User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Պատերազմի պարադոքսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատերազմի պարադոքսը

    Ցավոք չեմ հիշում թե ումն են այս խոսքերը:

    Ամեն անգամ թուրքն է արթնացնում հայի ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈԳԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ:

    Իրոք, միայն հայը կարող է մեծ գումարներ ծախսել, որ խուսափի ծառայությունից, հետո պատերազմական իրավիճակում ծանոթ փնտրի, որ թույլ տան մեկնել շփման գիծ:

    90 թվին ես անչափահաս էի, էն ժամանակ ես ունեի իմ աշխարհը, որտեղ պատերազմը առանձնապես կարեւորություն ու նշանակություն չուներ, անգամ մութը, սովը ու ցուրտը ընկալվում էր, որպես մի հետաքրքիր արկած:

    Իսկ էս 3-4 օրերի ընթացքում ես առաջին անգամ դեմ առ դեմ բախվեցի այն իրականությանը, որը իր հետ բերում է պատերազմի սպառնալիքը: Լինելով չափազանց զգայուն ու զգացմունքային մտածում էի, որ տագնապ ու խուճապ կզգամ, բայց չգիտեմ որտեղից լցվեցի անկոտրուն կամքով, պատրաստականությամբ, ես իրոք զգացի, որ պատրաս եմ մինչեւ վերջին վարկյանը պաշտպանել իմ մշակույթը ու իմ հողը:

    Բայց խոսքը իմ մասին չէ, այս 3-4 օրերի ընթացքում ամբողջ Հայաստանում, նաեւ Երեւանում տիրում էր մի այլ մթնոլորտ, սեփական եսը մղվել էր ետին պլան, շունչ էր ստացել, կյանք էր ստացել, ուժ էր ստացել հայկական միասնական ոգին: Կորչի պատերազմը, ես չեմ ուզում պատերազմ, բայց ես ուզում եմ ապրել այն Հայաստանում, որը կար էս 3-4 օրերի ընթացքում:
    Ինչպե՞ս պահպանել միասնական ոգին, նաեւ խաղաղ պայմաններում: Սա ինձ համար հարցերի հարցն է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.04.2016), ivy (06.04.2016), Malxas (06.04.2016), Sambitbaba (06.04.2016), Գաղթական (01.06.2016), Ուլուանա (06.04.2016)

  3. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք, միայն հայը կարող է մեծ գումարներ ծախսել, որ խուսափի ծառայությունից, հետո պատերազմական իրավիճակում ծանոթ փնտրի, որ թույլ տան մեկնել շփման գիծ:
    Վստա՞հ ես, որ նույն հայի մասին է խոսքը։
    Ծառայությունից խուսափած հայը շփման գիծ գնում է ի՞նչ անի։ Էն, ինչ ինքը ընդեղ պետք ա անի, պատրաստություն ա պետք դրա համար։ Էդ պատրաստությունը չանցած գնալը մի տեսակ մեղմ ասած լավ չի։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.04.2016), CactuSoul (07.04.2016), Chuk (07.04.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո վստահ եմ, քանի որ հենց իմ կաշվի վրա զգացի, թե ինչ արագությամբ ա գիտակցությունը տրանսֆորմացվում, որ կարողանա հարմարվել կյանքի նոր մարտահրավերին: Պատերազմը վերա հանում մեր ներսի բոլոր վախերը, իսկ բոլոր վախերի հիմքը մահվան վախն ա: Ու եթե էտ պահին դու փախուստի դիմես դու կպարտվես ինքդ քեզ: Էտ պատճառով մարդկանց մեծ մասը պատրաս են գնալ, կռվել, մեռնել, բայց չփախնել, փախուստի կարգավիճակը երբեք ոչ ոքի չի կարող երջանիկ կյանք ապահովել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավ ես խոսում, բայց իրականությունից հեռու։ Կոնկրետ մարդ գիտե՞ս, որ փողով ազատվել է բանակից ու հիմա շփման գծում է, թե՞ օդային ենթադրություններ են։

  7. #5
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես խոսում, բայց իրականությունից հեռու։ Կոնկրետ մարդ գիտե՞ս, որ փողով ազատվել է բանակից ու հիմա շփման գծում է, թե՞ օդային ենթադրություններ են։
    Իրանք մենակ Ղարաբաղ գնացողներին սիգնալ տալով «ոգևորել» գիտեն:

    Օրինակ ես ազատվել եմ բանակից, բնականաբար ոչ փողով: Բայց չեմ ուզում գնամ առաջնագիծ, որովհետև գիտեմ որ չեմ կարող օգտակար լինել, որովհետև փորձ չունեմ, ավելի շուտ վնաս կտամ, քան օգուտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.04.2016), Աթեիստ (07.04.2016)

