User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 106 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»

  1. #106
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի վերադառնում եմ էս թեմային։

    Գործիս բնույթն էնպիսին է, որ իմ հիմնական խորհրդատվական աշխատանքից բացի, նաև սոցիալ-քաղաքական ակտիվ գործունեության մասնակից եմ․ լիքը տարբեր բաներ ենք կազմակերպում։ Ու ես ամեն անգամ մտածում եմ՝ իսկ ինչ եմ ես անում Հայաստանի համար։ Էս հարցն ինձ հանգիստ չի տալիս։ Գիտեմ, որ ոչինչ էլ չեմ անում, բայց մի՞թե հնարավոր չէր լինի Հայաստանի համար էլ սոցիալական օգտակար ծրագրեր իրականացնել՝ թեկուզ լինելով հեռու։

    Եթե մարդիկ կան, ովքեր գաղափարներ ունեն, թե ինչեր անել ու ոնց, կարող ենք միասին փորձել։
    Ես իհարկե գիտեմ, որ Ակումբում կազմակերպչական խնդիրներ կան․ մինչև մի բանը գլուխ ենք բերում, մի հազար խոչընդոտի ենք հանդիպում, մեծամասամբ՝ հավեսի գնալ-գալու, իրարից վիրավորվելու, ժամանակ չունենալու, չհասցնելու, մոռանալու, իրար չհասկանալու և այլ պատճառներով։ Վերջին գրական նախագիծն էլ դրա վառ օրինակն էր։
    Բայց ես հույսս չեմ կորցնում․ աշխարհի տարբեր կողմերից էսքան մարդ է հավաքված իրար գլխի․ որ ուզենք, հաստատ լիքը լավ բաներ կարող ենք անել։ Եթե պատասխանատվությամբ մոտենանք հարցին, այլ ոչ թե տրամադրություններով շարժվենք, եթե թիմային աշխատանքով ուղղորդվենք, այլ ոչ թե անձնական վերաբերմուnքով, էնքան գաղափարներ հնարավոր կլիներ իրականացնել։

    Ակումբը հո մենակ պասիվ ժամանցի վայր չի․ մարդկային էսքան ռեսուրսներ կան, որոնք կարելի էր ներդնել օգտակար աշխատանքում։

    Եթե մարդիկ կան, ովքեր իմ պես ոգեշնչված են Հայաստանում լավ գործեր անելու ցանկությամբ, եկեք միասին մտածենք էդ ուղղությամբ։
    Ես լիքը գաղափարներ ունեմ։ Էն ա որ իրականացնելն ահագին դժվար ա, որովհետև Հայաստանում չլինելով Հայաստանի հետ աշխատելը բավական զահլա բան ա. մարդիկ օնլայն դժվարությամբ են մոբիլիզացվում, դե էլ չասեմ, որ ուղիղ հաղորդակցության բացակայության պատճառով կարող ա ահագին անկապ ժամանակ ծախսվի մի բանի վրա, որը գլուխ չի գալու։ Մի երկու փորձ արել եմ, որոնք ձախողվել են, մի երրորդն էլ (թեև էս վերջինն անձնական պրոյեկտ ա, Հայաստանի համար չի) հլը որ մի կերպ առաջ ա գնում, չգիտեմ՝ ավարտին կհասնի, թե չէ։ Հա, հիշեցի, մի պրոյեկտ էլ ոնց որ հաջողվելու վրա ա, չնայած էդտեղ պերիֆերիկ դեր եմ ունեցել, հիմնական գործող անձի յազվության շնորհիվ ա գործն առաջ գնացել։

    Էդքանով հանդերձ, եթե ակումբով կազմակերպվի, կարծում եմ՝ ավելի հեշտ կլինի, որովհետև կան Հայաստանում ապրող ակումբցիներ, որոնց համար օնլայն պայմանավորվածությունները խորթ չեն։ Իմ հիմնական գաղափարները կրթական ու գիտական են, չգիտեմ՝ մյուս ակումբցիներին ինչքանով են հետաքրքրում։ Մեկը ամառային դպրոցի գաղափարն էր, որ թեմայի առաջին էջերում գրել եմ։ Մյուսն էլ տարբեր տեսակի գիտական պրոյեկտներ են հայ ջահելների հետ։ Էս վերջինն իմ ձախողված պրոյեկտներից մեկն ա (չնայած կփորձեմ էլի խոդի տալ), որովհետև մոտիվացված մարդկանց ճարելը բավական բարդ էր, չնայած մոտ ժամանակներում երևի նորից փորձեմ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.06.2019), Smokie (03.06.2019), Յոհաննես (02.06.2019)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 94
    Վերջինը: 03.09.2012, 11:10
  2. Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել
    Հեղինակ՝ Բիձա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 675
    Վերջինը: 14.11.2010, 20:07
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2010, 08:24
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •