնի, որ առողջ է ու գումարի դիմաց ազատվել է բանակից, կաշառք տալու համար իրեն հասանելիք տարիները նստի, հետո դիմի ՊՆ, որ ուզում է ծառայել, թող ՊՆն որոշի արժի՞ թե չէ։ Եթե էդքանը պատրաստ չի անել՝ թող ալտերնատիվ տարբերակ մտածի իր երկրին ու բանակին օգտակար լինելու, ոչ թե «ուժեղ տղա» խաղա, երբ իր պարտքը հանուն հայրենիքի չկատարելու խաթր կաշառք է տվել։
Էդ բանակ գնալը հո ինքնանպատակ չի։ Հասկանում եմ ,որ մեր բանակը իդեալական չի, բայց կոնկրետ իմ օրինակով գիտեմ, որ ոչ միայն ռազմական գիտելիքների ու փորձի տեսանկյունից, այլ նաև մարդկային շփման ու կյանքի փորձի տեսանկյունից լիքը բան եմ սովորել էդ երկու տարում, որ քաղաքացիական կյանքում էլ լիքը կիրառություններ ունի։ Էդ բանակ գնալը նրա համար չի, որ մարդ գնա, երկու տարի անիմաստ տանջվի, զրկաննքեր կրի ու հետ գա։ Բանակը բանտ չի։ Բանակ գնալու իմաստն էլ էն ա, որ սովորես ռազմական գործ ու հարկ եղած դեպքում կարողանաս կիրառել այն։
Ով որ պատրաստ է գումար վճարել չսովորելու համար, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Ոնց որ իրավագիտության ֆակուլտետը փողով ավարտես, ոչ մի գիտելիք չստանաս ու հայտարարես, որ պատրաստ ես իրավաբանական հարթության մեջ Թուրքիային կզցնես ու ստիպես ընդունել ցեղասպանությունը։ Ո՞նց ախպեր, ախր դու վախտին փող ես տվել, որ չսովորես էդ անտերը, հիմա ո՞նց ես պատրաստվում հարցեր լուծես։




Մեջբերել
Էջանիշներ