User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Պատերազմի պարադոքսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնպես որ վերը բերված օրինակը այնքան էլ սխալ չէ:
    Մալխաս ջան, քո նշած օրինակը որևէ կերպ կապ չունի Չամիչի արտահայտած ու չհիմնավորած մտքի հետ։ Քանզի դու ինքդ ինչքանով հասկացա ծառայել ես բանակում, բացի այդ էլ РЛС (Радиолокационная станция) համակարգերի հետ աշխատել գիտես։ Իսկ մարդ, ով ուղղակի ունի ցանկություն սահման գնալու, բայց որևէ հմտություն չունի՝ իմաստ չունի, որ ինքը գնա սահման։ Նույնիսկ ծամկետային զինծառայողները մինչև սահման գնալը 5-6 ամիս սովորում են, նոր միայն իրավունք ստանում սահման բարձրանալու։ Սասունի ինքնապաշտպանությունը չի էլի, որ մեկը պապի որսորդական հրացանը վերցնի, մեկն էլ հարևանի թուրը ու ինքնապաշտպականական մարտեր մղենք։ Նույնիսկ ի տարբերություն 88 թվի՝ էս պահին կանոնավոր բանակ ունենք, պահեստազոր ունենք, ու էդ սաղ գործընթացները համակարգված են։
    Ով որ փողով ազատվել է բանակից ու ուզում է կռվել՝ թող գնա մոտակա ոստիկանական բաժին, դիմում ներկայացնի, որ առողջ է ու գումարի դիմաց ազատվել է բանակից, կաշառք տալու համար իրեն հասանելիք տարիները նստի, հետո դիմի ՊՆ, որ ուզում է ծառայել, թող ՊՆն որոշի արժի՞ թե չէ։ Եթե էդքանը պատրաստ չի անել՝ թող ալտերնատիվ տարբերակ մտածի իր երկրին ու բանակին օգտակար լինելու, ոչ թե «ուժեղ տղա» խաղա, երբ իր պարտքը հանուն հայրենիքի չկատարելու խաթր կաշառք է տվել։
    Էդ բանակ գնալը հո ինքնանպատակ չի։ Հասկանում եմ ,որ մեր բանակը իդեալական չի, բայց կոնկրետ իմ օրինակով գիտեմ, որ ոչ միայն ռազմական գիտելիքների ու փորձի տեսանկյունից, այլ նաև մարդկային շփման ու կյանքի փորձի տեսանկյունից լիքը բան եմ սովորել էդ երկու տարում, որ քաղաքացիական կյանքում էլ լիքը կիրառություններ ունի։ Էդ բանակ գնալը նրա համար չի, որ մարդ գնա, երկու տարի անիմաստ տանջվի, զրկաննքեր կրի ու հետ գա։ Բանակը բանտ չի։ Բանակ գնալու իմաստն էլ էն ա, որ սովորես ռազմական գործ ու հարկ եղած դեպքում կարողանաս կիրառել այն։
    Ով որ պատրաստ է գումար վճարել չսովորելու համար, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Ոնց որ իրավագիտության ֆակուլտետը փողով ավարտես, ոչ մի գիտելիք չստանաս ու հայտարարես, որ պատրաստ ես իրավաբանական հարթության մեջ Թուրքիային կզցնես ու ստիպես ընդունել ցեղասպանությունը։ Ո՞նց ախպեր, ախր դու վախտին փող ես տվել, որ չսովորես էդ անտերը, հիմա ո՞նց ես պատրաստվում հարցեր լուծես։
    Վերջին խմբագրող՝ John: 08.04.2016, 13:42:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2016), Malxas (08.04.2016), Աթեիստ (08.04.2016)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվում է թեման նախատեսածից մի քիչ այլ ընթացք ստացավ..

    նախ` ողջույններս բոլոր ինձ հիշողներին ու մնացած բոլորին..
    շատ վաղուց է, ինչ չէի այցելել ակումբ ու հաճելիորեն զարմացա, տեսնելով, որ այն լավ ակտիվ է ու հանդիպելով շատ ու շատ ծանոթ նիկերի..

    ինչ վերաբերում է թեմային` այո, մենք հաստատ աշխարհի ամենալավ ազգը չենք, բայց ունենք շատ հատկություններ, որոնք միայն հատուկենտներին կամ միայն մեզ են հատուկ..
    դրանցից է նաև վտանգի պահին համազգային մոբիլիոզացիայի երևույթը (նու` չհաշված առանձին բացառություններ..)

    այ թեմայի հարցադրումը, թե ինչպես պահպանել նման ոգին (եթե ոչ էյֆորիայի երևույթը, ապա գոնե մեկ ամբողջության զգացողությունը) նաև խաղաղ պայմաններում` մեր իրականության համար առաջին հարցն է, ըստ իս, որը կապ ունի ինչպես ազգային անվտանգության հետ այնպես էլ` տնտեսական զարգացման..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆերմիի պարադոքսը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 115
    Վերջինը: 29.04.2025, 02:39
  2. Դրվագներ պատերազմի ու խաղաղության...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 19:44
  3. Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին
    Հեղինակ՝ Մովսես, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.06.2011, 22:55
  4. Արձակ. Պատերազմի աղջիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.03.2011, 16:53
  5. Ի՞նչ կանեք պատերազմի դեպքում
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.03.2008, 17:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •