Ruby Rue-ի խոսքերից
Յոհի, իմ ասածը վստահաբար չես հասկացել։ Բացառությամբ որոշ դեպքերի, ես դեմ եմ անհատներին ուղղակի գումարով «օգնելուն»։
Ես նկատի ունեի նման մի բան։ Ենթադրենք՝ կան մի խումբ կանայք, ովքեր ենթարկվել կամ ենթարկվում են բռնության, սակայն որևէ կերպ անկախանալու հնարավորություն չունեն, ուստի շարունակում են էդ կարգավիճակով ապրել։
Առաջին հերթին օգնությունը ենթադրում ա ապահով կացարանի գոյություն։ Որ մարդիկ որոշ ժամանակ կարողանան ապրել էդտեղ, մինչև կարողանան կողմնորոշվել, թե ինչպես են շարունակելու։ Հայաստանում կա կացարան, բայց քիչ ռեսուրսներ ունի։ Օրինակ՝ հոգեբանական բռնության ենթարկված կանանց չեն ընդունում, իսկ բռնությունը միայն ծեծով-ջարդով չի։ Կացարան ստեղծելու կամ դրան աջակցելու համար բնականաբար ֆինանսներ են պետք, բայց մարդիկ կարող են նաև օգնել կամավորություն անելով․ ուտելիք պատրաստել, դասընթացներ կազմակերպել, երեխաների խնամքում օգնել։
Ինչպես նաև, եթե խոսում ենք էս խմբի մասին, պիտի նկատի ունենանք, որ բազմաթիվ կանայք կրթություն կամ մասնագիտություն չեն ստացել, շատերին 18-ը չլրացրած ամուսնացրել են, որից հետո երբեմն նույնիսկ տնից դուրս գալու իրավունք չունեն շատերը։ Որպեսզի օգնես, որ կանայք անկախանան, կրթական ու մասնագիտական ծրագրեր են պետք։ Ենթադրենք՝ կարուձևի, խոհարարության, վարսավիրության, ծրագրարավորման, օտար լեզվի և այլ դասեր՝ կախված մարդու հետաքրքրություններից։ Հետագայում նաև ինչ-որ հնարավորություններ, որ մարդիկ իրենց բիզնեսը սկսեն կամ աշխատանք գտնեն։
Սա տրիվիալ օրինակ բերեցի, բայց դե ցանկացած դեպքում ֆինանսներ ու ռեսուրսներ պետք են։ Ոչ ոք չի ասում եկեք իրենց փող տանք ու մի կողմ քաշվենք, այլ ապահով միջավայր ու կրթություն տրամադրենք, որ կարողանան ֆիզիկապես և հոգեպես անկախանան։
Էջանիշներ