Hack-ի խոսքերից
ա. Երբեք չէի մտածել որ Մերգելյանը, Համբարձումյանը, Մարգարյանը, Ալիխանյան եղբայրները և այլոք պլագիատով են պրոֆեսոր դարձել: Ստույգ տեղեկություններ ունե՞ք այդ մասին:
բ. Ռազմական ոլորտում անհնար է որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել առանց վերը նշված անձի կամ նման անձանց «դոբռո»-ի: Սա կապված է մեծ ֆինանսական հոսքերի հետ, մենք բնականաբար տուն-տունիկ չէինք պատրաստվում խաղալ: Հենց պոտենցիալ հովանավորները մեզ հետ կիսվեցին իրենց վախով՝ վստահություն չկար, որ ներդրումները ապօրինաբար չեն յուրացվի ոմն անհրավեր հյուրի կողմից: Միգուցե կրթական ոլորտին ձեռք չեն տալիս՝ տեղյակ չեմ:
գ. Այն ամենը ինչ որ ես գրել եմ՝ օդում կրակոց չէ: Անձնական փորձ է, առանց որի եզրակացություն չարժի անել: Մենք փորձել ենք, չենք հուսահատվել, միգուցե մի օր էլ վերադառնանք այս թեմային: Ձեզ էլ հաջողություն եմ մաղթում սկսած գործում:
Էջանիշներ