ivy-ի խոսքերից
Էլի վերադառնում եմ էս թեմային։
Գործիս բնույթն էնպիսին է, որ իմ հիմնական խորհրդատվական աշխատանքից բացի, նաև սոցիալ-քաղաքական ակտիվ գործունեության մասնակից եմ․ լիքը տարբեր բաներ ենք կազմակերպում։ Ու ես ամեն անգամ մտածում եմ՝ իսկ ինչ եմ ես անում Հայաստանի համար։ Էս հարցն ինձ հանգիստ չի տալիս։ Գիտեմ, որ ոչինչ էլ չեմ անում, բայց մի՞թե հնարավոր չէր լինի Հայաստանի համար էլ սոցիալական օգտակար ծրագրեր իրականացնել՝ թեկուզ լինելով հեռու։
Եթե մարդիկ կան, ովքեր գաղափարներ ունեն, թե ինչեր անել ու ոնց, կարող ենք միասին փորձել։
Ես իհարկե գիտեմ, որ Ակումբում կազմակերպչական խնդիրներ կան․ մինչև մի բանը գլուխ ենք բերում, մի հազար խոչընդոտի ենք հանդիպում, մեծամասամբ՝ հավեսի գնալ-գալու, իրարից վիրավորվելու, ժամանակ չունենալու, չհասցնելու, մոռանալու, իրար չհասկանալու և այլ պատճառներով։ Վերջին գրական նախագիծն էլ դրա վառ օրինակն էր։
Բայց ես հույսս չեմ կորցնում․ աշխարհի տարբեր կողմերից էսքան մարդ է հավաքված իրար գլխի․ որ ուզենք, հաստատ լիքը լավ բաներ կարող ենք անել։ Եթե պատասխանատվությամբ մոտենանք հարցին, այլ ոչ թե տրամադրություններով շարժվենք, եթե թիմային աշխատանքով ուղղորդվենք, այլ ոչ թե անձնական վերաբերմուnքով, էնքան գաղափարներ հնարավոր կլիներ իրականացնել։
Ակումբը հո մենակ պասիվ ժամանցի վայր չի․ մարդկային էսքան ռեսուրսներ կան, որոնք կարելի էր ներդնել օգտակար աշխատանքում։
Եթե մարդիկ կան, ովքեր իմ պես ոգեշնչված են Հայաստանում լավ գործեր անելու ցանկությամբ, եկեք միասին մտածենք էդ ուղղությամբ։
Էջանիշներ