  9. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք մենակ Ղարաբաղ գնացողներին սիգնալ տալով «ոգևորել» գիտեն:

    Օրինակ ես ազատվել եմ բանակից, բնականաբար ոչ փողով: Բայց չեմ ուզում գնամ առաջնագիծ, որովհետև գիտեմ որ չեմ կարող օգտակար լինել, որովհետև փորձ չունեմ, ավելի շուտ վնաս կտամ, քան օգուտ:
    Բայց ինչ պարտադիր գնաս ու զենք վերձնես??? Կարողա քցում բռնում են ու որոշում են, որ դու կարող ես կապի զորքերին կամ ՀՕՊ ի զորքերին օգտակար լինես։

  10. #7
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չեմ ուզում գնամ առաջնագիծ, որովհետև գիտեմ որ չեմ կարող օգտակար լինել, որովհետև փորձ չունեմ, ավելի շուտ վնաս կտամ, քան օգուտ:
    Այ քեզ արդարացում հիմա ով որ փորձ ունի կրակն ա ընգել??: D հայրենիքը բոլորինս ա, թե փորձ ունեցողի, թե չունեցողի: Եթե դու ինքդ չես ծառայել, իմ կարծիքով, շեշտեմ իմ կարծքով ճիշտ չի լինի այլ չծառայածներին քննադատելը
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  11. #8
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի զարմանալու բան չկա, բոլորն էլ ուզում են քաջ լինել, խաղաղ պայմաններում վատ օրինակըները լիքն են, երբ բոլորը ամեն կերպ փորձում են բանակից ազատվել: Իսկ պատերազմական իրավիճակում խիզախությունը քաջությունն են դառնում վարակիչ: Ու զարմանալու չի, որ մարդիկ պատրաստ են ձեռնոց նետել իրենց բոլոր վախերին, քանի որ արդեն իրենց համեմատում են ու հասկանում, որ սողալով ապրելը կյանք չի
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի զարմանալու բան չկա, բոլորն էլ ուզում են քաջ լինել, խաղաղ պայմաններում վատ օրինակըները լիքն են, երբ բոլորը ամեն կերպ փորձում են բանակից ազատվել: Իսկ պատերազմական իրավիճակում խիզախությունը քաջությունն են դառնում վարակիչ: Ու զարմանալու չի, որ մարդիկ պատրաստ են ձեռնոց նետել իրենց բոլոր վախերին, քանի որ արդեն իրենց համեմատում են ու հասկանում, որ սողալով ապրելը կյանք չի
    Ես դեռ դիմանում եմ։
    Կոնկրետ մարդ գիտե՞ս, որ փողով ազատվել է բանակից ու հիմա շփման գծում է

  13. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ դիմանում եմ։
    Այո գիտեմ, իմ եղբայրը, ինքը բանակից ազատվել ա, բայց հենց ինքը ասում ա, որ պատրաստ ա գնալ ու կռվել
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծառայող տղա ես, կարամ տվյալներս տամ ճշտես։
    100$-ով օտար քաղաքում վարձով ապրել, հա, հնարավոր էր, բայց դժվար։
    Գուշակեցիր, ես էլ կողքից փող չունեի, մենակ դրանով էի ապրում։ Դրա համար ասեցի 100.000 տվեք, մնամ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #12
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծառայող տղա ես, կարամ տվյալներս տամ ճշտես։
    100$-ով օտար քաղաքում վարձով ապրել, հա, հնարավոր էր, բայց դժվար։
    Գուշակեցիր, ես էլ կողքից փող չունեի, մենակ դրանով էի ապրում։ Դրա համար ասեցի 100.000 տվեք, մնամ։
    Չէ այ ախպեր ջան տվյալներ պետք չի։ Նենց ա, որ մենակ քեզ չեմ ճանաչում, որ էտքան փող ա ստացել ու տնից տեղից հեռու ա ապրել։

  16. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ գրառում էի կատարել, հատուկ թեմա էի բացել, բայց ոչ մի արձագանք չեղավ ակումբակիցների կողմից: Խոսքը մի քանի օր տևողությամբ ռազմական հավաքների մասին է: Ինձ կանչեցին, շատ բարեհամբույր տեղեկացրին, որ պետք է ներկայանամ այսինչ տեղը, ստորագրեմ, որ շոր ու զենք եմ ստացել, մի երկու ժամ այնտեղ անցկացնեմ ու գնամ իմ գործին: - Քո աշխատավարձը կպահպանվի, շտապեց ավելացնել վայենկոմատի աշխատակիցը: Ես հավանաբար մի փոքր խանդավառություն ցուցաբերեցի, ասացի, որ փոքրիկ ռազմական կրթություն ունեմ, ավելի կոնկրետ ՌԼՍ համակարգի դիպլոմ, և կկարողանայի ավելի էֆեկտիվ օգտակար լինել: զինկոմիսարիատի աշխատակիցը դադարեց սիրալիր ինձ նայել, դեմքի արտահայտությունը փոխեց մեկ այլ արտահայտությամբ, որը հավանաբար ունենում են, երբ այլմոլորակային են տեսնում, և մերժելով իմ առաջարկը կրկնեց իրենը:
    Այսպիսով գնացի այդ հավաքին, իմ սեփական մեքենայով գնացի Սովետաշենի զորմաս: Արևի տակ կանգնեցինք մի քանի ժամ, այդ ընթացքում իմ մասին ոչ մեկը չմտաբերեց: Հասկանալով, որ ոչ մեկը գուցե չմտաբերի՝ ժամը 3-ի կողմերը գնացի տուն: Մի քանի օրինց ինձ վերադարձրին զինվորական գրքույկս, որը նախօրոք վերցրել էին, բայց մի ամսից նորից զանգեցին ու ասեցին որ տանեմ իրենց տամ: Ու այստեղ սկսվեց պատերազմը իմ և զինվորականների միջև, որը շարունակվեց բավական երկար ժամանակ: Ես կտրականապես հրաժարվում էի նրանց հավաքներից բերելով որոշ պատճառաբանություններ, որոնք բոլորովին անհիմն չէին: Զորակոչի տարիքից դուրս գալս վերջ տվեց այդ անհեթեթ հակամարտությանը:
    Հիմա ասելիքս ինչ է, իմ տեղը մեկը կարող էր չէ՞ մի 100 - 200 դոլար տալ ու իր անունը ջնել տալ այդ ցուցակներից, որի համար նրան պախարակել չէր լինի: Համարենք, որ ես էլ մի որևէ ձևով կպրծնեի այդ ապուշ հավաքներից, որի մեջ ես զինվորականների փող ուտելուց բացի ցավոք այլ միտում չտեսա:
    Իսկ ճակատ իհարկե կգնամ, կգնամ մեծ պատրաստականությամբ, հենց հիմա էլ պատրաստ եմ գնալ:
    Այնպես որ վերը բերված օրինակը այնքան էլ սխալ չէ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.04.2016), John (08.04.2016), Աթեիստ (08.04.2016), Գաղթական (01.06.2016)

  18. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ ես չգիտեմ տենց մարդ բայց չեմ բացառում ու որ պատերազմի ժամանակ փողով չծառայածները կգնան կռվելու։ Տենց մարդ կա, որ կարա բացառի ու հիմնավորի իրա ասածը???
    Շատ չծառայածները կարան թաքնվեն թթվի բոչկի տակ, իսկ փողով ազատվածներ գնան կռվելու, ինչ որ տարօրինակ բան չկա։
    Մի քանի հատ անմեղ հարց տամ էլի: Նախ, սահման գնալու համար հատուկ պատրաստվածություն պետք չի՞: Պատրաստվածություն, որ սովորաբար բանակում ծառայելիս են ձեռք բերում: Ինչքանո՞վ ա ճիշտ թույլ տալը, որ չծառայածը միանգամից զենք բռնի ձեռին, երբ չգիտի, թե էդ զենքը ոնց են կիրառում: Ինչքանո՞վ ա օգուտ իրա սահման գնալը: Ի վերջո, էս վերջին դեպքերն էլ հենց ցույց տվեցին, որ ստեղ քանակի հարց չի:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.04.2016), Աթեիստ (08.04.2016), Շինարար (08.04.2016)

  20. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հատ անմեղ հարց տամ էլի: Նախ, սահման գնալու համար հատուկ պատրաստվածություն պետք չի՞: Պատրաստվածություն, որ սովորաբար բանակում ծառայելիս են ձեռք բերում: Ինչքանո՞վ ա ճիշտ թույլ տալը, որ չծառայածը միանգամից զենք բռնի ձեռին, երբ չգիտի, թե էդ զենքը ոնց են կիրառում: Ինչքանո՞վ ա օգուտ իրա սահման գնալը: Ի վերջո, էս վերջին դեպքերն էլ հենց ցույց տվեցին, որ ստեղ քանակի հարց չի:
    Դա ընդհանրապես ճիշտ չի այսինքն էդպիսի բան ՊՆ-ն չի էլ անում։ Ես որ էդպիսի դեպք չեմ էլ լսել։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆերմիի պարադոքսը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 115
    Վերջինը: 29.04.2025, 02:39
  2. Դրվագներ պատերազմի ու խաղաղության...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 19:44
  3. Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին
    Հեղինակ՝ Մովսես, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.06.2011, 22:55
  4. Արձակ. Պատերազմի աղջիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.03.2011, 16:53
  5. Ի՞նչ կանեք պատերազմի դեպքում
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.03.2008, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •